Կան նաև ավելի լավ աշխարհներ, բայց դրանք քոնը չեն։
Ժամանակին պատմվում էր մի հանելուկային պատմություն։ Ասում էին, որ ինչ-որ տեղ գոյություն ունի մի զարմանահրաշ աշխարհ, որը կարելի է տեսնել կարմիր քարերի միջով, որոնց անվանում էին նաև «կարմիր արևի քարեր»։ Այդ աշխարհում ամեն բան անսովոր էր՝ և տները, որոնք գերաններից չէին այլ գունավոր փայլաքարերից էին կառուցված, և գետերի հատակը, որ շափյուղաներով էր լցված – ձեռքդ իջեցրու թափանցիկ ջրերի մեջ ու կապույտ քարը հանիր,
...և մեծաթև թռչունները, որոնք փայլում էին արևի ճառագայթների տակ թանկարժեք փետրավորումով, ոսկեկանաչ խրիզոլիթներով, երկնագույն տոպազիոններով, մանուշակագույն ամետիստներով, եվ արևը այդ աշխարհում կարմիր լույսով է լուսավորված ու այնքան մեծ է, որ երկնքի կեսն իրենով փակում է։
Միայն թե ոչ միշտ էր այդ աշխարհը զարմանահրաշ գեղեցիկ։ Իրականում, հին ժամանակներում այն մեռած անապատ էր, որտեղ ուրվականի պես ոռնում էին քամիները, որտեղ ավազե փոթորիկների մեջ կորում էր լույսը, որտեղ գետերը թաքնվում էին խոր գետնի տակ։ Եվ ապրում էին այդ մռայլ աշխարհում ոսկեդեմ մարդիկ, մեծ աչքերով։ Բնությունն այդ մարդկանց օժտել էր անբնական գեղեցկությամբ։ Միայն թե ու՞մ էր այդ գեղեցկությունը հետաքրքիր։ Ապրում էին ոսկեդեմները գետնի տակ, թաքնվում էին կարմիր արևից խոր քարանձավներում։ Ինչու՞, կհարցնեք Դուք։ Աստված գիտե։ Միգուցե վախենում էին, որ արևը կկործանի իրենց, կայրի, ախր այն ահռելի մեծ էր, տաք։ Ոսկեդեմները դուրս էին գալիս մակերևույթ միայն մայրամուտին կամ մինչև լուսաբաց, կերակուր ու ջուր հայթայթում էին գիշերով։ Եվ ոչ մի բան այդ տարօրինակ մարդիկ իրենց կյանքում փոխել չէին ուզում, իսկ միգուցե և չէին կարող։ Ոսկեդեմների բոլոր դժբախտությունները կարմիր արևից էր – այդպես էին նրանք համարում, այդպես էին ասում, այդ վախերով էլ ապրում էին։ Միայն թե ոչ բոլորն էին այդպիսի։ Մարդիկ տարբեր են լինում, ինչ աշխարհ էլ, որ չվերցնես՝ ամեն տեղ կան վախկոտ և նենգ մարդիկ, կան բարի ու չար մարդիկ, կան բոլորի նման, և կան այլ կերպ մարդիկ, ինչպիսիք էին Ալգան և Անումը։ Նա – չքնաղ աղջիկ էր, տղան – գեղեցիկ երիտասարդ։ Սազում էին նրանք միմյանց կարծես հոգու երկու կես լինեին։ Ալգան կարողանում էր լսել քարերը՝ լինում էր, մոտեցնում է քարը ականջին, շոյում էր նրան, խոսում նրա հետ, իսկ վերջինս պատասխանում էր, ինչ-որ բանի մասին շշնջում էր։ Ալգային ոչ ոք չէր ընդունում իր տարօրինակ շնորհի պատճառով, մարդիկ նրանից խուսափում էին, իսկ ովքեր ավելի չար էին, նրանք էլ ընդհանրապես անեծքներ էին թափում նրա խեղճ գլխին։ Իսկ ինչի՞ համար, հարց է առաջանում, ուրիշի ճանապարհը անեծքներով ծածկես, միայն այն բանի համար, որ նա բոլորի նման չի։ Ալգան դա չէր հասկանում և այդ պատճառով էլ տանջվում էր։ Եվ այստեղ էլ Անումը բռնեց նրա ձեռքն ու ասում է՝
- Արի գնանք որտեղ աչքներս կկտրի, միգուցե արևը մեզ չկործանի։ Ինչքա՞ն կարելի է քարանձավներում տանջվել։ Ինչքա՞ն կարելի է արցունք թափել։ Գնանք, կենդանի մենք կմնանք՝ մի անգամ չի, որ ես ցերեկը երկրի երես եմ դուրս եկել, ու ինչպես տեսնում ես արևն ինձ խնայել է։
Այ այսպես, Ալգան և Անումը լքեցին քարանձավներն ու հեռացան – այլևս նրանց ոչ ոք չտեսավ, ու միգուցե և դա էլ լավն է։ Չկորան նրանք, չանհետացան։ Քարերը Ալգեին ճանապարհ էին ցույց տալիս, ասում էին թե որտեղ ջուր փնտրեն, հուշում էին թե որտեղ կերակուր փնտրեն։ Կարմիր արևի տակ սիրահարները տաքանում էին ու ծիծաղում հիմար մարդկանց վրա, ովքեր առ այսօր քարանձավներում էին թաքնվում։
Բայց մի անգամ մի տարօրինակ բան տեղի ունեցավ՝ Ալգեի ձեռքն ընկավ մի արտասովոր քար։ Այն մաքուր էր ու թափանցիկ, ջրի պես, իսկ հազիվ արևի առաջին չառագայթները նրան դիպան, նա կարմրեց։ Այ քեզ հրաշք։ Երկար ուսումնասիրեց այդ զարմանալի քարը Ալգան, մինչև հանկարծ քարի մեջ մի գեղեցիկ կնոջ դեմք տեսավ։ Եվ այդ կինը սպիտակադեմ էր։ Երբեք նախկինում նման մարդկանց Ալգան չէր տեսել, և որտե՞ղ նա կարող էր տեսնել նա այդպիսի հրաշք։ Նա վազեց Անումի մոտ։
- Նայիր, - ասում է, - թե ինչպիսի քար է։ Ինչպիսի հրաշք է նա ի ցույց դնում։
Անումը նայեց քարին, տեսավ այդ չքնաղ կնոջն ու կորավ՝ սիրահարվեց նա անծանոթուհուն առանց գիտակցության։ Գիշեր ցերեկ նա անթարթ նայում էր այդ կարմիր քարին և կյանքը նրա շուրջը կարծես կանգ առավ՝ այլևս ոչինչ նրան չէր հետաքրքրում իսկ Ալգան՝ առավել ևս։ Վերջինս, խեղճը, տանջամահ եղավ՝ լաց էր լինում, իրեն պատեպատ տալիս, այդ անիծված քարի վրա էր բարկանում ինչպես կարող էր։ Ի՞նչ անել։ Ինչպե՞ս ապրել։ Ինչպե՞ս իմանալ, թե ով է այդ բաժանողը և որտե՞ղ նրան փնտրել։ Միգուցե նրան, մի ինչ-որ կախարդությամբ քարի մե՞ջ են բանտարկել։ Իսկ միգուցե ինքը, քա՞րն է ինչ-որ անհասկանալի խաղեր խաղում։
Չգիտեր Ալգան, որ Անումի աչքը ոչ այլ ում է կպել, այլ Մերիցային։ Դա ինքն էր։ Նա կարմիր քարն իր ձեռքում էր պահում և անթարթ նայում էր նրա մեջ։ Եվ ոսկեդեմ տղային էլ նկատել էր, ու այնպես էր այդ տղան իր սիրտը մտել, որ այլևս ոչ մի բանի մասին նա մտածել չէր կարողանում, միայն այն մասին թե ինչպես այդ տղային գտնի ու իրեն օրինական ամուսին դարձնի։ Դե դրա համար էլ նա Մերիցան է, որ ամեն բան իր իշխանության տակ է։ Առանց երկար մտածելու նա գնաց խոր անդրերկիր, Պանի մոտ՝ ով-ով բայց նա կարող է իրեն օգնել։ Պանը լսեց նրան ու ասաց՝
- Եթե դա է քո ցանկությունը, ես քեզ կօգնեմ, տիրուհի՝ այնպես կանեմ, որ դու հայտնվես այն աշխարհում, որտեղ քո սիրեցյալն է ապրում։ Միայն թե դու էլ պետք է հիշես՝ աշխարհն այդ օտար է, չտեսնված և այնտեղ քո իշխանությունը կարող է անիշխանություն դառնալ – զգուշացիր օտար աշխարհից։
Միայն թե դա չկանգնեցրեց Մերիցային։
- Օգնիր ինձ, Պան, - խնդրեց նա։ - Իսկ այ ես, խոստանում եմ զգույշ լինել։
Դե պանն էլ օգնեց՝ վերցրեց Մարիցայից իր կարմիր քարը և երեք օրում մի զարդատուփ պատրաստեց։ Բաց արեց այդ զարդատուփը Մարիցան - ախ քաշեց՝ ներսում, կարմիր կրակով այրվում էր քարե աչքը։ Եվ նայում էր այդ աչքը իր տիրուհուն նվիրվածությամբ, պատրաստ նրա կամքը կատարել։
- Ուզում եմ, - ասում է Մերիցան, - ես այն աշխարհ ընկնել, որտեղ ոսկեդեմ մարդիկ են ապրում։ Չհասցրեց Մերիցան խոսքը վերջացնել, որ արդեն կանգնած էր իր սիրեցյալի առջև։ Իսկ Անումը, հենց տեսավ Մերիցային, նետվեց նրա մոտ, ու սկսեց գրկել ու համբուրել։
- Գնանք ինձ հետ, - նրա ձեռքը բռնեց Մերիցան։ - Գնանք իմ աշխարհ։ Այն քո անապատից լավն է։ Այնտեղ դու մեծ մարդ կլինես, ինչպես և ես եմ մեծ։ Դու իշխանություն կունենաս նույնպիսի, ինպիսին իմն է։ Այնքան հզոր կլինես, որքան հզորություն ես ունեմ։ Ես հասարակ մարդ չեմ – ստորերկրյա թագավորության տիրուհին եմ ես։ Գնանք, սիրելիս, կապրենք միասին երկար ու երջանիկ։
- Հեռու՞ եք պատրաստվում գնալ, - կանգնեցրեց նրանց Ալգան։
Կանգնել է, սպիտակադեմ բաժանողին է նայում, ու հոգում սև չարություն է եռում։ Վերջին ուժերով է իրեն զսպում Ալգան։
- Ու՞ր ես դու իրեն տանում, - ասում է։ - Մի՞թե չես հասկանում դու, որ կկործանվի Անումը քո աշխարհում։ Քեզ ինչ, դու – տիրուհի ես։ Ըստ քո պատմությունների, դու մեծ իշխանություն ունես, անսասան ուժի ես տիրապետում, իսկ նա քեզ բոլորովին էլ նման չի։ Նայիր, ոսկեդեմ է նա։ Քո աշխարհի մարդիկ նրան չեն ընդունի։ Հավերժ մենակ նա կապրի քեզ հետ ու ցերեկներն ու գիշերները քո անդրերկրյա թագավորությունում կկարճի։ Նա նույնիսկ այստեղ միշտ ձգտում էր արևին մոտ փախչել, իսկ դու նրան կրկին բանտարկու՞մ ես։ Ավելի լավ է դու այստեղ մնա։ Ու եթե հզոր մարդ ես դու ու ուժեղ, ինչպես ասում ես, ապա այս աշխարհում չես կորի։ Ինչի ասես չեն գնում մարդիկ հանուն սիրո, այդպես չէ՞։
Մտքերի մեջ ընկավ Մերիցան։ Չէր ուզում նա վնասել իր սիրեցյալին, տանջանքների ենթարկելու ցանկություն չուներ։ Եվ իսկապես, ի՞նչ է նա անելու սպիտակադեմ մարդկանց մեջ, իսկ ամբողջ կյանքը գետնի տակ անցկացնելը, ախր բոլորովին հեշտ չի լինի նրան։
- Միգուցե և դու ճիշտ ես, - համաձայնվեց Մերիցան։ - Միայն թե դժբախտությունը նրանում է, որ չեմ կարող ես թողնել իմ ստորերկրյա թագավորությունը։ Նրան տիրուհի է անհրաժեշտ։ Առանց տիրուհու սարսափելի դժբախտություններից չենք խուսափի։
- Դե ուրեմն արի ես զբաղեցնեմ քո տեղը, իսկ դու՝ իմ, - առաջարկեց Ալգան։ - Քարերին լսել ես կարողանում եմ, իսկ արդյո՞ք դա չի գլխավորը քո իշխանության մեջ։ Կհաջողեմ ես։ Ու եթե դու այդքան ամենազոր ես, մտածիր թե ինչպես փոխվենք մեր տեղերով, ու այնպես, որ այդ տեղափոխության մասին ոչ ոք չիմանա։
Ստիպված եղավ մերիցան վերադառնալ իր աշխարհ ձեռնունայն։ Նստել է ու մտածում է, թե ինչպես անի։ Մնացել էր կրկին Պանին դիմել։
- Պան, - ասում է Մերիցան, - օգնիր ինձ գնալ այն աշխարհ, որտեղ իմ սիրեցյալն է ապրում իսկ փոխարինող, ես ինձ գտել եմ։ Օգնիր ինձ այդ գործն անել այնպես, որ ոչ մի կենդանի շունչ այդ տեղափոխության մասին գլխի չընկնի։
Մռայլվեց Պանը։
- Այդքան էլ հեշտ չէ դա անելը։ Բայց դե ես Պանը չլինեմ, եթե չկարողանամ անել։ Լավ, ես քեզ կօգնեմ՝ միգուցե դրանից երջանկություն կմնա, ու քո շնորհիվ երկու աշխարհը՝ մեկ կդառնա։
Խփեց Պանը մուրճերով, կախադանք արեց քարերի վրա ու հաջորդ օրը Մերիցային մեկնեց մի դանակ։
- Գնա այն աշխարհ, այս դանակով քո ձեռքի ապերը կտրի, - ասում է նա։ - Ու երբ քո արյան առաջին կաթիլները կդիպչեն այլ աշխարհի հողին, դուք մարմիններով կփոխվեք այն աղջկա հետ՝ կդառնա նա քեզ նման, իսկ դու, տիրուհի, նրա նման, ոսկեդեմ կլինես։ Աղջիկը քո տեղը կզբաղեցնի այստեղ, մենք էլ նրան հավատով ու ճշմարտությամբ կծառայենք, իսկ նա էլ զարդատուփը կպահպանի, որ դու, տիրուհի, կարողանաս կամայական պահի տուն վերադառնաս։ Եվ դու նույնպես, պահպանի կարմիր քարը, որը հիմա քո սիրեցյալի ձեռքում է – դա կապն է երկու աշխարհների միջև։
Այ այսպես Մերիցան մնաց ապրելու օտար աշխարհում, ոսկեդեմ մարդկանց մեջ։ Իսկ Ալգան չէր կարողանում իր ուրախությունը զսպել, որ կարողացել է դուրս պրծնել իր համար այդքան ատելի անապատից։ Անվանվեց նա Մերիցա և գործի անցավ։ Իսկ ստորերկրյա թագավորությունը նրա օրոք ծաղկեց ու բարձրացավ աներևակայելի մակարդակի։ Իսկ նրա գաղտնիքը միայն Պանը գիտեր, բայց նա լռում էր, քանի որ այլ գործեր ու նպատակներ ուներ։
Ալգան, ինչպես և հրահանգվել էր, զարդատուփը պահպանում էր ու հաճախ, քարե աչքի շնորհիվ կապվում էր Մերիցայի հետ, խորհուրդներ էր հարցնում ու նաև գաղտագողի հետևում Անումին – ախր նախկինի պես նրա սերը ուժեղ էր։ Միայն թե որքան շատ էր նա այստեղ, այս նոր աշխարհում ժամանակ անցկացնում, որքան ավելի շատ էր նա սիրահարվում իր այժյան կյանքին, այնքան ամուր էր նրա վախը դառնում, որ մի օր իրական Մարիցան կցանկանա վերադարձնել իրեն իր իշխանությունը։ Եվ ի՞նչ կլինի այդժամ, կրկի՞ն Ալգան ստիպված կլինի վերադառնալ տխուր աշխարհ։ «Ոչ մի դեպքում, - մտորում էր Ալգան։ - Թույլ չեմ տա ես դա։ Հերիք է արդեն այն, որ ես սիրեցյալիս զիջեցի, հրաժարվեցի իմ երջանկությունից։ Անարդար կլինի հրաժարվել իշխանությունից, որը ես ձեռք եմ բերել»։
Եվ մի անգամ, զարդատուփը բաց անելով, Ալգան, ատելությամբ նայեց Մերիցային ու ասաց՝
- Չես վերադառնա այլևս դու քո աշխարհ, քանզի տեղ չունես այստեղ դու։ Հիմա ես եմ այստեղ տիրուհին։ Կոչնչացնեմ ես զարդատուփը ու այս քարե աչքը ու ոչ մի բանի համար էլ չեմ ափսոսա։ Ու եթե նույնիսկ դու դուրս պրծնես անիծված անապատային աշխարհից, հիշիր՝ կզիջեմ ես քեզ քո թագավորությունը միայն այն պայմանով, որ ինձ բերես այն բոլոր քարերը, որոնք ստեղծվել են վարպետների կողմից քո իշխանության օրոք։ Ու եթե պարզվի, որ այդ քարերն ավելի շատ են քան նրանք, որոնք ստեղծվել են վարպետների կողմից իմ իշխանության օրոք, ես կհեռանամ և չեմ խանգարի։ Միայն թե այդպիսի բան չի լինի։
Եվ Ալգան առանց ափսոսանքի կոտրեց զարդատուփը, իսկ դրա հետ էլ, հարվածից ճաքեց նաև քարե աչքը։
Այ այսպես Մերիցան մնաց հավերժ բանտարկված օտար աշխարհում։ Երկար նա դարդ արեց, բայց այլևս անելիք չկար՝ հիշեց նա այն մասին, որ իր ուժն իր հետ է ու սկսեց կենդանացնել անապատային աշխարհը։ Աշխարհը, չնայած որ օտար էր, չնայած որ կարմիր արևի ներքո էր ապրում իսկ քանկարժեք քարեր անհամար կային։ Մերիցայի գիտելիքների և ուժի շնորհիվ աշխարհը վերակենդանացավ, դարձավ գեղեցիկ, մարդիկ քարանձավներից դեպի կարմիր արև ձգտեցին, սկսեցին այլ կերպ ապրել, սկսեցին երկինք՝ ոսկե առագաստներով նավեր բաց թողնել, սկսեցին քարե թռչուններով կառավարել և իրենց երախտագիտությունը հայտնել այդ ամենի համար իրենց տիրուհի՝ Մերիցային։ Միայն թե հաճախ էր հիշում իր հարազատ թագավորությունը Մերիցան, հաճախ տխրում էր ու կարոտում իր նախկին կյանքը, իր հավատարիմ ծառաներին, իր նվիրված քարերին։ Միայն թե այդ կարոտից ոչ մի օգուտ չկար, երբ զարդատուփը կարմիր քարը իր մեջ ոչնչացված էր։
Միգուցե ամեն բան և այդպես էր։ Իսկ միգուցե ոչ։ Միայն թե այդ զարդատուփն ու քարև կարմիր, Պանը, կտոր-կտոր հավաքել ու վերականգնել էր, ու հետո թաքուն տվել հասարակ հովիվ Զախարին, ով էլ հետագայում այն փոխանցեց Իգորին, նույնպես մի հասարակ տղայի։ «Հասարակ մարդկանց վրա ոչ ոք չի կասկածի, - այսպես դատեց Պանը։ - Զարդատուփը ապահովության մեջ կլինի և իրական Մերիցան, վաղ թե ուշ կվերադառնա ու կզբաղեցնի իր օրինական տեղը»։ Իսկ շուտ կլինի դա թե ուշ, այդ մասին հաջորդ պատմության մեջ։
ԱՎԱ ԱՐԴՈ
 
 
 
                                                             
                                                            