Տեղի է ունեցել դա վաղուց։
Ապրում էր աշխարի երեսին մի սովորական տղա՝ Իգորը։ Սովորական արհեստ նա ուներ – նավակներ էր ձութապատում։ Սակայն իր գործը սիրում էր և ոչ մի բանի մասին այդքան ուժեղ չէր երազում, քան սեփական նավի, որով նա կկարողանար հեռավոր նավարկության գնալ։ Իգորը նույնիսկ վատ մակույք չուներ, չասենք նավերի մասին։ Իսկ ծովը նրան կանչում էր ալիքներով, ձգելով դեպի իր խորխորատ։ Էհ, եթե նրա կամքը լիներ, նա ուղղակի կգնար անորոշ ուղղությամբ ծովի ջրերով, ալիքներով,
կխոնարհվեր համընթաց քամիներին, իսկ ինչպես երևում է դա չէ իր ճակատագիրը։
Իգորը հարուստ չէր ապրում, մենակ էր, բայց ճակատագրից չէր բողոքում, որովհետև մի կտոր հաց միշտ իր տանն ուներ և քնում էր տաքության մեջ։ «Շատերի մոտ ավելի վատ է լինում», - կրկնում էր նա և դրանով էլ սփոփվում։
Եվ մի անգամ, նա անցնում էր անտառով, ծանր աշխատանքային օրվանից հետո, ոչ ձեռքերն էր զգում, ոչ ոտքերը։ Ճանապարհը վտանգավոր էր, բայց կարճ, բայց դե Իգորն էլ վախկոտ չէր, իսկ նրա ուժին միայն կարելի էր նախանձել։ Այ այսպես նա տուն էր վերադառնում, իր մտքերի մեջ ընկած, մեկ էլ տեսնում է լայնասաղարթ եղևնու տակ մի գեղեցիկ-գեղեցիկ աղջիկ, ուղղակի աչքդ չես կարող կտրել, սպիտակ, գեղեցիկ, արծաթե թելերով կարված հագուստով։ Իգորը աղջկան հենց տեսավ ուղղակի համրացավ։ Խեղճն ուզում է ինչ-որ բան ասել, բայց չի կարողանում – լեզուն պապանձվել է։ Կանգնել է Իգորը, աչքերն է թարթում և ծիծաղելի ձայներ հանում։ Նայեց նրա վրա աղջիկն ու ծիծաղեց, ախր շատ ծիծաղելի էր նա իրեն թվում այդ պահին։ Դե Իգորն էլ ի պատասխան ժպտաց։ Ժպտում է, ու չի կարողանում հասկանալ թե ինչու է այդ աղջիկն իրեն այդքան ծանոթ թվում, կարծես թե նա վաղուց ճանաչում է, նույնիսկ անունն է հիշում, բայց ոչ մի կերպ մտքին չի գալիս։ Իսկ աղջիկը հանկարծ ասում է՝
- Օլգա է իմ անունը։ Իսկ քո անունը՝ Իգոր։ Ես քո մասին ամեն բան գիտեմ, դու իմ մասին նույնպես ամեն-ամեն բան կիմանաս, երբ ժամանակը գա։ Ամուսնացիր ինձ հետ, Իգոր, կապրենք երջանիկ, վատ օր չենք տեսնի։ Միայն մի հարցրու ինձ ոչ մի բանի մասին, հարցեր մի տուր։ Ընդունիր ինձ այնպես, ինչպես ես կամ։ Ժամանակը կգա, խոստանում եմ, ես ամեն բան քեզ կպատմեմ։
Դե ինչ, համաձայնվեց Իգորը առանց մտածելու։ Եվ դե ինչ մտածեր, եթե աղջիկն իրեն մի վայրյանում աշխարհում բոլորից ավելի հարազատ էր դարձել – հրաշք էր միայն։ Մի բան էր միայն Իգորին տխրեցնում, որ այսպիսի գեղեցկուհուն իր ծռված տուն է տանելու։ Միայն թե անմիջապես կռահեց նրա մտքերը Օլգա, ու ասեց՝
- Ոչինչի մասին մի մտածիր, ու մի հոգա։ Ամեն բան մեզ մոտ լավ կլինի։ Դու իմ հարուստ հագուստին մի նայիր – դրա հետ չես դու ապրելու։ Իսկ մնացած առումներով՝ ես ամեն ինչ կարող եմ, ոչ մի աշխատանքից չեմ վախենում։ Մեզ և հարստության և աղքատ ժամանակ լավ կլինի։
Այ այսպես էլ Իգորը հրաժեշտ տվեց իր ամուրի կյանքին։ Միայն թե դրա համար բոլորովին չափսոսեց, որովհետև առանց իր Օլենկայի նա արդեն իր կյանքը չէր պատկերացնում։ Եվ ամեն բան իրենց մոտ լավ էր ու սիրում էին նրանք միմյանց, և բարիքն էլ տուն էր հոսում կարծես կախարդանքով։ Իգորի աշխատանքն ավելացավ, վճարում էին լավ, բայց Օլգան իր ամուսնուց ետ չէր մնում։ Ճիշտ է, որտեղից էր նա վերցնում թանկարժեք քարերը, ոսկեդրամներն ու հարուստ զարդարանքները, չէր ասում։ Իգորը այդ առիթով նեղվում էր, անընդհատ ձգտում էր կնոջը հարցուփորձ անել այդ տարօրինակ ձեռքբերումների մասին։ Ու հնարավոր էլ չէր – Օլգան միայն իրենն էր պնդում՝
- Գանձերը այդ, հողի տակ պահված են։ Քեզ եմ միայն ասում։ Ու այլևս ոչինչ դու ինձ մի հարցրու։ Ժամանակը կգա, ինքդ ամեն բան կիմանաս։ Եվ նայիր, չփորձես ինձ հետևել, այլապես դժբախտություն կգա և կբաժանվենք մենք։
Դե ինչ, հանգստացավ Իգորը, որովհետև հավատում էր իր կնոջը, և իր ու Օլենկայի բաժանության մասին նույնիսկ մտքով չէր կարող անցկացնել։ Եվ ամեն բան լավ կլիներ, եթե չլինեին Իգորի ընկերները։ Անընդհատ կրկնում էին նրանք՝
- Ի՞նչ ամուսին ես դու, Իգոր, որ կնոջդ մասին համարյա ոչինչ չգիտես՝ դե որտեղի՞ց է նա ծագումով, ինչո՞վ է զբաղվում, ո՞րբ է նա թե ծնողներ ունի։ Ի՞նչ գիտես այ հիմար դու նրա մասին։ Ու ինչու՞ է նա ամեն երեկո, երբ արևը մայր է մտնում, անտառ գնում։ Ի՞նչ է նա այնտեղ մոռացել։ Հենց այնպես չէ դա Իգոր, բոլորովին հենց այնպես չէ։ Նայիր հանկարծ կինդ վհուկ դուրս չգա, այ այն ժամանակ կիմանաս, թե ում հետ ես քո կյանքը կապել – քո գլխին փորձանք կբերի նա, ու ձեռքի հետ մեր ամբողջ գյուղը կդժբախտացնի։ Մի հավատա դու իրեն այլ վերցու ու հետևի նրան, դրանից ոչ մի վատ բան չի լինի։
Իգորը միայն ձեռքն էր թափ տալիս այդ բառերից։ Իսկ իրեն տագնապն ու ամենատարբեր վատ մտքերն էին կրծում։ Ինքն էլ սկսեց արդեն կնոջն ավելի ուշադիր ուսումնասիրել – միգուցե ճիշտ են ասում, ինչ-որ բան ունի վհուկից։ Այլապես որտեղի՞ց էր նա վերցնում այդ ոսկեդրամներն ու թանկարժեք քարերը, հարուստ զարդարանքները։ Միգուցե և իսկապե՞ս կախարդություն է ինչ որ։
Տանջվեց Իգորը, տանջվեց, գիշերները մի կողքից մյուսին էր շուռ գալիս և մի օր իսկապես չդիմացավ՝ որոշեց հետևել իր կնոջը։
- Ես ամեն ինչ շատ թաքուն կանեմ – ոչինչ իմ սիրելի Օլենկան չի էլ նկատի։
Եվ ահա, հենց արևը մայր մտավ, տեսավ Իգորը, որ իր կինը անտառ է ճանապարհվում։ Եվ նա գնաց վերջինիս հետևից։ Հեռու է մնում, զգույշ է քայլում։ Տեսնում է մոտենում է Օլգան մի սովորական հողաթմբի, իսկ այդ հողաթումբը կախարդական ուժով իր առջև բացվում է։ Մտավ այդ հողաթմբի մեջ Օլգան ու կորավ։ Նայում է Իգորը, իսկ հողաթումբը կրկին սկսեց փակվել։ Նետվեց նա դեպի այդ հրաշքը և հազիվ հասցրեց արանքով ներս սողոսկել։ Եվ տեսնում է Իգորըիր առջև մի սանդուղք, որը դեպի ներքև է իջնում։ Դրանով էլ նա իջավ։ Գնում է ու հետ-հետ նայում, կամայական ձայնի ականջ դնում։ Եվ այդ սանդուղքը նրան բերեց մի երկար միջանցք, որի պատերն ու առաստաղը գունավոր քարերով էին զարդարված։ Եվ այդ բոլոր գունավոր քարերը լուսավորվում էին, կայծկլտում – մի չքնաղ գեղեցկություն էր։ Եվ հանկարծ նա հեռվից իր Օլենկայի ձայնը լսեց՝
- Խախտեցիր դու իմ պայմանը, Իգոր։ Դե ինչ, հիմա արդեն իմ ու քո երջանկությունը միայն քեզանից է կախված՝ կկարողանա՞ս հասնել ինձ այս միջանցքով, ոչինչ չցանկանալով, կմնանք մենք միասին մինչև մեր վերջին օրերը, իսկ եթե չկարողանաս տիրապետել քեզ – հավերժ կկորցնես ինձ։
- Կամայական փորձություն կանցնեմ ես, Օլենկա, - համոզվածությամբ պատասխանեց Իգորը, - քանի որ բացի քեզանից ինձ այս կյանքում էլ ոչինչ պետք չի։
- Եթե այդպես լիներ, - հոգոց հանեց Օլգան։ - Ինձ մոտ արի, իմ ամուսին։
Եվ քայլեց Իգորը երկար միջանցքով։ Նայում է, իսկ առջևում, հենց իր առջև, կարծես ծխի միջից մի տռուն հայտնվեց, ու այնպիսի տուն, որ աչքերը ճակատին թռավ։ Ոչ մի հարուստ այդպիսի տուն չուներ։ Ուղղակի արքայական պալատներ էին։ Միայն քմծիծաղ տվեց դրան Իգորը՝
- Նույնիսկ սիրտս չթրթռաց, այս շքեղությանը նայելուց։ Իհարկե, յուրաքանչյուր մարդ կուզեր այս հրաշքը ստանալ, բայց ոչ ես։ Ինձ, Օլենկա, քեզ հետ և մեր ոչ հարուստ տնակում էլ էր լավ։
Նույն պահին տունը անհայտացավ։
Շարունակեց գնալ Իգորը։ Իսկ այստեղ ուղիղ իր ոտքերի առաջ մի պարկ ընկավ, բերնեբերան ոսկով լցված։ Ցանկացած մարդ կուզեր այդ հարստությունն ունենալ։ Իսկ Իգորը միայն ծիծաղեց, նայելով այդ պարկին՝
- Եհ, կին իմ, - ասում է Իգորը, - քո բոլոր գայթակղություններն ինձ ծանոթ են։ Միգուցե, մի ուրիշն իմ փոխարեն չդիմանար, բայց ինձ, բացի քեզանից այլ հարստություն պետք չի։
Եվ պարկով ոսկին նույնպես անհայտացավ։
Գնում է Իգորը, գնում, իսկ այստեղ – նայում է, ուղիղ իր առջև նավակ հայտնվեց։ Ու այնպիսի նավակ, որ բոլոր նավակների նավակն է, Իգորը դրանից հասկանում էր։ Նավակի մի կողքին արևն էր ոսկով ցոլցլում, մյուսում՝ լուսինը, արծաթով կայծկլտում։ Տեսավ ու զարմանքից քար կտրեց Իգորը։ Սա իր վաղեմի երազանքն էր։
- Դե ինչ, - լսեց նա Օլգայի ձայնը, - չանցար դու փորձությունը։ Հիմա արդեն մենք միասին չենք կարող լինել։ Կփնտրես ինձ Իգոր ու չես գտնի։ Իսկ այս նավակը, այսուհետև քոնն է։ Վաղը լուսաբացին դու կարթնանաս, ու այս նավակը քեզ ափին կսպասի։ Տես, Իգոր, այս նավակը կամայական նավից լավն է։
Այդպես ասաց Օլգան և լռեց։ Երկար կանչեց նրան Իգորը, բայց այլևս պատասխան չեղավ։ Դուրս եկավ նա ստորգետնյա թագավորությունից, տուն եկավ և լաց եղավ։ Իսկ առավոտյան ուղղվեց ափ, տեսնում է, իրականում, իրեն այն նույն նավակն է սպասում։
Եվ այսպես մտածեց Իգորը՝ թող լինի, ինչ լինելու է, իսկ Օլգային նա միևնույն է կգտնի, քանի որ առանց նրա կյանք չունի այս աշխարհում։ Նստեց Իգորը իր նավակը, թիերը թափ տվեց ու լողաց կապույտ ծովով դեպի անհայտություն։
Մի ամիս լողաց Իգորը, մյուսը, բայց ոչ այս ծովը, ոչ էլ այս օվկիանոսը ոչ վերջ ուներ, ոչ էլ եզր։ Միայն թե չէր հուսահատվում Իգորը, այլ վստահում էր իր նավակին, որը ինքը լողում, ինքն էլ ճանապարհ էր ցույց տալիս – կախարդական նավակ էր, բա էլ ինչպես։ Ու մի՞թե Օլենկան նրան կարող էր այլ նվեր ընծայել։
Լողում է Իգորը, լողում և հանկարծ տեսնում է հեռվում մի կղզի։ Ուրախացավ նա։ Մոտ լողաց ափին, դուրս եկավ ցամաք և այստեղ նրա ուրախությունը վայկյանապես չքացավ։ Նայում է, իսկ այդ կղզու վրա միայն մոխրագույն ավազներ ու ժայռեր են։ Իսկ քամին ոռնում է, ոռնում, կարծես գոռում է կամ ցավում ինչ-որ բանի մասին։ Մեռած վայր էր, այլ կերպ չէր էլ կարող լինել։ Ու տեսավ Իգորը, որ ժայռերը շարժվեցին, դողդղացին և կարծես թե ավազների վրայով սկսեցին լողալ։ Այ քեզ բան։ Գալիս են ժայռերը Իգորի վրա, կարծես դեպի նա են ձգտում։ Եվ սկսեցին այդ ժայռերը նմանվել քարե գիգանտ – ուժեղ մարկանց։ Սկսեց Իգորը փախչել, բայց ուր՝ նրա ոտքերի տակ հողը սկսեց ցնցվել։ Ընկավ Իգորը, իսկ քարե գիգանտները նրան արդեն այնքան էին մոտեցել, որ կարող էին տրորել։ Միայն թե Իգորը վախկոտներից չէր, ու հնարամիտությունով էլ աստված նրա նկատմամաբ ժլատություն չէր ցուցաբերել՝ վեր թռավ Իգորը և ուղիղ նետվեց գիգանտների ոտքերի տակ, կարծես ասելով, տրորիր ինձ, որքան սիրտդ կցանկանա։ Իսկ քարե գիգանտները ուրախացան, սկսեցին իրենց քարե ոտքերով դոփել, ձգտում էին ճխլել մարդկային ծնունդին, բայց դե ինչպես կարող էին նրանք, այդքան ահռելի լինելով հաջողել՝ Իգորը ճկուն է ու ճարպիկ, նա քարե ոտքերից խուսափում է՝ մեկ աջ է թռնում, մեկ ձախ։ Այ այսպես քարե գիգատները ոտքերով դոփում էին, ու ինքներն իրեն մինչ գոտկատեղը ավազի մեջ մտցնում այնպես, որ տեղից շարժվել չէին կարողանում։ Ծիծաղեց գոհ Իգորը, և գոռաց՝
- Դե ինչ, ցույց տվեցի ես Ձեզ, որ հասարակ մարդը գերուժեղներին հաղթել կարող է։ Այ այդպես։ Սրանից հետո կիմանաք, թե ինչպես մարդկանց վրա տաք։
Նույն պահին քարե գիգանտները հանգստացան, մեռան և այլևս չկենդանացան։ Միայն թե նայում է Իգորը, իսկ հեռվից նրան է մոտենում մի գեղեցկուհի՝ կապույտ շորերով, իսկ նրա ոսկե ծամերի մեջ ալ կարմիր ժապավեն է փողփողում։ Մոտեցավ աղջիկը Իգորին ու ասաց՝
- ՈՒժեղ ես դու, ճարպիկ, և խելքով էլ քեզ հավասարը չկա։ Մնա ինձ հետ։ Ոչ մի տեղ մի հեռացիր։ Միևնույն է կնոջդ չես գտնի։ Ես ավելի վատը չեմ լինի։ Նույն գեղեցկությունն ունեմ, նույն բարությունը, հարստություն շատ ունեմ – ամեն բան ունեմ ես, ոչ մի բանի մասին կարիք չես ունենա մտածել։ Կուզես ամբողջ կղզին քեզ կնվիրեմ, ողջ գանձերը ստորգետնյա քո ճանապարհին կլցնեմ։ Բայց այստեղ ես շատ միայնակ եմ... մնայիր ինձ հետ։ Մենք քեզ հետ երջանիկ կապրեինք։
Ժպտաց ի պատասխան Իգորը։
- Գեղեցիկ ես դու, - ասում է նա։ - Հասարակ մարդը նման գեղեցկություն չի էլ տեսել։ Ամեն ինչով լավն ես, ու սիրելի, միայն սրտին չես հրամայի։ Իմ սիրտը Օլյոնկայի ամենաբարի ու քնքուշ ձեռքերում է՝ վերցրել է նա այն իր հետ իսկ ինձ այ թողել է դարդ անեմ։ Բայց միևնույն է կգտնեմ ես նրան, նույնիսկ եթե ոչ այս աշխարհում։
- Էհ, Իգոր, - տխրեց աղջիկը, - ախր կկորես դու։ Չես գտնի դու քո կնոջը, ոչ մի դեպքում չես գտնի։ Ես հո գիտեմ։ Եվ օգնել էլ քեզ ոչնչով չեմ կարող, բացի մի բանից։ Քո քնքուշ և ջերմ խոսքերի, քո հավատարմության համար կնվիրեմ ես քեզ մի ցանց։ Այդ ցանցը շատ ամուր է – այս աշխարհի բոլոր ցանցերից ամուր՝ նույնիսկ կրակում չի այրվում։ Այդ ցանցը քեզ համար ձուկ կորսա և ուրիշ բաներում էլ անհրաժեշտ կլինի։
Վերցրեց կախարդական ընծան Իգորը, նստեց իր նավակը և շարունակեց իր ճանապարհը։
Եվ ահա, լողում է Իգորը և տեսնում հրաշք՝ մայրամուտի երկինքը կարծես արյունով է լցվել, իսկ արևը, ջրի վրա կարմիր սկավառակով լողում է, ու ալ կարմիր ճառագայթներով խաղում ալիքների մեջ։ Եվ հենց երկնքից իջավ հրե ձին։ Բաշը թափ է տալիս, կճղակով օվկիանոսի ջրերին դոփում, շուրջը կայծեր են փայլփլում։ Վախեցավ Իգորը, ինչ սպասի հրե ձիուց, չգիտի։ Իսկ ձին մոտեցավ նավակին ու սկսեց նրա վրայով սուրալ, մի քիչ էլ, ու կայրի նավակը ու ամեն բան կվերջանա։ Ինչպես կարող էր հեռու քշեց ձիուն Իգորը, բայց այդպիսի չտեսնված ուժին հաղթե չէր կարող։ Հիշեց այդ ժամանակ Իգորը ցանցի մասին, որ իրեն ընծա էր տրվել, վերցրեց այն, նետեց այն պահին, երբ ձին մոտեցել էր նավակին գցեց այդ անհանգիստ ձիու վրա ցանցը։ Խրխնջաց ձին, վեր թռավ, ատամներով ցանցը փորձեց կրծել, բայց չստացվեց՝ ցանցն իրոք աշխարհում բոլոր ցանցերից ամուր էր – կրակին էլ դիմացավ։ Հանգստացավ ձին, կանգնել ու ֆշշացնում է, Իգորի վրա թարս է նայում։ Եվ տեսնում է Իգորը, որ կարմիր երկնքից, ոսկե աստիճաններով մի աղջիկ է նրա մոտ իջնում, ոտքից գլուխ հրե օձերով փաթաթված, իսկ անձանոթի աչքերը թաշկինակով է փակած։ Քանդեց աղջիկը թաշկինակը և նրա աչքերից կուրացնող լույս դուրս պրծավ։ Լավ էր, որ Իգորը հասցրեց աչքերը կկոցել, այլապես լավ չեր պրծնի՝ կկուրանար հավերժ։
- Մի վախեցիր, - լսում է նա, - չի կուրացնի քեզ իմ լույսը։ Ու կուզեի ես քեզ կործանել, բայց չեմ կարող։ Դու իմ ձիուն, իմ հավատարիմ ընկերոջը ազատությունից ես զրկել։ Առանց քեզ իմ ձին կմեռնի։ Դու ես հիմա նրա տերը։ Ցավալի է ինձ բաժանվել իմ ձիուց, ախր միակ ընկերն է իմ նա ողջ աշխարհում։ Բայց դե ինչ արած – դու և ավելի ուժեղ և ավելի ճարպիկ գտնվեցիր։
Վախվխելով բաց արեց Իգորը աչքերը, նայում է՝ և իրապես, աղջկա աչքերից դուրս եկող լույսը բոլորովին էլ չի կուրացնում։
- Տերն եմ, ասում ես, ես քո ձիու, - մտածեց Իգորը։ - Միայն թե ինչի՞ս է քո ձին պետք։ Ի՞նչ անեմ ես նրա հետ։ Այ եթե ես նավակ չունենայի, այդ դեպքում դեռ հասկանալի կլիներ։ Իսկ այսպես... Ինձ քո ձին պետք չի։ Քեզ համար նա թանկ է, առանց նրա դու կտրտմես, վերցրու իրենց հետ։ Միայն թե այսուհետ թող նա իմ նավակին չմոտենա այլապես երկրորդ անգամ ես այսքան բարի չեմ գտնվի։
-Շնորհակալ եմ, - ցածր խոնարհվեց Իգորին աղջիկը։ - Շնորհակալ եմ, որ չխլեցիր ինձանից ամենաթանկը։ Հավերժ ես կհիշեմ քո բարությունը, չեմ մոռանա։
- Ամեն բան նորմալ է, - հոգոց հանեց Իգորը, - միթե ես չեմ հասկանում, թե ինչպես է դա, երբ քո ամենաթանկ արարածը սրտիցդ կտրված է։ Ոչ ոքի ես դա չեմ ցանկանում։
- Լավն ես դու, - ժպտաց աղջիկը։ - Բարի հոգի ունես։ Եվ քո բարության համար ես քեզ ճրագ կնվիրեմ։ Այդ ճրագը հասարակ չի – կախարդական է։ Հավատով ու ճմարտությամբ քեզ կծառայի, քո ճանապարհը կլուսավորի։ Այլևս երբեք դու ճանապարհից չես շեղվի։ Իսկ եթե ինչ որ բան պատահի քեզ հետ, սարսափելի, ապա վերցրու այս ճրագը քո ափի մեջ, նետիր նրան բարձր վերև, և այդ պահին քո առջև իմ հրեղեն ձին կհայտնվի և ինչով կկարողանա – կօգնի։
Բաց թողեց ցանցի միջից Իգորը հրեղեն ձիուն, թին ձեռքը վերցրեց և շարունակեց լողալ, իսկ կախարդական ճրագտ սկսեց նրա ճանապարհը լուսավորել։
Երկար էր Իգորը լողացել թե կարճ, բայց այնքան հոգնեց, որ էլ ուժ չուներ։ Որոշեց հանգստանալ։ Աչքերը փակեց ու այնքան խոր քնեց, որքան կարող էր։ Իսկ երբ արթնացավ, տեսավ, որ իր նավակը ափին է կանգնած և սառույցներով շղթայված։ Շուրջ բոլորը ցուրտ քամիներ են փչում, բարձր ձյուներ են։ Մի ուրախություն կա՝ ճրագը նրան ջերմացնում էր։ Ափ դուրս եկավ Իգորը, իսկ քամին այնպես է փչում, այնպես ոռնում, ոտքի վրա չի թողնում կանգնես։ Ու այստեղ տեսավ – կղզու մեջտեղում մի նկարազարդ վերնատուն է կանգնած։ Դե վերնատնակների վերնատնակ էր, աչքդ կտրել չէր կարողանում նրանից այնքան լավն էր։ Եվ տեսնում է Իգորը, վերնատնակից իրեն ընդառաջ մի չտեսնված գեղեցկության աղջիկ է դուրս գալիս, սամույրե մուշտակով և գլխարկով։
- Դե ինչ, - ասում է, - չկարողացա՞վ քո նավակը իմ սառույցների միջով լողալ։ Այ այդպես։ Իմ հետ հեշտ չի ուժերը չափել, ոչ էլ տիրապետել։ Իզուր էիր դու մտածում, որ կկարողանաս քո կնոջը գտնել։ Նա միգուցե և արդեն մոռացել է քեզ։ Իսկ ես այստեղ ապրում եմ այս վերնատանը միայնակ, ինձ օգնական է պետք։ Դու, Իգոր, ուժեղ ես, գեղեցիկ, խելացի – միասին մենք հաշտ ու համերաշխ կապրենք, աչ ավելի վատ, քան քո Օլենկայի հետ ես ապրել։
- Գրավիչ են քո խոսքերը, տիրուհի, - ժպտաց ի պատասխան Իգորը, - միայն թե ամեն բան չի այս կյանքում ուժով հնարավոր դառնում, ամեն բան չի, որ հնարավոր է հարուստ վերնատնով և ոչ երկրային գեղեցկությամբ գնել։ Սիրում եմ ես իմ Օլգային, իսկ քեզ երբեք չեմ սիրելու, մի՞թե դա կյանք կլինի քեզ համար։ Դու ավելի լավ է, տիրուհի, կերակրիր ու տաքացրու ինձ, ու դրանից հետո միայն խոսիր հարուստ ու երջանիկ կյանքի մասին։
- Ախ այսպիսինն ես դու, - քմծիծաղ տվեց աղջիկը։ - Թող այդպես էլ լինի, չեմ թողնի քեզ որ մահանաս՝ կկերակրեմ, անկողին կգցեմ, որ քնես, սամույրե մուշտակ կընծայեմ։ Միայն թե նախապես վերցրու այն դույլը, որ իմ վերնատան շեմին է, ու սառցահորից ինձ ջուր բեր, ու այդ ժամանակ ես կկերակրեմ քեզ։
Դե ի՞նչ կարող էր անել Իգորը։ Վերցրեց նա դույլը ու գնաց սառցահորի մոտ։ Գցեց դույլը սառցահորը, իսկ այստեղ, որտեղից որտեղ անդրջրյա սատանան դուրս թռավ ու Իգորի ձեռքից ճանկեց։ Իգորը դույլը բաց թողեց սառցահորը ու մոռացավ դրա մասին։ Մյուս ձեռքով նա բռնեց սատանայի սառցե կոտոշներից ու ամբողջ ուժով իր վրա քաշեց։ Քաշում են նրանք միմյանց՝ սատանան Իգորի ձեռքից, Իգորը՝ սատանայի կոտոշներից և ոչ մեկը չեն կարողանում մյուսին քաշել։ Սակայն զգում է Իգորը, որ ուժերը ավելի ու ավելի են սպառվում, իսկ սատանան չի հանդարտվում։ Լավ էր, որ գոնե ճրագն օգնության հասավ, Իգորի հավատարիմ ճամփընկերը։ Մոտ թռավ ճրագը սատանային ու ուղիղ խառնածինի ճակատին խփվեց։ Ոռնաց սատանան, մի վայրկյան Իգորին բաց թողեց և ջրի մեջ ընկղմվեց։ Բայց դե դրանով չվերջացավ՝ անդրջրյա սատանան ափ թռավ, գոռում է, իրան պատեպատ տալիս, Իգորից ողորմություն խնդրում։
- Մի կործանիր ինձ, բարի մարդ։ Ամեն բանով քեզ կօգնեմ, ինչով կարող եմ։ Միայն թե հանիր դու ճրագն իմ ճակատից, բոլորովին կհալեցնի ինձ։
- Կօգնե՞ս, ասում ես, - քմծիծաղ տվեց Իգորը։ - Ինչո՞վ, խառնածին դու կարող ես ինձ օգնել։ Քո ոչ մի խոսքի հավատալ չի կարելի։
- Ամեն ինչ քեզ համար կանեմ, ամեն բան, ինչ ուզես, - աղաչում է սատանան։ - Միայն թե մի կործանի ինձ բարի մարս։ Սատանան էլ է ապրել ուզում։
- Լավ, - գթաց խառնածինին Իգորը,- թող այդպես լինի, կհանեմ ես ճրագը, միայն տես՝ կխաբես ինձ, ես քեզ ծովի հատակից կգտնեմ – ինձ հոտ կատակները վատ են վերջանում։
Հանեց Իգորը սատանայի ճակատից ճրագը։ Սատանան նույն վայրկյանին սառցահորը սուզվեց և ջրով լի դույլը ձեռքին հետ եկավ։
- Վերցրու, բարի մարս, դույլը, տար ջուրը տիրուհուն։ Միայն թե հիշիր իմ խորհուրդը՝ վերնատան տիրուհին հասարակ չի – կկերակրի քեզ, ծարավդ կհագեցնի, կպառկեցնի քնելու, բարի խոսքով սիրտդ կշահի, իսկ առավոտյան սառցե շղթաներով քեզ կշղթայի։ Կսիրես դու նրան այնպես, ինչպես այս աշխարհում ոչ ոքի չես սիրել։ Այնպես որ, բորի մարդ, դու նրա հյուրասիրությունը մինչև վերջ մի կեր, խմիչքները մինչև վերջ մի խմի, իսկ երբ կառաջարկի քեզ ոսկե գավաթից խմել, ապա դա մինչև վերջ մի խմի այլ աննկատ ձախ ուսիդ վրայով ետ թափի մնացորդը։ Առավոտյան տիրուհի քեզ մոտ կգա սիրահետել կսկսի, դու նրա աջ ափից խուսափի, իսկ ձախ ափը համբուրի այդպես էլ կփրկվես նրա կախարդությունից։
Լսեց ստորջրյա սատանային Իգորը, նրա բոլոր խորհուրդները հիշեց, բոլորովին մոռանալով, որ սատանան, մանրուքում բայց կխաբի։
Եվ ահա նստած է Իգորը սեղանի շուրջ, որը լի է խորտիկներով, և ունքերի տակից տիրուհուն է նայում։ Ուտեստները մինչև վերջ չի ուտում, խմիչքները մինչև վերջ չի խմում։ Եվ այստեղ տիրուհին նրա առջև ոսկե գավաթ է դնում։ Խմում է գավաթից Իգորը ու սպասում, որ տիրուհին շրջվի։ Ու հենց տիրուհին շրջվում է, Իգորը ձախ ուսի վրայով խմիչքի մնացորդը թափում է ու իրենից գոհ նստում։
Իսկ առավոտյան եկավ տիրուհին, առաջվանից ավելի գեղեցիկ, և սկսեց կատվի պես սիրահետել, գեղեցիկ ու քնքուշ խոսքեր ասել – հալվում ես այդպիսի բառերից։ Եվ ամեն կերպ ձգտում է տիրուհին աջ ձեռքով շոյել Իգորի մազերը։ Իսկ Իգորը աջ ձեռքից փախչում է, իսկ ձախը՝ համբուրում։ Այ այստեղ էլ ամեն բան տեղի ունեցավ։ Իրենից գոհ ծիծաղեց տիրուհին ու ասաց՝
- Լավ ծառաներ ունեմ ես, Իգոր, հավատարիմ, քանի որ խառնածին են։ Ու՞մ ես դու հավատացել, հիմար, իմ սատանայի՞ն։ Ամեն բան ճմարիտ է նա քեզ ասել, բայց դիտավորյալ խառնել է՝ աջ ձեռքս էր պետք համբուրել։ Այ այդ ժամանակ ես քեզ ազատ կարձակեի քո ճանապարհով գնայիր, սառույցները կհալեցնեի, որ կարողանայիր լողալ, իսկ հիմա արդեն ինձանից պրծում չունես։ Տեղյակ է արդեն Օլգան, որ դու իմ հետ ես սիրահետում։ Հիմա արդեն չես կարողանա գտնել նրան։ Եվ պետք էլ չեն նրան։ Նա մոռացել է քո մասին բոլորովին։ Այսուհետև դու ինձ կսիրես այնքան ուժեղ, որքան կարող ես։
Եվ այդ պահին Իգորի աչքերը մշուշվեցին, մի տարօրինակ թախիծ իջավ նրա վրա, նույնիսկ ուզեցավ լաց լինել անտանելի դառնությունից։ Իսկ հաջորդ օրը, կարծես թե ոչինչ էլ չէր եղել, զբոսնում էր Իգորը տիրուհու պալատներով, և չեր կարողանում իր երջանկությանը հավատալ, որ այսպիսի գեղեցկուհու և խելացի աղջկա է գտել։
Եվ որքան ժամանակ անցավ՝ անհայտ է։ Իգորի նավակը, տիրուհին սառույցներով էր շղթայել այնպես, որ այն նույնիսկ չէր էլ երևում։ Ախր Իգորը իր նավակաի մասին չէր էլ հիշում։ Միայն թե ճակատագրից չես խուսափի։ Կախարդությունը՝ կախարդությամբ, բայց դրան էլ է վերջ գալիս։
Քայլում է մի անգամ ափին Իգորը, ուրախ երգեր է երգում և պատահաբար հանդիպում է մի մեծ սառցե սարի։ Իգորի ուժերը առաջվա պես տասնապատիկ էին, դրա համար էլ վերցրեց նա մի փայտ ու խփեց այդ սառցե սարին ու կոտրեց։ Եվ տեսավ Իգորը իր նավակը։ Նույն պահին նա հիշեց իր Օլենկայի մասին։ Իգորը ծունկի իջավ ու լաց եղավ – եվ ինչպես կարող էր նա մոռանալ իր սիրելիի մասին։ Իգորը վազեց տուն, տիրուհու մոտ, աչքերը ուռած, շուրթերը դողդղում են։
- Ինչպե՞ս համարձակվեցիր դու իմ և Օլգայի հետ այսպես վարվել, - գոռում է։ - Ինչպե՞ս քո ձեռքը ամենասուրբ բանի՝ մաքուր սիրո վրա բարձրացավ։ Անիծվես դու, չարագործ։ Քո պատճառով, ես իմ Օլենկային կարող եմ կորցնել։
Աչքերը մեղավորությամբ իջեցրեց տիրուհին ու ասաց՝
- Մի բարկացիր իմ վրա, Իգոր։ Մեղավոր եմ ես ամեն ինչում, միայն ես եմ մեղավոր։ Միայնակ է ինձ ապրել իմ հարուստ վերնատնակում ու միայն ստորջրյա սատանաներին տեսնել։ Իսկ դու ինձ անմիջապես դուր եկար։ Շատերի եմ ես տեսել, շատ ճամփորդներ են իմ ափերին կառանել, բայց ոչ ոք ինձ այդքան դուր չի եկել, որքան դու։
- Արդարացում չունես դու, օձ, - գոռաց Իգորը։ - Դավաճանել ես դու և՛ քեզ, և՛ ինձ։ Սատանաների հետ է հենց քո տեղը։
- Իգոր, - լաց եղավ տիրուհին, - ախր դու ոչինչ չգիտես։ Ոչ մի սեր էլ չի եղել։ Նույն կերպով, ինչպես ես եմ քեզ կախարդել, նույն կերպով էլ քեզ Օլգան է կախարդել։ Իրական չէ քո սերը – կախարդական է։
- Ստում ես, անիծված, - գոռաց Իգորը։ - Ոչ մի քո խոսքին չեմ հավատում։
- Չեմ ստում, Իգոր, ախ, չեմ ստում։ Եվ քեզ Օլգայի մոտ չեմ թողնի։ Պետք չի նրան փնտրել։ Կկործանի նա քեզ։ Սիրում եմ ես քեզ իրապես, ողջ սրտով եմ սիրում։ Թույլ չեմ տա, ինչ էլ ինձ հետ չանես։ Բոլոր ծովերը, բոլոր գետերը սառույցով կպատեմ, չես կարողանա դու ինձանից հեռանալ։
- Դե դա մենք դեռ կտեսնենք, թե ով է ուժեղ։
Վեր նետեց Իգորը ճրագը, և հրեղեն նժույգը նույն պահին նրա առջև հայտնվեց։
- Կայրի այս նժույգը ողջ քո հարուստ վերնատունը, այ այդ ժամանակ կիմանաս, թե ինչպես ազնից մարդկանց հոգիները սևացնես, ճակատագրեր կոտրես, - գոռաց Իգորը։
- Մի կործանի, - նրա առջև ծունկի իջավ տիրուհին։ - Պետք չի։ Կօգնեմ ես քեզ, միայն թե իմ վերնատանը ձեռք մի տուր։ Այլևս ոչինչ չունեմ։ Կկորչեմ ես ախր այս ցուրտ կղզում բոլորովին։ Միայն թե մի մերժիր ինձ, Իգոր, իմ ընծան ընդունիր՝ մետաքսե թաշկինակը։ Վերցրու այն, մի մերժիր, պետք կգա այն քեզ։
Վերցրեց թաշկինակը Իգորը, և ոչ մի բառ չասելով գնաց ափ, իր նավակի մոտ, իսկ հրեղեն ձին իր առջևից է սլանում, հրե բաշը տատանում, սմբակներով կայծեր թռցնում։ Մոտեցավ ձին սառած ջրերին և վայրկյանական հալեցրեց դրանք։ Նստեղ Իգորը իր նավակն ու շարունակեց լողալ, իսկ հրեղեն նժույգն նրա առջևից է սլանում ու սառույցները հալեցնում։
Նավարկում է Իգորը, բայց ինքը ոչ կենդանի է, ոչ մեռած, ինչին հավատա, չգիտե։ Նստած է նրա գլխի մեջ մի միտք, փշի պես՝ իսկ ի՞նչ, եթե իրականում, իր սերը Օլգայի նկատմամբ կախարդություն է։ Ի՞նչ անի։ Ինչպե՞ս ապրի։
Երկար թե կարճ լողաց նա ու տեսավ առջևում, անմիջապես ջրից բարձրանում է մի հսկայական քարե գլուխ։ Բերանն այդ գլխի կիսաբաց է, և նրա մեջ, կարծես ձագարի մեջ ջուրն է հոսում։ Սկսեց թիավարել Իգորը, ուզում էր արդեն հեռու նավարկել, փորձանքից հեռու, բայց չկարողացավ՝ նրա լավակը այդ քարե ձուլվածքի մոտ էր տանում։ Եվ ահա արդեն հրաշք, որքան մոտ էր լողում հսկայական գլխին Իգորը, այնքան ավելի պարզ էր կարողանում տարբերակել, որ այդ գլխի դեմքը, Օլենկայինն է՝ նույն աչքերը, նույն հոնքերը – եվ նա է, հաստատ նա։ Վախից հազիվ չմեռավ Իգորը։ Ահա թե որտեղ է թաքնվում իր սերը։
Իսկ նավակը, այդ ընթացքում լողում էր քարե կամարների տակով և ինչ-որ տեղ վերևում, գլխավերևում, աղեկտուր գոռում էին սև թռչունները։ Սակայն ոչ մի բանից չէր վախենում Իգորը – Օլենկային էր ուզում տեսնել։
- Երկար փնտրեցիր դու ինձ, - լսեց նա վերջապես իր կնոջ ձայնը։ - Ես արդեն մտածեցի, որ այլևս երբեք մենք չենք հանդիպի։ Միայն թե որքան հեռու եմ ես քեզանից, այնքան ավելի թանկ ես ինձ համար։ Շատ բան գիտես, որը չպետք է իմանաս։ Կախարդել եմ ես քեզ, կախարդական սիրով եմ քեզ պարուրել։ Իսկ ինքս, քեզ վաղուց եմ սիրել։ Դու իմ մասին ոչինչ չգիտեիր, ոչ էլ երբևէ տեսել էիր։ Նստած էի ես ինձ համար գետնի տակ եվ հազվադեպ լույս աշխարհ էի դուրս գալիս, որ քեզանով հզմայլվեմ։ Ես նա չեմ, ում տեղը դու ինձ ընդունում ես։
- Իսկ ո՞վ ես դու, - բարձր գոռաց Իգորը այնպես, որ քարե կամարները գվվացին։ - Դուրս արի ինձ մոտ, իմ կին։
Երկիրը ցնցվեց, ջուրը փոթորվեց, փրփրեց, երկու կողմ բացվեց և տեսավ Իգորը գահի վրա նստած Օլգային։ Իսկ նրա ոտքերի մոտ ոսկու, արծաթի, գույնզգույն քարերի սարեր էին։ Եվ այդ հարստությունների միջով ալ կարմիր արյուն էր ծորում։
- Ի՞նչ ես նայում, - քմծիծաղ տվեց Օլգան։ - Իմն է այս ամենը։ Ես շատ բան ունեմ, ինչի մասին մարդիկ երազում են։ Յուրաքանչյուր դրամ, յուրաքանչյուր քար, որը ընկած է իմ ոտքերի մոտ, դա մարդկային չարությունն է, դառը դժբախտությունը։ Սպանել են մարդիկ այս հարստությունների համար, դավաճանել են միմյանց։ Իսկ ես, այ այդ բոլոր քարերն ու դրամները հավաքում եմ և պահպանում։ Երկար եմ պահում։ Ես այս բարիքից շատ ունեմ, չափից շատ։ Եվ դա ավելի ու ավելի է շատանում։ Սակայն երբ այլևս տեղ չունենամ պահելու այս հարստությունը, նույն պահին երկիրը կցնցվի, օվկիանոսը կփոթորկվի և կկործանի մարդկային ցեղը հավերժ իսկ ես ազատ կդառնամ։ Միայն թե ես եմ իմ տիրուհին և սիրո համար շատ բանի կգնամ։ Ասա ինձ, Իգոր, որ պետք եմ քեզ և նույն պահին ես ամեն բան կթողնեմ, բոլորին կկործանեմ, միայն քեզ կենդանի կթողնեմ։ Կապրենք մենք երկար ու երջանիկ։ Ախր քեզ համար, թանկագինս, իմ մութ թագավորությունից եմ դուրս եկել, քար առ քար, դրամ առ դրամ եմ վերցրել ու երկիր բերել։ Չէր կարելի ինձ դա անել։ Բայց դե սրտին չես հրամայի։ Ուզում էի ես, որ քեզ լավ լինի։ Իսկ իմ քարերն ու դրամները չարը բազմապատկում էին՝ նախանձը, նենգությունը, խաբեբայությունը բազմացնում էին։ Եթե դատապարտես դու ինձ, Իգոր, ուրեմն թող այդպես էլ լինի՝ հավերժ ես կմնամ գետնի տակ, և լուռ կնստեմ այնքան, մինչև իմ աչքերով վերջին ոսկեդրամը կամ թանկարժեք քարը չտեսնեմ, որը կլրացնի իմ պահեստները։ Եվ այդ ժամանակ արդեն ես ոչ ոքի չեմ խնայի։
Մտքերի մեջ ընկավ Իգորը։ Վախեցավ։ Չէր սպասում նա, որ ամեն բան այսպիսի ընթացք կստանա։ Հոգին նրա կտոր կտոր էր լինում։ Սիրում էր նա իր Օլգային, այնպես էր սիրում, որ իր հետ ոչինչ անել չէր կարող։
- Բաց թող ինձ, - ասաց նա։ - Հանիր իմ վրայից քո կախարդանքը։ Անազնիվ է այդ սերը, անիրական։ ՈՒ թույլ էլ չեմ տա ես որ հանուն մեր սիրո ողջ կենդանի աշխարհը կործանես։ Բաց թող ինձ։
- Լավ, Իգոր, - հոգոց հանեց Օլգան։ - Գնա։ Բարի մարդ ես դու։ Բայց ամեն բան մեզ մոտ կարող էր այլ կերպ լինել, եթե դու ինձ հետ գայիր։ Կապրեինք մենք երջանիկ։ Բայց դե այլ կերպ ամեն բան ստացվեց։ Դե ինչ, գնա, վերադարձիր այնտեղ, որը քեզ աշխարհում ամեն ինչից թանկ է՝ քո նավակը։
Ասաց այդպես Օլգան, ձեռքը թափ տվեց և նույն պահին Իգորի հայացքը մշուշվեց, գլուխը նրա պտտվեց, հողը ոտքերի տակից փախավ։ Իսկ երբ ուշքի եկավ Իգորը, տեսավ նա իր առջև Օլգային, բայց արդեն վերջինս նրան չէր թվում այդքան հարազատ, նրա սիրտն այդպես դուրս չէր թռչում, իսկ հոգում կարծես թե մութ էր ու դատարկ, կարծես սիրտը պոկել տարել էին։ Եվ այնքան ցավալի էր Իգորի համար, այնքան վիրավորական, որ վերցրեց նա իր ընծան, մետաքսե թաշկինակը, մոտեցավ Օլգային և նրա աչքերը կապեց, ու հետևյալ բառերն ասաց՝
- Զգա դու նույնպես, իմ կին, թե ինչ բան է, երբ քո աչքերը խաբեությամբ են մշուշված։ Միգուցե ինչ-որ բան կսովորես։
Չդիմադրեց Օլգան, այլ միայն լուռ հողի տակն անցավ, իսկ ծովի ջրերը այդ հողը ծածկեցին։
Շատ տարիներ անցան, Իգորը այդպես էլ լողում էր ծովերով ու օվկիանոսներով։ Եվ ոչ մի կերպ չէր կարողանում հասկանամ՝ կախարդությունն է նախկին մնացել իր վրա, թե՞ իր սիրտն է Օլգայի նկատմամբ սիրուն կարոտում։ Դե այստեղ ինչպես տարբերակես։
Ճիշտ է, ասում են, Իգորի պատմությունը մարդիկ չեն մոռացել, քանի որ փրկել է նա երկրի վրա եղած ողջ կենդանի աշխարհը՝ կործանումից։ Օլգայի աչքերը կապելով, նա նրան տեսնելու հնարավորությունից զրկեց, որ չտեսնի, թե որքան չար հարստություն է իր մոտ կուտակվել։ Միայն թե լավ է դա, թե վատ, ով գիտե։
ԱՎԱ ԱՐԴՈ
