Խալիֆը ծանր հիվանդացել էր: Նրան բուժելու բոլոր փորձերը ապարդյուն էին:
Վերջապես խորհուրդի կանչեցին նաև մեծ բժիշկ Ռազիին: Սկզբից նա փորձեց բոլոր, հին ժամանակներից հայտնի բուժման ձևերը՝ սակայն ապարդյուն: Այդ ժամանակ, Ռազին խնդրեց Խալիֆի, որ նա թույլ տա բուժումն անց կացնել այնպես, ինչպես անհրաժեշտ է գտնում: Կորցնելով բոլոր հույսերը, Խալիֆը համաձայնվեց:
Ռազին խնդրեց, որ իրեն երկու ձի տան: Նրան բերեցին ամենալավ և ամենաարագ ձերին: Մյուս օրը, վաղ առավոտյան, Ռազին հրամայեց, որ Խալիֆին տանեն Բուխարեստում հայտնի «Ջուզ մուլլան» հանգստարան: Խալիֆը շարժվել չէր կարողանում, և նրան պատգարակների վրա տարան:
Երբ հասան հանգստարան, Ռազին պատվիրեց Խալիֆին հանվել, իսկ ծառաներին հրամայեց հեռանալ: Իր աշակերտների հետ միասին նա պառկեցրեց Խալիֆին լոգարանի մեջ և արագ-արագ սկսեց նրա վրա տաք ջուր լցնել: Միաժամանակ նա Խալիֆի բերանը տաք օշարակ լցրեց, ինչը հիվանդի մարմնի ջերմությունը բարձրացրեց:
Այնուհետև Ռազին կանգնեց Խալիֆի առջև և սկսեց նրան հայհոյանքներ և վիրավորանքներ հասցնել: Խալիֆը ցնցված էր և մեծ հուզմունք էր ապրում իր նկատմամբ ցուցաբերված նման անլսելի անհարգալի վերաբերմունքից և անարդար մեղադրանքներից: Անասելի բորբոքված վիճակում, նա սկսեց շարժվել:
Այդ ժամանակ Ռազին հանեց իր դանակը, մոտեցավ հիվանդին և սպառնաց, որ կսպանի: Խալիֆը՝ վախից փորձեց վեր կենալ և փախչել: Տեսնելով դա, Ռազին իր աշակերտի հետ հեծնեցին ձիերը և փրկելով իրենց մաշկը փախան քաղաքի սահմաններից դուրս:
Ուժասպառ Խալիֆն ընկավ: Երբ նա ուշքի եկավ, ապա զգաց, որ կարողանում է շարժվել: Բարկությամբ լցված նա գոռաց, որ ծառան մոտենա, հրամայեց իրեն հագցնել և հեծնելով ձին սլացավ իր պալատը: Ժողովուրդը ոգևորությամբ դիմավորեց, հիվանդությունից ապաքինված իր Տիրակալին:
Ութ օր անց, Խալիֆը բժշկից մի նամակ ստացավ, որում վերջինս բացատրում էր իր բուժման եղանակը՝ «Սկզբից ես փորձեցի բուժման բոլոր ավանդական եղանակները: Սակայն նրանք անարդյունք էին, այդ պատճառով էլ ես որոշեցի արհեստականորեն տաքացնել Քո մարմինը և առաջացնել Քո զայրույթը, ինչը Քեզ վերադարձրեց Քո ուժերը՝ շարժվելու համար: Երբ ես տեսա, որ Դու սկսում ես ապաքինվել, ես հեռացա քաղաքից, որ փրկվեմ Քո պատժիչ ձեռքից: Խնդրում եմ Քեզ ինձ Քեզ մոտ կանչել, քանզի հոյակապ հասկանում եմ թե որքան անարդար ու նենգ էին այն մեղադրանքները, որոնք ես լցրեցի քո վրա, օգտվելով Քո անօգնականությունից, և որի համար ես ամաչում եմ մինչև հոգուս խորքը»:
Երբ Խալիֆին կարդացին այս նամակը, նրա հոգին լցվեց խոր երախտագիտությամբ և նա բժշկին խնդրեց վերադառնալ, որպեսզի նրան հայտնի իր երախտագիտությունը:
ՆՈՍՍՐԱՏ ՓԵԶԵՇԿԻԱՆ