Ոչ բոլոր գաղտնիքներն է պետք իմանալ, բայց լսել դրանց մասին չի խանգարի։
Երբեք մի հավատացեք պառավներին, ահա իմ խորհուրդը Ձեզ։ Ոչ մի պիսի՝ ոչ բարի, ոչ չար, ոչ կույր, ոչ էլ խուլ։ Պառավները միշ ստում են – ոչ մի ճիշտ խոսք։ Իսկ եթե նույնիսկ չստեմ, ապա այնքան կչափազանցացնեն, որ միևնույն է սուտ կլինի։ Ես սա նրա համար եմ ասում, որ այս պատմությունը հենց պառավները սիրում են վերապատմել և յուրաքանչյուրը իր ձևով։ Իսկ պատմությունը այսպիսին է։
Անդրեյ անունով մի հիմար տղայի, որպես ժառանգություն էր հասել մի հինավուրձ զարդատուփ։ Իրականում, այս զարդատուփն այնքան անշուք տեսք ուներ, որ զարմանում ես, թե ինչպես է նա Անդրեյին հասել։ Ախր աղբ էր և վերջ՝ կեղտոտ, սևացած, պլոկված, ճաքած։ Եվ որ ասես թե դրանից օգուտ կար – ոչ մի։ Այն երբեք չէր էլ բացվել։ Բայց ինչ-որ բան այդ իրը պահպանում էր։ Իսկ Անդրեյի ձեռքն ընկնելը երեևում է աստծո նախախնամություն էր։ Ախր շատ սարսափելի ժլատ մարդ էր՝ ամեն բան իր տակն էր տալիս և միևնույն է քիչ էր ու քիչ։ Տունը աղբով էր լցված այնքան, որ ոչ մտնել էր լինում, ոչ դուրս գալ։ Այդ զարդատուփն էլ նա ամենատեսանելի վայրում էր պահում, կարծես մի ինչ-որ թանկարժեք բան լիներ չտեսնված։ Եվ հավանաբար չէր լինի այս պատմությունը, եթե Անդրեյի տուն կին չմտներ։ Այո-այո, պատկերացնում եք, Անդրեյը ամուսնացավ։ Այ ոչ-ոք չէր սպասում նրանից նման ճարպկություն, իսկ նա, զզվելին, դեռ քիչ էր, որ գեղեցկուհի Ալյոնային կնության վերցրեց, նրա հորից էլ հարուստ օժիտ ստացավ։ Լավ է չէ՞։
Դե, Ալյոնան հենց տուն մտավ, անմիջապես խոսելու ունակությունը կորցրեց – զարմանալի էր, որ անմիջապես լաց չեղավ շեմից՝ այսքան աղբ տանը։ Դե ինչ, կանացի ճակատագիրն է այդպիսի աննախանձելի՝ սա տուր, նա հավաքի։ Ալենան գործի բռնվեց, ողջ աղբը տանից դուրս թափեց՝ ոսկե շարջան էր գալիս – սիրահարվել էր նա, իսկ սիրահարվածը, կարծես կույր լինի՝ կարող ես նրանով պտտել ոնց կցանկանաս – քանի նա ենթարկվող է։ Դե ինչ, Ալյոնան տունը կարգի բերեց, ամուսնուն՝ մարդանման տեսքի բերեց, միայն մի բան չկարողացավ անել՝ Անդրեյի կտակը, այլանդակ զարդատուփը դեն նետել։ Ու ինչքան նա աղաչեց, ինչքան խնդրեց այդ աղբը դեն նետել – չստացվեց։ Բայց Ալյոնան խորամանկ կին էր՝ նա այդ ատելի զարդատուփը գաղտագողի վերցրեց ու հայելու ետևը թաքցրեց, կարծես աչքի առաջ չի այն, իսկ ինքը սպասում է, որ Անդրեյը կմոռանա իր ստացած կտակի մասին բոլորովին։ Վերջինս երևում է մոռացավ՝ չէր փնտրում այն, երկար չէր զննում ինչպես նախկինում։
Ալյոնան էլ ուրախացած զարդատուփը վերցրեց և վազելով ցախանոց գնաց, մտածում է՝ «Կգցեմ նրան չոր խոտի մեջ, թող այնտեղ մնա, իսկ ավելի ուշ դեն կնետեմ այդ զզվանքը ու վերջ»։ Ներս վազեց Ալյոնան ցախանոց ու շեմին սայթաքեց – զարդատուփը նրա ձեռքից ընկավ ու բացվեց։ Կռացավ Ալյոնան, որ նայի, թե ինչ կա ներսում, և հանկարծ տեսնում է, զարդատուփից իր վրա ինչ-որ մեկի աչքն է նայում։ Ալյոնայի ոտքերը վախից ծալվեցին։ Նա արդեն պատրաստվում էր գոռալ, միայն թե ինչ-որ բան նրան կանգնեցրեց, կարծես ինչ-որ մեկի խնդրանքը, որն ասում էր մի շտապիր, մի հրաժարվիր քո երջանկությունից։ Իսկ աչքը, Ալյոնայի վրա հետաքրքրությամբ նայում է և զգում է Ալյոնան, թե հանկարծ ինչքան լավ սկսեց զգալ, ինչքան թեթև, անհոգ և ինչ-որ ձգտում առաջացավ դեպի տանից, այդ ցախանոցից հեռու։ Ու տեսնում է նա մի զարմանահրաշ աշխարհ։ Այդ աշխարհը թանկարժեք քարերից է ստեղծված՝ և շենքերը բարձր, որոնք տանիքներով սուզվում են երկնքում, և նավերը, որոնք առագաստների տակ երկնքով են լողում, ինչպես ծովում։ Իսկ այդ նավերով տարօրինակ մարդիկ են կառավարում՝ բարձրահասակ, գեղեցիկ, ոսկեդեմ, մեծ աչքերով։ Մի այդպիսի ոսկեդեմ մոտեցավ Ալյոնային։ Նայում է Ալյոնան՝ նրան անթարթ ու զգում է, թե ինչպես է իր սիրտը սիրով լցվում։ Իսկ տղան վերցրեց ու ի պատասխան ժպտաց, կարծես թե մտքերը կարդաց ու հանկարծ ձեռքը մեկնում է իսկ ափի մեջ դեղին քար է, կեսօրի արևի պես, իսկ դրա մեջ ալ կարմիր մանրահատիկներով հարաշալի նախշեր են երևում։ Ալյոնան ուզում էր հրաժարվել այդպիսի նվերից, միայն թե ոսկեդեմ տղան այնպես ժպտաց նրան, որ Ալյոնան չդիմացավ և քարը վերցրեց, բռունցքի մեջ սեղմեց և վայրկենական հայտնվեց իր ցախանոցում։ Բացեց նա աչքերն ու չհավատաց, որ նման հրաշք է աչքին երևացել։ Նայում է, իսկ միայն բռունցքում դեղին քարը ալ կարմիր զարդանախշեր է արտացոլում, իսկ գետնին փակ զարդատուփն է ընկած։ Այ քեզ տեսիլք։ Սկզբից վախեցավ Ալյոնան, շփոթվեց, իսկ հետո ուշքի եկավ, սկսեց մտածել, թե ինչպես ամբողջ տեղի ունեցածի մասին ամուսնուն պատմի, ինչպես բացատրի, թե որտեղից իրեն այսպիսի թանկարժեք գտածո։ Եվ ամուսինն էլ չի հավատա, ու ինչն է ավելի վատ, կխանդի կամ էլ ընդհանրապես քարը կխլի և ընկերների հետ կհարբի։ «Ոչ, - որոշեց Ալյոնան, - ոչինչ էլ Անդրեյին չեմ ասի։ Այդ գաղտնիքն ինձ հետ կմնա»։
Միայն թե քարն այդ հասարակ չէր՝ երբ նրան ես նայում, նա ալիքներով է պատվում և այդ ալիքների մեջ հստակ երևում են տներ, որոնք կառուցված են թանկարժեք քարերից, նավեր, որ ոսկե առագաստներով երկնքում են լողում, և ոսկեդեմ մարդիկ, որոնց մեջ նաև նրա սիրեցյալն էր, նույն այն տղան, որ իրեն թանկարժեք քար ընծայեց։ Սիրահարվել էր Ալյոնան այն տղային առանց հիշողության։ Թող որ հեռու էր նա, թող որ չտեսնված երկրում էր, բայց սրտին չես հրամայի։ Իր ամուսնու վրա բոլորովին դադարեց ուշադրություն դարձնել – վերջինս կրկին սկսեց ինչ պատահի տուն բերել՝ ինչ-որ քարեր, փաթեթներ ու տոպրակներ, կրկին սկսեց նմանվել սատանայի՝ մորուք թողեց ու նիհարեց։ Մարդիկ Ալյոնային իր դիմաց նախատում էին, միայն թե նա դրա վրա ուշադրություն չէր դարձնում։ Ճիշտ է ամեն օր, մտքում նա իր ամուսնուն շնորհակալություն էր հայտնում, այն բանի համար, որ չի հարցնում նա ոչ մի բանի մասին, կասկածանքների մեջ չի մտնում։ Չնայած միգուցե ուղղակի անտարբեր էր Ալյոնայի նկատմամբ։
Երկար Ալյոնան ապրեց այդպես՝ շարունակ քարի մեջ ոսկեդեմ տղային էր նայում։ Եվ այնպես էր նա ուզում նրա մոտ, որ Անդրեյի զարդատուփը էլ թափ էր տալիս, էլ քերում, էլ գետին նետում, միայն թե այն կրկին բացվի և իրեն կրկին ուրիշ աշխարհ տեղափոխի։ Եվ մի օր զարդատուփը հանձնվեց՝ բացվեց այն, աչքը այնտեղից Ալյոնայի վրա նայեց և վերջինս մի վայրկյանում տեղափոխվեց օտար աշխարհ։ Իսկ այնտեղ արդեն իր սիրեցյալը սպասում էր։ Նայում է նա Ալյոնային, նրբորեն և նրա մեծ աչքերում, ինչպես հայելու մեջ, սաթե արևն է արտացոլվում։ Միայն թե ոսկեդեմ տղան չի շտապում՝ Ալյոնային ընդառաջ չի գալիս, նրան չի գրկում։ Ալյոնան չգիտե թե ինչ մտածի՝ միգուցե հորինե՞լ է նա այդ ամբողջ սերը։ Իսկ ոսկեդեմ տղան իր ափն է մեկնում, կարծես ասելով, վերադարձրու ինձ իմ ընծան։ Ալյոնան ծունկի իջավ, լաց եղավ՝ կարո՞ղ է այլևս պետք չի նա։ Սակայն այլ անելիք չկար – դրեց նա արցունքներն աչքերին քարը իր սիրեցյալի ձեռքը։ Իսկ տղան, այդ ընթացքում իր ծոցից դանակ հանեց։ Ալյոնան դանակը տեսավ, վախեցավ, բայց տեղից չշարժվեց, կարծես ասելով՝ ուզում ես սպանել ինձ իմ նվիրված սիրո համար – սպանիր։ Միայն թե տղան կարծես նրան աչքերով հարցնում է՝ «Ուզու՞մ ես ինձ հետ հավերժ մնալ»։ «Ուզում եմ։ Այն էլ ինչպես եմ ուզում», - գոռում է Ալյոնան ինքն իր մեջ։ Ոսկեդեմ տղան դանակով Ալյոնայի ափը կտրեց, նրա արյունը գետնին թափեց և նույն պահին Ալյոնայի առջև հայտնվեց չտեսնված գեղեցկության մի աղջիկ՝ նույնպիսի ոսկեդեմ, բարձրահասակ, մեծ աչքերով։ նայեց Ակյոնան՝ ինքն է, ինչպես որ կա, միայն թե մի հարյուր անգամ ավելի գեղեցիկ։ Աղջիկն Ալյոնային է մոտենում, ձեռքը բռնում և չհասցրեց Ալյոնան աչքը թարթել, որ արդեն կանգնած էր նա ոսկե դեմքով իր սիրեցյալի կողքին, իսկ նրա դիմաց, նա էր, հին ու կարծես ինքն իրեն ժպտում էր։
Իսկ առավոտյան Ալյոնան աչքերը բացեց, հայելուն մոտեցավ, նայեց – նույնպիսին է նա, ինչպես միշտ՝ սպիտակ, կարմաթուշ։ Կարծես թե արտաքուստ նրա մոտ ոչինչն չէր փոխվել, միայն թե սկսեց նա իրեն տարօրինակ պահել, ուղղակի անճանաչելի։ Գիշեր ցերեկ նա սկսեց թափառել դաշտերով, անտառներով ու ճահիճներով, շարունակ ինչ-որ քարեր էր փնտրում, պարկերով ինչ-որ բան էր տուն բերում։ Հավանաբար ամուսնուց էր սովորել։
Իսկ հետո ընդհանրապես գյուղերում և քաղաքներում սկսեցին տարօրինակ բաներ տեղի ունենալ՝ մարդկանց տներից թանկարժեք իրեր էին կորում և այլևս դա ոչ ոք չէր կարողանում գտնել։ Գողի մասին ընդհանրապես չէին խոսում – ո՞վ էր, որտեղի՞ց, որտե՞ղ փնտրել նրան։ Սկզբից կարծում էին Ալյոնան է։ Միայն թե նա, վերջին շրջանում մարդկանցից խուսափում էր, որիշների տների մոտ չէր գնում։ Իսկ այ եթե հետևեին նրանք Ալյոնային, ապա մարդիկ կտեսնեին, որ ինքներն են Ալյոնայի առջև իրենց տան դուռը բաց անում և ամեն ինչ, մինչև վերջին թանկարժեք իրը նրան տալիս, իսկ հետո ոչ մի բան չեն հիշում։
Շատ բարիք հավաքեց Ալյոնան, այնքան շատ, որ հաշվել չէր լինի։ Եվ մի անգամ առավոտյան այդ ամեն բարիքը բարձեց սայլը ու անտառ գնաց ու նրան այլևս չտեսան։
Հասավ նա սարին, որ գետի կողքին էր բարձրանում, սայլն այնտեղ թողեց ու ներս մտավ։ Անցավ երկար միջանցքներով, գույնզգույն քարերը ձեռքով շոյեց, խոսեց դրանց հետ և մտավ մի լայնարձակ դահլիճ, որտեղ գահի վրա Մերիցան էր բազմած։
- Ճանաչեցի՞ր, - հարցրեց նրան Ալյոնան։
Իսկ Մերիցան ի պատասխան լռում է։
- Չէի՞ր մտածում, որ կրկին կտեսնես ինձ, ինքնակոչիկ։ Ահա ես եմ, իմ ողջ ուժով, իմ ողջ գեղեցկությամբ։
Այդ խոսքերով Ալյոնան իր շուրջը մի պտույտ արեց ու իրական Մերիցա դարձավ – այ քեզ բան։
- Ահա ես իրական։ Իսկ դու, ինքնակոչ ես, մտածում էիր դուրս չե՞մ պրծնի այն աշխարհից, որում դու ինձ թողեցիր։ Միայն թե այնտեղ էլ ես չկորեցի – ծաղկեց այն աշխարհը, այս աշխարհից ավելի ուժեղ ու լավը դարձավ։ բայց միևնույն է հոգիս տուն է ուզում՝ այստեղ է իմ տունը, այստեղ են իմ տիրությունները, այստեղ է իմ ողջ հարստությունը։ Եվ ատամներդ մի կրճտացրու, աչքերով ինձ մի այրի՝ ես ավելին կարող եմ անել։ Ինչպես և խնդրել էիր հավաքել եմ ես բոլոր քարերը, որոնք ես էի աճեցրել, իմ վարպետներն էին ստեղծել։ Դրանք շատ են – անհամար, ուժեղ են և հզոր։
- Իմ քարերը քո քարերից ուժեղ են, - գոռաց փսեվդո-Մերիցան։ - Իմ իշխանությունը քո իշխանությունից ուժեղ է։ Իմ թագավորությունն ավելի ուժեղ է նրանից, ինչ քո ժամանակ է եղել։ Եվ ծառայում են ինձ լավագույն վարպետները և մարդիկ խոնարհվում են իմ առջև։ Դու ես ամեն ինչում մեղավոր՝ խլեցիր դու իմ փեսացուին, ու նրա հետ ուզեցար ժամանակդ կարճել այլ աշխարհում, դրա համար էլ վճարեցիր՝ ստացար սեր – կորցրեցիր իշխանությունդ։ Ես քո տեղը արդար էմ զբաղեցրել – այն ժամանակ դու չես ընդդիմացել։ Մենք մեր մարմիններով փոխվեցինք, ինչու՞ ես քեզ վատ զգացել։ Ոչ մի տեղ էլ չեմ գնա, տեղիցս չեմ շարժվի։ Իսկ եթե խանգարես ինձ, ես քարերի հոգիներին կարթնացնեմ։
- Հոգիները ինձ են ծառայում, - աչքերը փայլեցրեց իրական Մերիցան։ - Եվ դու հիմա դա կհասկանաս։
Եվ ինչ այդ ժամանակ սկսեց՝ երկիրը ցնցվեց, ոռնաց քարերի ձայներով։ Եվ այդ քարերը թռչում էին և երկնքից և երկրից էին պոկվում, շատրվանի պես ցայտում էին ու կարկուտի պես թափվում գետին, քարե անձրև էր գալիս։ Այդպիսի բան ոչ մի հնաբնակ հիշել չէր կարող։ Շատ փորձանքներ բերեց, երկու Մերիցաների մեջ ընթացող այդ պատերազմը։ Եվ առաջինը դադարեց իրական Մերիցան։ Նայեց նա ու սարսափեց՝ շուրջ բոլորը գյուղեր ու քաղաքներ էին ավերված, մարդիկ վիրավորված իսկ նրանք, ովքեր ողջ էին մնացել ընդհանրապես խելագարվել էին անհամար հարստությունից, որը երկրի ընդերքից էր բխել։ Վերցնում էին մարդիկ այդ քարերը, թաքցնում, մեկմեկու էին դրանց համար սպանում – սարսափելի ժամանակներ էին։
- Թող այդպես լինի, կհեռանամ ես, - ասաց իրական Մերիցան։ - Կվերադառնամ ես լավագույն աշխարհ, ոսկեդեմերի մոտ՝ այնտեղ արյունը գետերով չի հոսում, մարդիկ քարերի համար միմյանց կյանքից չեն զրկում։ Միայն թե նախ կվերցնեմ ես բոլոր իմ քարերը ինձ հետ՝ դրանց մեջ դարավոր իմաստություն կա։ Չեմ տա ես դրանք չար մարդկանց։ Քեզ էլ չեմ տա։ Բոլոր քարերը կվերցնեմ քեզանից, ինքնակոչ, մինչև վերջինը։
Այդ խոսքերով իրական Մերիցան հավերժ լքեց ստորերկրյա թագավորությունը։ Դուրս եկավ նա սարից և անմիջապես հանդիպեց Անդրեյին։ Անդրեյը իր ձեռքում իր զարդատուփն էր պահում։ Խոնարհվեց նա Մերիցայի առջև, ձեռքը համբուրեց։
- Շնորհակալ եմ, որ օգնեցիր, - խոնարհվեց վերջինս ի պատասխան։ - Օգնեցիր դու ինձ։ Զարդատուփը լավ պահեցիր, այլապես չէի կարող ես երկու աշխարհների մեջ անցնել։ Ներիր եթե կարող ես քո Ալյոնային։ Չգիտեմ, կկարողանամ ես երբևէ նրան հետ վերադարձնել։ Կարող է այնպես ստացվել, որ չուզենա նա վերադառնալ քեզ մոտ։ Միայն թե դու մի մեղադրի։ Գիտես, ես ստիպված էի այդպես վարվել, այլապես այս աշխարհ չէի կարող աննկատ վերադառնալ։
- Քեզ համար, տիրուհի, - պատասխանեց Անդրեյը, - ես ամեն բանի պատրաստ եմ՝ սիրուն հրաժեշտ տալ, հիմար երևալ, հզոր վարպետից դառնալ հարբեցող – միայն թե ոչ ոք քո գաղտնիքը չիմանա։ Այս զարդատուփը, ես հովիվ Գրիշկային կփոխանցեմ՝ նա կպահպանի այն, իսկ ես այդ ընթացքում քեզ կօգնեմ հարստություն հավաքել։ Շատ կա այստեղ քեզ հավատարիմ – չենք թողնի քեզ մենք, տիրուհի, կօգնենք քեզ բոլոր գիտելիքները պահպանել և հասարակ մարդկանցից թաքցնել։
Այ այսպիսի պատմություն։ Ասում են իրական Մերիցան իրականում իր խոսքը պահեց և բոլոր թանկարժեք քարերը, որոնցում դարավոր իմաստություն է թաքնված իր աշխարհ տարավ։ Նույնիսկ առ այսօր, նա գոնե մի քար բայց խլում է փսեվդո-Մերիցայից։ Մեր աշխարհը աղքատանում է, իր պատմությունն ու իմաստությունը կորցնում է, իսկ մյուս աշխարհը, որտեղ տները կառուցված են թանկարժեք քարերից ու տանիքներով սուզվում են ամպերի մեջ, ծաղկում է, իմաստությամբ է ապրում և այդ ամենի մեջ թանկարժեք քարերի իրականն տիրուհու վաստակն է։ Պատմությունները, քարերի հետ հեռանում են, իսկ այ գրքերը մնում են։ Այդ գրքերը շատ չեն, բայց նրանք այն հինավուրձ գիտելիքների վերջին պահապաններն են, որոնք կորել են շատ դարեր առաջ։ Միգուցե, երբևէ մենք դրանք կկարդանք – ժամանակը ցույց կտա։
ԱՎԱ ԱՐԴՈ
