Մի աստվածավախ մարդ ծունկի էր իջել մեչետում և կլանված աղոթում էր: Իսկ մի ուրիշ հավատացյալի աչքին ընկան նրա հոյակապ գործած կոշիկները՝ վեր ցցված քթերով: Նա արդեն պատկերացրեց իրեն, թե որքան լավ կլիներ, որ ինքն էլ այդպիսի կոշիկներ ունենար:
Մտքից մինչև գործ արվող քայլը հաճախ ավելի կարճ է լինում, քան մտածում են սովորաբար: Նա մոտեցավ աղոթողին և շշնջաց նրա ականջին՝
- Դու հո գիտես, որ աղոթքը Աստծո ականջին չի հասնում եթե Դու աղոթում ես կոշիկներով:
Հավատացյալը ընդհատեց իր աղոթքը և ի պատասխան նույնպես կամաց շշնջաց՝
- Եթե նույնիսկ իմ աղոթքը չլսվի, ապա գոնե իմ կոշիկները ինձ կմնան:
Նոսսրատ Փեզեշկիանից