Մի այգում մայրի էր աճում: Տարեցտարի նա ավելի էր հասունանում և դառնում ավելի բարձր և գեղեցիկ: Նրա փարթամ սաղարթը արքայական շվաք էր գցում: Սակայն ինչքան շատ էր նա մեծանում և ձգվում վերև, այնքան շատ էր նրա մեջ աճում անսահման մեծամտությունը: Արհամարհանքով նայելով ոլորի վրա վերևից, մի անգամ նա գոռաց՝
- Հեռու տարեք այս ճղճիմ ընկուզենուն, - և ծառը արմատից հատվեց:
- Ազատեք ինձ այս անտանելի թզենու հարևանությունից: Նա ինձ հոգնեցնում է իր հիմար տեսքով, - մի ուրիշ անգամ հրամայեց կամակոր մայրին, և թզենին նույն ճակատագրին արժանացավ:
Իրենից շատ գոհ, հպարտությամբ թափ տալով ճյուղերը, ինքնագոհ մայրին ոչ մի կերպ չէր հանգստանում՝
- Շրջապատս մաքրեք այս հին տանձենիներից և խնձորենիներից, - և այդ ծառերը դարձան վառելափայտ:
Այսպես անզուսպ մայրին հրամայեց հատել մեկը մեկի ետևից բոլոր ծառերը, դառնալով այգու լիիրավ տերը, որի նախկին գեղեցկությունից միայն կոճղերն էին մնացել:
Սակայն մի օր ուժեղ փոթորկ սկսեց: Մեծամտացած մայրին իր ամբողջ ուժերով դիմադրում էր այդ փոթորկին, ամուր կառչելով հողից իր հզոր արմատներով: Իսկ քամին, իր ճանապարհի ուրիշ ծառերի չհանդիպելով, անարգել վրա հասավ միայնակ կանգնաց գեղեցկուհու վրա, անխղճորեն կոտրելով, փլուզելով և նրան դեպի ներքև ճկելով: Վերջապես բզկտված մայրին չդիմացավ փոթորկի ուժգին հարվածներին, ճաքեց և տապալվեց գետին:
Լեոնարդո դա Վինչի