Մի մարդ ճանապարհորդում էր և անսպասելի ընկավ դրախտ: Հնդկաստանում դրախտը, դա ցանկություններն իրականացնող ծառն է: Հենց նստում ես այդ ծառի տակ, Քո ցանկացած ցանկություն անմիջապես իրականանում է՝ չկա ոչ մի հապաղում, ոչ մի ժամանակահատված ցանկության և դրա իրականացման միջև: Այդ մարդը շատ հոգնած էր և պառկեց քնելու այդ ցանկությունների իրականացման ծառի ստվերում: երբ նա արթնացավ, ուժեղ քաղց զգաց և մտածեց՝
- Սոված եմ: Պետք է կերակուր հայթայթել:
Եվ անմիջապես, հայտնվեց կերակուրը՝ կարծես թե օդից շատ համեղ կերակուր ընկավ: Նա այնքան սոված էր, որ
նույնիսկ չմտածեց, թե որտեղից այն հայտնվեց:
Երբ կշտացավ, նայեց շուրջը և նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց՝
- Կարելի էր ինչ-որ բան խմել...
Դրախտում արգելքներ չկան, անմիջապես հայտնվեց մի չքնաղ գինի: Ծառի ստվերին պառկած վայելելով գինին և դրախտի զովը նա սկսեց զարմանալ՝
- Էս ի՞նչ է կատարվում: Կարո՞ղ է քնած եմ: Միգուցե այստեղ ուրվականնե՞ր կան ովքեր կատակ են անում ինձ հետ: Եվ հայտնվեցին ուրվականները՝ հենց այնպիսին, ինչպիսին նա պատկերացնում էր: Նա դողդողաց և մտածեց՝
- Հիմա նրանք հաստատ կսպանեն ինձ:
Եվ նրանք սպանեցին մարդուն: