Որդը կտուցի մեջ պահած, կարմրակատարը թռավ դեպի իր բույնը, սակայն նրա ճուտիկներն այնտեղ չէին: Մինչ նա որս էր անում, չարագործները գողացել էին նրանց:
Գոռալով և լաց լինելով, կարմրակատարը սկսեց փնտրել իր կորած ձագուկներին: Ամբողջ անտառն էր ցնցվում նրա ողբալի տնքոցներից և կոչերից, սակայն ոչ մի պատասխան չհետևեց:
Հաջորդ առավոտյան, դժբախտ ծնողին հանդիպեց սերինոսը, ով պատմեց, որ դեռ երեկ տեսել է նրա ձագուկներին մի գյուղացու տանը:
Ուրախությունից ոգևորված, կարմրակատարը մի շնչով հասավ գյուղ և շուտով հայտնվեց այն տան մոտ, որը նրան ցույց էր տվել բարի սերինոսը:
Կարմրակատարը նստեց տանիքի գագաթին, շուրջը նայեց, սակայն ոչ ոքի չտեսավ: Նա գնաց ամբար՝ սակայն այնտեղ նույնպես ոչ ոք չկար: Եվ երբ դժբախտ հայրը բարձրացրեց գլուխը, նա նկատեց պատուհանի կողքին դրսից կախված վանդակը: Այնտեղ նստած էին իր ձագուկ-գերիները: Կարմրակատարը նետվեց նրանց կողմ:
Տեսնելով իրենց հորը, ձագուկները խմբով սկսեցին խղճալի ծվծվացնել, աղաչելով արագ փրկել իրենց բանտարկությունից: Ճանկերը և կտուցը գործի գցելով, կարմրակատարը սկսեց հուսահատ փորձեր կատարել, որպեսզի ծռի վանդակի երկաթյա ճաղերը: Սակայն նրա բոլոր ջանքերն ապարդյուն էին: Այդ ժամանակ, բարձրաձայն լաց լինելով նա հեռացավ:
Հաջորդ օրն առավոտյան, վշտից խելագարված, կարմրակատարը նորից հայտնվեց այն վանդակի մոտ, որտեղ բանտարկված էին իր դժբախտ ձագուկները: Նա երկար նայեց նրանց՝ հոգու մեծ նբությամբ, իսկ հետո լուռ կտցեց յուրաքանչյուրի բաց կտուցի մեջ:
Ծնողն իր կտուցով թունավոր խոտ էր բերել և բոլոր կարմրակատարիկները անմիջապես վեր տնկեցին իրենց թաթիկները...
- Ավելի լավ է մահանալ, քան տանջվել անազատության մեջ, - տխուր ասաց հպարտ կարմրակատարը և հեռացավ անտառ:
Լեոնարդո դա Վինչի