Մի անգամ մոլլան, նավակի հպարտ տերը, հրավիրեց իր գյուղի դպրոցի ուսուցչին իր հետ զբոսնելու Կասպից ծովով: Դպրոցի ուսուցիչը հարմարավետ ձգվեց նավակի մեջ՝ ծածկի տակ և հարցրեց մոլլային՝
- Ի՞նչ ես կարծում, ի՞նչ եղանակ կանի այսօր:
Մոլլան որոշեց, թե որ կողմից է քամին փչում, նայեց արևին, խոժոռվեց և ասաց՝
- Եթե ընձի ես հարցնում, ապա փոթորիկ է լինելու:
Դպրոցի ուսուցիչը սարսափից կնճռոտեց դեմքը և նկատողություն արեց
- Մոլլա, դու ի՞նչ է, քերականություն երբեք չես սովորել: Պետք է ասել ոչ թե ընձի, այլ ինձ:
Մոլլան, ում նկատողություն արեցին, միայն ուսերը թոթվեց և ասաց՝
- Ի՞նչ գործ ունեմ քերականության հետ:
Ուսուցիչը հուսահատության մեջ էր՝
- Դու քերականություն չգիտես: Դա նշանակում է, որ Քո կյանքի կեսը անիմաստ է անցել:
Ինչպես և կանխագուշակել էր մոլլան, հորիզոնը ծածկվեց սև ամպերով, ուժգին փոթորիկը մեծ ալիք բարձրացրեց և սկսեց նավակը այս ու այն կողմ նետել ընկույզի կեղևի նման: Ահռելի ալիքները թափվեցին փոքրիկ մակույկի վրա: Այստեղ մոլլան հարցրեց ուսուցչին՝
- Դու երբևե սովորե՞լ ես լողալ:
Ուսուցիչն ասաց
- Ոչ, ինչի՞ս էր պետք լողալ սովորել:
Մոլլան լայն բերանով ժպտաց և ասաց
- Այդ դեպքում Դու կորցրեցիր Քո ողջ կյանքը՝ մեր նավակը շուտով կարող է սուզվել:
Նոսսրատ Փեզեշկիանից