Երկու երիտասարդ ջայլամ մեծ սուգի մեջ էին: Ամեն անգամ, երբ էգը թուխս էր ուզում նստել իր ձվերի վրա, վերջիններս ճաքում էին իր մարմնի ծանրությունից:
Արդեն հուսահատված, նրանք որոշեցին խորհուրդի գնալ մի խելացի և փորձառու ջայլամուհու մոտ, ով ապրում էր անապատի մյուս ծայրին:
Շատ օրեր ու գիշերներ նրանք ստիպված եղան վազ տալ, մինչև հասան իրենց նպատակին:
- Օգնիր մեզ, - աղաչեցին երկուսով միաձայն: - Սովորեցրու մեզ, դժբախտներիս, թե ինչպես թուխս նստենք: Որքան որ չենք ջանացել, միևնույնն է չի հաջողվել մեզ սերունդ ստանալ:
Ուշադիր լսելով նրանց տխուր պատմությունը, խելացի ջայլամուհին ի պատասխան ասաց`
- Այս գործը բավականին դժվար է: Այստեղ բացի ցանկությունից և ջանքերից էլի մի բան է պետք:
- Ի՞նչ, - միահամուռ բացականչեցին երկու ջայլամները: - Մենք ամեն ինչին էլ համաձայն ենք:
- Դե եթե այդպես է, ապա լսեք ու հիշեք: Ամենակարևորը՝ սրտի ջերմությունն է: Դուք պետք է սիրով վերաբերվեք Ձեր ածած ձվի հետ, անընդհատ հոգաք նրա մասին այնպես, ինչպես Ձեր համար ամենաթանկ արժեքի մասին: Միայն ձեր սրտերի ջերմությունն է ի վիճակի նրան կյանք տալ:
Հուսով թևավորված, ջայլամները տունդարձի ճամփան բռնեցին:
Երբ ձուն ածված էր, էգն ու որձը սկսեցին նրբորեն խնամել այն, սիրով ու նրբությամբ լի աչքը վրայից չկտրելով
Այդպես շատ օրեր անցան: Անընդհատ զգոնությունից, երկու ջայլամն էլ հազիվ էին կանգնում իրենց ոտքերի վրա: Սակայն նրանց հավատը, համբերությունն ու ջանքերը վարձատրվեցին: Մի օր ձվի մեջ ինչ-որ բան շարժվեց, այն ճաքեց և կոտրվեց, իսկ կճեպից դուրս նայեց փոքրիկ ջայլամիկի բմբլավոր գլուխը:
Լեոնարդո դա Վինչի