Նա, ով երկնքին է նայում – սեր է տեսնում, իսկ նա ով սեր է փնտրում – կյանքն է նկատում
Այ ասում են պատմությունները տարբեր են լինում։ Որոշները հնչում են այնպես, կարծես թե իրականում եղել է, իսկ մյուսները – միանշանակ հորինված են։ Սակայն ով այդպես է ասում, ով հակառակը։ Իսկ այ թե ում կարծիքն է իրական – յուրաքանչյուրն ինքն է առանձին-առանձին որոշում։
Այս պատմությունը հենց նրանցից է, որոնց մասին ասում են թե միանշանակ հորինված է,
...որովհետև բոլորովին ճմարտացի չի հնչում այն։ Իսկ իրականում, այս պատմությունը տեղի է ունեցել մի այնպիսի մարդու հետ, ինչպիսին դուք եք։ Բայց ամեն ինչը հերթով։
Շատ վաղուց, մարդկանց մի առասպել էր պատմվում երկնային քարերի մասին՝ թե ավելի թանկարժեք քարեր չես գտնի ողջ աշխարհում։ Որտեղի՞ց են այդ քարերը հայտնվում։ Ահա պատմում էին, որ աշխարհիս երեսին ապրում են այնպիսի արտասովոր մարդիկ, ովքեր փոխարեն բոլորի նման ապրեն, երկնքով են զմայլվում։ Գիշեր ցերեկ ուսումնասիրում են այն։ Անհայտ է թե ինչ են ուտում, անհայտ է թե որտեղ են քնում – տարօրինակ մարդիկ են, էլ ինչ ասես։ Ճիշտ է թախծոտ են նրանք ինչ-որ՝ թախիծով են նրանք երկնքին նայում, կարծես թե ինչ-որ բանի մասին ափսոսում են։ Այ այդպիսի մարդկանց մասին էլ ասում էին, որ նրանց աչքերը, ժամանակի ընթացքում դառնում են երկնային քարեր։ Կարծես թե երկինքն ինքն է լցնում նրանց աչքերը կապույտով։ Առաջին հայացքից հիմարություն է։ Իսկ մյուս կողմից նայած, եթե Նումի հետ կատարվածը չլիներ, այդպես էլ ճշմարտությունը չէինք իմանա։
Նաումը մենակ էր ապրում և արդեն երիտասարդ չէր։ Եվ իր ամբողջ ժամանակը անց էր կացնում երկնքին նայելով, կարծես թե այնտեղ նրա համար մեղր կար քսած։ Ինչ էր ուտում, ինչ խմում, ինչպես էր ապրում - միայն աստծուն էր հայտնի։ Սկզբից, նայելով նրա տարօրինակ զբաղմունքին, մարդիկ ծիծաղում էին, ասում էին՝
- Շարունակ երկնքին ես նայում, իսկ կյանքը կողքովդ է անցնում։
Միայն թե Նաումը չէր նեղանում, այլ միայն ի պատասխան ասում էր՝
- Այդ ձեր կողքով կարող է անցնել կյանքը, քանի էր այ ձեզ մոտ, ինքն իրենով է։ Իսկ իմ կյանքն, ինչանից անբաժան է – ինչպես մի ինչ-որ անծանոթ, իմ կողքով չի կարող անցնել։
Այ այսպես էր ասում Նաումը, իսկ այ թե ով էր նրան հասկանում, իսկ ով ոչ, դա իրենց դժվախտությունն էր – Նաումին դա չէր հետաքրքրում։ Մի կարճ ժամանակ անց, նրա վրա այլևս ոչ ոք ուշադրություն չէր էլ դարձնում՝ նստած էր իր համար ու նստած, երկնքին էր նայում ու նայում էր, ու աստված իր հետ, ու՞մ է վատություն անում։
Միայն թե մի օր Նաումի մոտ ինքը՝ Մերիցան եկավ։ Նաումը նրան հենց տեսավ, ծունկի իջավ, ցածր խոնարհվեց։ Իսկ Մերիցան նրան իր կողքին նստացրեց և աչքերի մեջ նայեց՝
- Ինչ գեղեցիկ աչքեր ունես, - ասում է նա։ - Երկնային քարեր են դրանք։ Դրանց միջով ես երկինքն եմ տեսնում, դրանց միջով ես կարող եմ տեսնել ոսկեգեղ արևածագն ու սուտակե մայրամուտը, աստղերը, որ առկայծում են լեռնային բյուրեղապակու պես։ Ես մեծամասամբ գետնի տակ եմ ապրում, քարերի մեջ, մթության մեջ – ինձ այս գեղեցկությունը չի հերիքում։ Երջանիկ մարդիկ եք ամեն դեպքում դուք՝ ձեզ բնությունից այսպիսի ընծա է տրված – տեսնել։ Իսկ մենք ավելի շատ կույր ենք՝ քիչ ենք տեսնում, քիչ ենք գեղեցկությամբ ուրախանում։ Դրա համար, Նաում, յուրաքանչյուր այսպիսի երկնային քար, ինձ համար ավելի թանկարժեք է բոլոր գույնզգույն ակնեղենից։ Կուզենայի ես այս քարերն ունենալ։ Միայն թե դու մի վախեցիր, Նաում, - ծիծաղեց Մերիցան։ Քո աչքերն այստեղ կապ չունեն՝ այդ քարերը արցունքների հետ են դուրս թափվում։ Թանկարժեք են քո արցունքները, Նաում։ Միայն թե ահա թե որտեղ է բարդությունը՝ մարդիկ տարբեր առիթներով են լաց լինում՝ ինչ-որ մեկը նեղացածությունից, մյուսը՝ երջանկությունից, երրորդն էլ՝ թախծից ու դժբախտությունից։ Այ ինչ զգացմունքներով էլ, որ արցունք թափես դու, Նաում, դրանով էլ լցված կլինեն երկնային քարերը։ Այնպես որ, երբ լաց կլինես, նայիր, քարերը մի թափիր, այլ ինձ բեր, կտեսնես թե ինչ կառաջարկեմ քեզ դրանց դիմաց։
Ասաց Մերիցան և հեռացավ։ Իսկ Նաումը մտածեց-մտածեց և կրկին աչքերը երկնքին տնկեց։
Մեկ տարի անցավ իսկ միգուցե ավելի շատ։ Նաումը առաջվա պես երկինքն էր ուսումնասիրում, ու հանկարծ տեսավ, որ աղջիկն ու տղան կեչու տակ իրար են գրկում, համբուրվում են աղավնիների պես գուղգուղում են – ուղղակի հաճույք է նրանց նայելը։ Եվ այնքան լավ են զգում, այնքան ջերմ ու ուրախ են նրանք, որ Նաումի սիրտը կարծես թե ճմլվեց։ Միթե դա գործ էր, այսքան ապրել էր այս աշխարհում իսկ սեր այդպես էլ չէր զգացել։ Թախծեց Նումի հոգին, ու այնքան վատ նա իրեն զգաց, որ լաց եղավ, իսկ արցունքների հետ, ինչպես և Մերիցան զգուշացրել էր նրա աչքերից երմնագույն քարեր գլորվեցին։ Այ թե հրաշքներ են կյանքում կատարվում։ Հիշեց Նաումը՝ Մերիցայի պատվերը ու նրա մոտ առանց մտածելու ճանապարհվեց, ուղիղ անդրերկրյա թագավորություն ուղղվեց։ Նա սարը մտավ, որը գետի կողքին էր բարձրանում, երկար միջանցքներով անցավ և սունդուկների մեջ տեսավ գահի վրա նստած Մերիցային։
- Դե ի՞նչ։ Բերե՞լ ես քո քարերը, - հարցնում է վերջինս։
- Բերել եմ տիրուհի։
- Ու ի՞նչ զգացմունքով են թափվել քո արցունքները, Նաումուշկա։
- Թախծով ու դառնությամբ։ Հասկացա ես, որ երբեք երջանիկ չեմ եղել։ Երկնքին եմ նայել, իսկ հոգիս միշտ ինչ-որ բանի մասին թախծել է։ Երևի այն պատճառով, որ սեր չեմ իմացել – երկրային սեր։ Ծանր է առանց դրա ապրելը։ Ծանր է երջանկություն չճանաչելը։
- Դե ինչ, - ժպտաց Մերիցան, - կարող եմ ես օգնել քո դժբախտությանը՝ տուր ինձ քո քարերն ու մի քանի օր սպասիր – Վարպետը դրանցից չտեսնված գեղեցկության ականջօղեր կպատրաստի։
Սպասեց Նաումը երկու օր, իսկ երրորդ օրը Մերիցան նրան արծաթե ականջօղեր տվեց, որոնց մեջ, երկնագույն աստղերով առկայծում էին երկնային քարերը։
- Վերցրու քո հարստությունը, Նաում, - ասում է Մերիցան։ - Հիմա այս զարդերի մեջ է քո թախիծը՝ այն քեզ խանգարում է հանդիպես երկրային սիրուն ու երջանիկ դառնաս։ Նվիրիր այս ականջօղները ում կցանկանաս և նուն պահին քո ճակատագրին կհանդիպես՝ սիրող ու նվիրված կին կունենաս։ Իսկ եթե չցանկանաս նվիրել այս ականջօղերը, այն ժամանակ ուղղակի գետին նետիր, իսկ այնտեղ արդեն ինքդ կտեսնես թե ինչ տեղի կունենա։
Վերցրեց Նաումը ականջօղերը ու իր գործին գնաց։ Իսկ ինքը, գնում է ու մտածում՝ էդ ինչպե՞ս նա ինչ-որ մեկին իր թախիծն ու դառնությունը կտա, իսկ ինքը երկրային երջանկություն կվայելի։ Մի՞թե դա արդար է։ Ոչ, այդպիսի մեղքի նա չի գնա։ Այ այսպես, գնում է նա, մտքեր մտածում իսկ այստեղ նրան մի աղջիկ է ընդառաջ գալիս, բարկացած, անուրախ։ Ձայն տվեց նրան Նաումը՝
- Ինչու՞ ես, - հարցնում է, - դու այպես չարացած, ինչու՞ ուրախ չես։
- Իսկ ինչու՞ ուրախանամ, - պատասխանում է աղջիկը։ - Ինչ որ մեկը հորինել է սերը, որը մարդկային սրտի համար բացարձակ պատիժ է։ Ինչի համար է ընդհանրապես պետք այդ սերը – թող կորչի նա՝ բոլոր դժբախտությունները դրանից են։
Այդ խոսքերը Նաումի սրտին կպան։ Ծոցից հանեց նա ականջօղերն ու մեկնեց աղջկան։
- Վերցրու, - ասում է, - այս ընծան։ Ինչպես երևում է քեզ համար էին դրանք նախատեսած։
Աղջիկը ականջօղները տեսավ – քար կտրեց՝ աննկարագրելի գեղեցկություն էր։
- Ու դու ինձ հենց այնպես դրանք կնվիրե՞ս, - իր երջանկությանը չէր հավատում նա։ - Ախր դու ինձ բոլորովին չես ճանաչում։
- Վերցրու, - մռթմռթաց Նաումը, - դրանք ինձ այլևս պետք չեն։
Իսկ հետո արդեն, ինչպես Մերիցան ասում էր, այնպես էլ տեղի ունեցավ՝ հանդիպես Նաումը մի բարի կնոջ, սիրեցին նրանք միմյանց և սկսեցին ապրել երջանկության մեջ։ Նաումը կարծես թե սիրուց հենց երկինք համբառնեց և ամեն օր այդպիսի երջանկության համար մերիցային իր երախտագիտությունն էր հայտնում։ Որքան գեղեցկություն բացվեց Նաումի շուրջը, և ինչպես նախկինում այդ ամենը նա չէր նկատել։ Միայն երկինքը նրա համար ինչ-որ հեռավոր դարձավ, օտար։ Հազվադեպ հիշում էր նաև նա այն աղջկա մասին, ում մոտ նա իր թախիծ-դառնությունն էր տեղավորել ականջօղերի տեսքով։ Տեսնես ինչպե՞ս է նա, թշվառականը։ Ախր ոչ երազում, ոչ էլ հոգով չգիտի նա, թե ինչի է իր հոգին այդքան սևացել։ Երկար մտմտաց Նաումը և ամեն դեպքում որոշեց փնտրել նրան։ Գտավ նա վերջինիս հարևան գյուղում։ Տեսավ ու անմիջապես չճանաչեց, այնքան էր գեղեցկուհին փոխվել՝ նիհարել էր, սմքել, կորացել, կարծես նրա ուսերին, անչափ ծանր քարի պես մի ծանրություն էր դրված։ Մոտեցավ Նաումը նրան ու խնդրեց՝
- Վերադարձրու ինձ ականջօղերն ու թեթև կզգաս։
Ուրախությամբ վերադարձրեց աղջիկն ականջօղերը և նույն պահին նրա աչքերը երջանկությամբ փայլեցին, վերակենդանացավ նա, ժպտաց։
- Ինչ դժվար է թախծի մեջ ապրել, - ասում է նա։ - Ոչ ոքի այսպիսի բան չեմ ցանկանա։ Եվ այս ամբողջ ժամանակ ինձ սեր չէր հերիքում, օդի պես։
Իսկ Նաումը, իր ափի մեջ ականջօղերն է սեղմում ու զգում, թե ինչպես է իր հոգին լցվում անտանելի թախծով ու դառնությամբ։ Բարձրացրեց Նաումն աչքերը դեպի երկինք և տեսավ այն՝ իրական, կենդանի, հարազատ։ Ինչպե՞ս կարող էր նա մոռանալ այսպիսի չտեսնված ուժի մասին։ Եվ նույն պահին, նրա երկրային սերը դադարեց այդքան ուժեղ լինել, առաջվա պես, իսկ դրանից ծնվող սերը, երկնագույն մշուշով հեռու լողաց։ Սկսեց Նաումը ավելի հաճախ տնից հեռանալ, դաշտերում ու մարգագետիններում էր կորում նա, շարունակ երկնքին էր նայում։ Իսկ նրա կինը, տեսնելով իր ամուսնու մեջ տեղի ունեցած այդ փոփոխությունները, թաքուն լաց էր լինում։ Նկատեց դա մի օր Նաումը և դարդից ականջօղերը գետին նետեց։ Միայն թե ավելի թեթև չդառավ՝ կարծես դատարկվեց աշխարհը նրա համար, դարձավ անդեմ, մոխրագույն, դատարկ, իսկ երկինքը սկսեց թվալ հեռավոր և մեռած։ Ավելի մեծ թախիծ սկսեց կրծել Նաումին։ Ի՞նչ անի։ Ինչպե՞ս վարվի։ Ճանապարհվեց նա կրկին Մերիցայի մոտ, ուզում էր նրանից խորհուրդ հարնել, միգուցե նա ինչ-որ բան կհուշի։
- Ի՞նչը այնպես չի, տիրուհի, - հարցրեց նա։ - Կարծես թե դեն նետեցի ականջօղերը, որոնցում իմ թախիծն ու դառնությունն էր նստած, իսկ միևնույն է երջանիկ չեմ։ Մի՞թե երջանիկ հնարավոր է միայն ուրիշների դժբախտության միջով լինել։
- Հիմարություններ ես դու ասում, Նաում, - պատասխանեց Մերիցան։ - Երբեք դեռևս երջանկությունը, ուրիշի դժբախտության միջով չի հայտնվել։ Եվ դու էլ մինչև վերջ երջանիկ չես եղել, երբ այն հիմար աղջկան քո ականջօղներն ես տվել։ Կարոտում էիր դու երկնքին, որը քեզանից հեռու էր դարձել, մտահոգվում էիր դու այդ երիտասարդ աղջկա ճակատագրով։ Դու ամենակարևորը չհասկացար։ Ինչքան որ երկնքին էիր դու նայում, չէիր հասկանում, որ այդ ժամանակ քո հոգում սեր էր ապրում՝ սեր աշխարհի նկատմամբ, անհատակ երկնքի նկատմամբ, առկայծող աստղերի նկատմամբ, վառ արևի ու ամպերի նկատմամբ։ Դա է սերը, Նաում, ամենաիսկական սերը։ Ախր սերը շատ է – ու այնքան տարբեր։ Միայն թե մի սերը թախծի միջով է բացահայտվում, մյուսը – ուրախության, իսկ երրորդը նույնիսկ դժբախտության։ Բայց այդ բոլորն էլ սեր է։ Տվեցիր դու քո ականջօղները, դրա հետ էլ քո սերը կորցրեցիր, քանզի այդ թախծի միջով էիր դու երկինքը տեսնում։ Բայց մի ուրիշ սեր քեզ համար բացահայտվեց՝ երջանկության միջոցով այն քեզ մոտ եկավ։
- Ու ինչպե՞ս ես ապրեմ, - հուսահատ ասաց Նաումը, - երբ սերը շատ է, իսկ ես միևնույն է երջանիկ չեմ։ Երևի ամեն բանի մեղավորությունը երկնային քարերի մեջ է – ամբողջ չարությունը դրանցից է։ Ուրեմն թող դրանք քեզ մոտ մնան տիրուհի, ու աստված տա, իմ կյանքը ուղղվի։
Այ այսպես էլ հեռացավ Նաումը, թողնելով իր թախիծն ու դառնությունը Մերիցային։ Եվ այլևս ոչ ոք նրա մասին պատմություններ չէր պատմում, չնայած նա երկար կյանք ապրեց։
Իսկ երկնային քարեր առ այսօր էլ կան։ Գեղեցիկ են նրանք։ Միայն թե ով գիտե, թե ինչ զգացմունքներ են նրանք իրենց մեջ թաքցնում՝ ուրախություն թե թախիծ, երջանկություն թե դժբախտություն։ Այնպիսի մարդիկ, ովքեր երկար երկնքին են կարողանում նայել ու դրա միջոցով սեր ճանաչել, այլևս չկան։ Այդ պատճառով էլ երկնային քարերը ամենաթանկարժեքն են ամբողջ ակնեղենի մեջ։ Մերիցայի համար դրանք բոլորովին անգին են, որովհետև դրանց միջով նա աշխարհն է տեսնում իր ողջ գեղեցկությամբ, նույնիսկ գետնի տակից։
ԱՎԱ ԱՐԴՈ
