Մոլլայի ավանակին գողացել են:
Տուժողը զայրացած վազում է շուկայում և կոկորդով մեկ գոռում՝
- Նա, ով գողացել է իմ ավանակին, պարտավոր է անմիջապես այն վերադարձնել:
Վրդովված, կարմրած դեմքով և փքված վզի երակներով, մոլլան շարունակում էր աղաղակել արդեն կտրատվող ձայնով՝
- Եթե իմ ավանակին անմիջապես չվերադարձնեն՝ սարսափելի բան տեղի կունենա, ես կանեմ այն, ինչ չպետք է անեմ:
Հետաքրքրասերների ամբոխը, այդ խոսքերից նկատելիորեն վախեցած է, և հանկարծ, անսպասելիորեն ավանակը հայտնվում է մոլլայի կողքին, չնայած, որ ոչ ոք չի տեսել, թե ով բերեց ավանակին: Ամեն դեպքում, բոլորն ուրախ են, որ գործն այդպիսի բարեկեցիկ ավարտ ունեցավ: Սակայն այդ ժամանակ, մի ծանրակշիռ մարդ հարցրեց մոլլային՝
- Ասա ինձ, ի՞նչ էիր անելու, որ Քեզ չի կարելի անել, եթե Քեզ անհապաղ չվերադարձնեին ավանակին:
Այդ ժամանակ մոլլան պատասխանեց՝
- Ի՞նչ կանեի: Ես ինձ համար ուրիշ ավանակ կգնեի: Իսկ հիմա Դու ինձ ասա, մի՞թե դա խելամիտ քայլ է իմ տկար դրամապանակի դեպքում:
ՆՈՍՍՐԱՏ ՓԵԶԵՇԿԻԱՆ