ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԱՔԱՂԱՂԻ ՃԱՆԿԻԿԸ

Կգա չարը – կգնա բարին։

Իսկ երբ բարին գա – չարը կմնա…

Այ այսպես էին ասում իմաստուն մարդիկ։ Կային մարդիկ, որ հասկանում էին այդ խոսքերը, կային, որ դրանց մասին նույնիսկ մոռացել էին մտածել, ու կային, որ ընհանրապես չէին լսել։ Ու մեզ համար էլ դրանք այդքան կարևոր չեն, քանի որ պատմությունը բոլորովին այլ բանի մասին է։

Հին ժամանակներից առ այսօր, մարդկանց մեջ մի հետաքրքիր պատմություն է պատմվում՝ կարծես գոյություն ունի մի կախարդված քար, որին ով կունենար, այդ մարդը մինչև խոր ծերությունը կապրի առանց որևէ հիվանդությունների։ Ու ինչ էլ այդ քարի տիրոջ հետ չպատահի՝ նա երկար կապրի։ Այդ քարը նախկինում փնտրել են զորականները՝ նրանց այդ քարը օդի պես անհրաժեշտ էր։ Որովհետև զորականը, այդ ընծան ունենալով, դառնում էր անհաղթելի՝ ինչ կարող էր անել նրա հետ թշնամին, եթե նա չնյած ամեն ինչի ապրելու է։ Ոչ մի վերք չէր վախեցնում նրան, ու չէր մտահոգում, ոչ մի վիրավորվածություն չէր կարող նրան սպանել։ Ժամանակի ընթացքում այդ քարի մասին պատմությունները տարածվեցին գյուղերով և քաղաքներով։ Միայն ալարկոտը չէր վերապատմում այդ քարի հետ կապված առասպելը։

Խոսում էին, որ այդ քարը կախարդել է մի ծեր կին կախարդ, իսկ անվանել է նա այն, աքաղաղի, իր հավատարիմ ընկերոջ ու վհուկության և կախարդական խորիմաստությունների մեջ օգնականի պատվին։ Մի սովորական աքաղաղ՝ թևերն էր թափահարում, առավոտները գոռում էր ամբողջ կոկորդով, իսկ այ կախարդը նրան համարում էր յուրահատուկ։ Դե ինքն ավելի լավ գիտեր։ Եվ ահա, ասում են, սիրում էր այդ աքաղաղը իր ճանկիկով ճանկռել կախարդված քարը։ Այդ ճանկռվածներով էլ կախարդը ապագան էր գուշակում կամ մի այլ բան կանխագուշակում։ Դրա համար էլ այդ քարը ամբողջովին գծավոր էր դարձել ու պատռված էր՝ երկայնությամբ ու լայնությամբ։ Ահա այդ պահից էլ սկսեցին անվանել այդ քարը «Աքաղաղի ճանկիկ»։

Չնայած մի ուրիշ պատմություն էլ կա։ Թե այդ բոլոր խազերը, կախարդած քարի վրայի ոչ այլ ինչ են, քան բոլոր նրա տերերի թաքնված պատմությունները։

Ինչ որ ա է, բայց այն երջանիկը, ում ձեռքը այդ քարն ընկնում էր, անմիջապես դարբնի մոտ էր գնում՝ ով մանյակ էր պատրատում «Աքաղաղի ճանկիկով», ով մատանի, ով էլ՝ հմայիլ։ Իսկ երբ տիրոջ երկար կյանքն ավարտվում էր, այդ քարն ինքն իրենով դուրս էր գլորվում զարդից և վերադառնում Մերիցայի մոտ։

Շատերն էին լսել կախարդված քարի մասին պատմությունը, սակայն կային և այնպիսիք, ով բոլորովին էլ տեղյակ չէր «Աքաղաղի ճանկիկի» մասին։

Դրանցից մեկն էլ Ստեփանն էր։ Մի սովորական վար անող։ Չնայած, որ իր գործը գիտեր, միշտ իր կտոր հացն ուներ և չնայած իր երիտասարդությանը՝ միայն քսան ու հինգ տարեկան էր, արդեն հարգված աշխատողնէր ու նախանձելի փեսացու։

Եվ ահա մի անգամ, վարելով հերթական հողաբաժինը, նրա արորը՝ քարի հանդիպեց։ Իսկ քարը բոլորովին էլ մեծ չէր՝ այ քեզ հրաշք։ Պտտեց այն իր ձեռքում Ստեփանը՝ տարօրինակ քար էր, երկայնքով և լայնությամբ խազած էր։ Այ քեզ գտածո։ Պտտեց քարն իր ձեռքում Ստեփանը, պտտեց, արդեն ուզում էր մի կեղմ նետել, բայց այդ քարը շատ գեղեցիկ նրան թված, կարծես մի ինչ-որ աներևույթ վարպետ այն նկարազարդել էր։ Ու տարավ նա այդ գտածոն տուն, դրեց այն պատուհանագոգին ու մոռացավ այդ մասին։

Միայն թե գիշերները սկսեց վատ քնել Ստեփանը։ Նա երազում այդ տարօրինակ քարն էր տեսնում, իսկ քարի հետևում տեսնում էր արյունոտ ճակատամարտեր, սրեր էին պողպատե զրնգում, օտար կյանքեր ու ճակատագրեր էին, որ խուլ ձայներով ինքներն իրենց մասին էին պատմում։ Արդեն ուզում էր դեն նետել այդ քարը Ստեփանը, միայն թե ինչ-որ բան իրեն ամեն անգամ կանգնեցնում էր նրան՝ կամ ինչ-որ մեկի ձայնն էր, կամ մի ինչ-որ անտեսանելի ուժի ցանկություն։

Տանջվեց բոլորովին Ստեփանը։ Արդեն մարդիկ նույնպես սկսեցին նկատել վար անողի մեջ եղած փոփոխությունները։ Պատմեց նա իր դժբախտության մասին իր ընկերոջը։ Ընկերն էլ ասում է՝

- Գնա դու Մարյա պառավի մոտ -  նա քեզ հաստատ կօգնի։ Նա ամեն բան գիտի։

Դիմադրեց Ստեփանը։

- Վհուկի մոտ չեմ գնա։ Իմ կյանքում սատանայությունը չէր հերիքում։

Սակայն մի փոքր սառեց, մտածեց ու ամեն դեպքում ճանապարհ ընկավ գյուղակի աեմնաեզրը՝ պառավի տուն։ Ում-ում մասին, սակայն Մարյա պառավի մասին գիտեին բոլորը՝ և ծերերը, և երեխաները։ վախենում էին նրանից, բայց հարգում էին։ Նա ոչ մեկին վատություն չէր անում, իսկ օգնելը՝ օգնում էր, ճիշտ է նրանց, ում ինքն էր ցանկանում օգնել՝ մեկին այն աշխարհից էր դուրս բերում, իսկ մյուսի մասին նույնիսկ լսել չէր ուզում, չնայած որ կարող էր օգնել։ Ահա և Ստեփանը նրա մոտ էր գնում, համոզված, որ այդ վհուկը նրան դուրս կանի տնից ու միգուցե նաև վերջում էլ անիծի։ Ախր ոչ թե ինչ-որ շատ լուրջ դժբախտությունով էր նա գնում նրա մոտ այդ գնում էր իր տարօրինակ երազներով և գետնից գտած մի քարով։

Եվ ահա Ստեփանը կանգնել է Մարյա պառավի տան դիմաց ու ոչ մի կերպ չի որոշում ներս մտնել։ Իսկ պառավի տունը ամբողջովին ծռվել էր, տանիքը ծակ էր, դրա միջով կարելի էր աստղերով հմայվել, նույնիսկ ցանկապատը, բոլորովին գետնին էր ընկած։ Մի՞թե դա գործ է։ Չկարողացավ հանգիստ նայել այդ բացթողումին Ստեփանը։ Որոշեց պառավին օգնել՝ ինչ խոսք ծերությունը, նույնիսկ վհուկի, պետք է հարգել։

Երեք օր և երեք գիշեր, առանց հոգնելու կարգի էր բերում Ստեփանը։ Իսկ երբ ավարտեց, պառավ Մարյան նրան տուն հրավիրեց, համեղ կերակուրով հյուրասիրեց ու ասում է՝

- Շնորհակալ եմ քեզ բարի մարդ, հարգեցիր դու իմ ծերությունը։ Դու ինձանից մի վախեցիր, -  ծիծաղեց նա։ Ինչ-որ մեկի համար ես միգուցե և վհուկ եմ, իսկ ինչ-որ մեկի համար էլ հույս ու փրկություն եմ։ Այստեղ արդեն ամեն բան հենց մարդուց է կախված՝ ինչի արժանացել է, այն էլ կստանա։ Քո երազները՝ քո գտած քարից են, դու ճիշտ ես։ Միայն թե ոչ թե այդ քարն ուզում է քեզ խելահան անել, այլ խնդրում է քեզ որ իր տերը դառնաս։ Այդ քարը հասարակ չէ՝ կախարդված է, կախարդանքներով է օժտված։ Դու այն միծտ քեզ հետ կրիր և այդ ժամանակ նա քեզ կընծայի անտեսանելի շնորհով՝ կպահպանի ու կպաշտպանի այն քո կյանքը։ Այդ քարով դու մինչ խոր ծերություն կապրես։ Ինչ էլ որ չպատահի, որտեղ էլ որ չլինես, միևնույն է այդ քարը քեզ կօգնի երկար ապրել։ Ոչ բոլորին է նման երջանկություն բաժին ընկնում։ Դու ավելի լավ է վաղն առավոտյան գնա վարպետ Նիկոդիմի մոտ, նա քեզ հմայիլ կպատրաստի այդ քարով։ Կրի այդ քարը քեզ մոտ, վրայիցդ մի հանիր և նա քեզ հավատարիմ ծառա կլինի։

Գլուխը քորեց Ստեփանը, մի փոքր մտածեց և ամեն բան այնպես արեց, ինչպես պառավ Մարյան էր հրահանգել։ Վարպետը նրա համար հմայիլ պատրաստեց այդ քարով։ Ստեփանը այդ հմայիլը վզին կախեց և կյանքը հոսեց այլ հունով։ Վայրկենական այլևս դադարեց դուր գալ Ստեփանին վար անելը։ Այս շնորհով պետք է արո՞ր բռնի։ Իհարկե ոչ։ Որոշեց Ստեփանը իրականացնել իր վաղեմի երազանքը ու վերջապես աշխարհ տեսնել ու լինել այն անկյուններում, որտեղ առողջ մարդն ուղղակի քիթը չի խոթի։ Ինչ-որ մեկի համար միգուցե դա անհնար է, իսկ Ստեփանի համար սարերը հնարավոր են՝ քարը նրա կախարդած իրեն պահպանում է՝ ոչ մի բան նրա հետ, Ստեփանին, սարսափելի չէ։

Եվ ճանապարհվեց նա աշխարհով։ Ցանկացած ծայրում ցանկալի հյուր դարձավ, քանի որ տեսնում էր այն, ինչ ուրիշները աչքի ծայրով չէին տեսել, ինչի մասին նույնիսկ չէին էլ լսել։ Ստեփանի արիության մասին սկսեցին առասպելներ հյուսել, երգեր երգել։

Միայն թե մի օր ցերեկը, տնից դուրս գալուց, որտեղ նա գիշերել էր, տեսավ Ստեփանը մի աղջկա։ Մի սովորական աղջկա, փխրուն, գունատ՝ դեմքին արյուն չկար, իսկ աչքերը մեծ էին ու թախծոտ։ Նստեց նրա կողքին Ստեփանը, սկսեց նրա դժբախտության մասին հարցուփորձ անել։ Աղջիկն էլ նրան պատմեց այն մասին, որ կյանքից շատ նկարել է սիրում։ Բայց այ քեզ դժբախտություն, նրա հիվանդությունը թույլ չի տալիս իրեն, դժբախտին, գյուղից հեռանալ ու աշխարհ տեսնել, դրա ողջ գեղեցկությունը հավաքել ու այդ ամենը կտավի վրա թողնել։

- Նկարում եմ ես այն, ինչ տեսնում եմ, - հոգոց հանեց աղջիկը։ - Բայց դա քիչ է՝ հեռու գնալ ես չեմ կարող։ Չնայած, որ դա չքնաղ է, որովհետև այն կարող է իմ կյանքում վերջինը լինել։

Խղճաց իր մեջ Ստեփանը աղջկան ու շարունակեց ճանապարհը։ Աշխարհը նրա առջև բաց էր՝ ուր ուզում ես, այնտեղ էլ գնա։ Միայն թե հոգուն խոցեց այն աղջիկը։ Լավն էր ախր նա ու այդպիսի չքնաղ գործով էր զբաղվում։ Մի՞թե վիճակված չէ նրան տեսնել աշխարհի վրայի այն չքնաղ վայրերը, որոնց ինքը, Ստեփանը, արդեն հագեցել էր տեսնել։

- Անարդար է դա, - մտորում էր նա։ - Ելք պետք է լինի։

Մտածեց նա, մտածեց և որոշեց կրկին ճանապարհվել պառավ Մարյաի մոտ՝ միգուցե նա մի խելացի բան հուշի։

- Ի՞նչ կարող եմ անել, - ասում է, - որ կախարդված քարը, հիվանդ աղջկան նվիրեմ՝ նրան այդ քարն ավելի անհրաժեշտ է։

Պառավը թեք նայեց Ստեփանի վրա, մի կողմից մի կողմ քայլեց, իսկ հետո ծափ տվեց և վերածվեց երիտասարդ գեղեցկուհու։ Ստեփանը ուղղակի համրացավ զարմանքից։

- Մի վախեցիր դու այդպես, - քմծիծաղ տվեց Մարյան։ - Մի՞թե չգիտես թե իրականում ով եմ ես։ Ինչքան պատմություններ են պատմում աշխարհում իմ՝ Մերիցայի մասին։ Դա ես եմ, իմ ողջ գեղեցկությամբ։ Վաղուց եմ ես քեզ հետևում։ Ինքս եմ, իմ կամքով, այդ քարը քո արորի տակ գցել։ Այ այդպիսին էր իմ կամքը։ Իսկ հիմա, իմ ընծան դու անծանոթ աղջկա՞ն ես ուզում տալ։ Մի՞թե ճիշտ է կամովի հրաժարվել իմ ընծաներից։

- Ախր ես երբեք այդպես չէի վարվի, տիրուհի, - նրա առջև ծունկի իջավ Ստեփանը։ - Ախր ես մարդ եմ՝ իմ կրծքի մեջ բարի սիրտ է բաբախում, հոգիս՝ արդարություն է խնդրում։ Ախր երբ միայն մտածում ես, որ ինձ, այդ քարը միայն զվարճանքներ է բերում ու վերջ, իսկ աղջկա, այդ ընծան քո, կյանքը կարող է փրկել։ Մի՞թե դա վատ է։

- Դե, Ստեփան, քո իրավունքն է, - տխուր քմծիծաղ տվեց Մերիցան։ - Ես քեզ չեմ հակաճառի։ Դու իրավունք ունես վարվել այնպես, ինչպես քո սիրտն ու հոգին են որոշել։ Միայն թե տես, չփոխես դու ճակատագրեր։ Հեշտ է դա անել, բայց դժվար կլինի դա շտկել։ Քո ճակատագիրը, ինչ՝ այն քո ձեռքերում է, իսկ այ ուրիշի ճակատագիրը՝ բոլորովին այլ բան է։ Պատրա՞ստ ես դու քեզ վրա այդպիսի պատասխանատվություն վերցնել՝ մարդկային ճակատագրեր վճռել։ Եթե պատրաստ ես, ապա տար կախարդած քարը աղջկան, փրկիր նրան։

Եվ տարավ Ստեփանը «Աքաղաղի ճանկիկը»՝ անծանոթ աղջկան։

Անցավ ժամանակ։ Ստեփանը, այն բանից հետո, որ կախարդված քարը աղջկան էր տվել, անմիջապես իր հարազատ գյուղակ էր վերադարձել և սկսեց ապրել նախկինի պես։ նորից սկսեց հող վարել, ամուսնացավ, երկու երեխա նրա մոտ ծնվեց։ Աշխարհը ճանաչելն այլևս նրա համար այդպես կարևոր չէր, քանի որ մարդկային կյանքը արագություն է սիրում՝ ով գիտե, որքան ժամանակ է Ստեփանին տրված։ Աքաղաղի ճանկիկի հետ նա շտապելու բան չուներ, իսկ այ առանց դրա, պետք էր հասցնել սեփական կյանքի ընթացքում շատ բան հասցնել։ Շուտով նա իր երեխաներին էլ դարձրեց հող վարողներ։ Որդիները նրան հարգում էին այն պատմությունների համար, որ նա պատմում էր, իր ժամանակին ունեցած արկածների մասին, այն վայրերի մասին, որ հասցրել էր տեսնել, իսկ գյուղակում, ընդհանրապես նրան համարում էին պատվավոր պատմիչ։

Խաղաղ կյանքը հոսում էր, հանգիստ ու չափավոր՝ էլ ի՞նչ ուզես, ինչի՞ մասին երազես։ Իսկ այստեղ ագարակ եկավ մի տարեց կին, հարուստ։ Տունն անմիջապես ամենալավ գնեց, սկսեց աշխատողներ հավաքել։ Այդ աշխատողների մեջ նաև Ստեփանը հայտնվեց։ Եվ հենց այդ կնոջ դռանը մոտեցավ, հազիվ չմեռավ՝ զգաց նա իր քարին, Աքաղաղի ճանկիկին։ Այստեղ է, հարազատը, մոտիկ։ Ստեփանն արդեն մտածում էր, թե մոռացել է բոլորովին դրա մասին, բայց դե ուր՝ հիշում էր նա Մերիցայի ընծայի մասին, հիշում էր բոլոր նրա պատմությունները։ Նայում է, և իրոք իր առջև կանգնած է հենց այն աղջիկը, միայն թե շատ ծերացած։ Հարազատի պես գրկախառնվեցին նրանք։ Իմացավ վերջապես Ստեփանը, որ նրա անունն էր Անֆիսա։ Եվ Աքաղաղի ճանկիկը բուժել էր նրան, ու վերադարձրել կյանք։ Վերջինս, երջանիկ գցվել էր աշխարհը ճանաչել։ Բայց այ քեզ հրաշք՝ ամեն ինչ, նրան ոչ այնքան գեղեցիկ էր թվում որքան որ կար այն, երբ յուրաքանչյուր օրը նրա՝ վերջին էր թվում։

- Վերջ, ինձ թվում էր, - ասում էր Անֆիսան, - կտեսնեմ ես մի այնպիսի բան իմ երկար կյանքի ընթացքում, ինչպկսին երբեք չէի տեսել, մի ինչ-որ յուրահատուկ բան, ամենագեղեցիկ բանը աշխարհի վրա, ախր այսքան ժամանակ ունեմ առջևում։ Նկարում էի ես ամեն օր։ Իմ նկարները մարդիկ սիրեցին, սկսեցին ինձ դրանց համար վճարել։ Ես փող ունեցա։ Թվում էր, թե ապրի ուրախ։ Միայն թե երջանիկ չեմ ես, որովհետև չեմ կարողանում գտնել աշխարհի վրա եղած այն տեղը, որն իր գեղեցկությամբ ինձ կկախարդի։ Եվ եթե ճիշտն ասեմ, ամենալավ բաները, որ ես ստեղծել եմ կտավի վրա, եղել է այն ժամանակ, երբ յուրաքանչյուր օրն ինձ համար վերջինն էր։ Եվ ահա գտա ես քեզ, Ստեփան, եկա, որ մի բան խնդրեմ՝ հետ վերցրու Աքաղաղի ճանկիկը։ Թող իմ կյանքը կտրվի, բայց միայն, միգուցե, կհասցնեմ ես նախկան իմ վերջը գա, տեսնել աշխարհի այն գեղեցկությունը, որն ինձանից թաքնվել է։

Խոժոռվեց Ստեփանը, մռայլվեց։

- Չեմ կարող, - ասում է, - ես վերցնել քեզանից Աքաղաղի ճանկիկը, դա Մերիցայի կամքն է։ Նրա ընծան է դա։ Նրա հետ էլ այդ հարցը պետք է լուծել։

- Դե ուրեմն գնա նրա մոտ, - աղաչեց Անֆիսան։ - Միգուցե նա քե՞զ լսի։

- Ոչ, չեմ գնա, - դիմադրեց Ստեփանը։ - Պետք չի ինձ այդ քարը։ Այն վերցնելուց հետո ես կուզենամ կրկին հեռանալ տնից, թողնել ընտանիքն ու երեխաներին, որովհետև աշխարհն ինձ կկանչի ու ժամանակը, որը իմ մոտ շատ կդառնա։ Հիմա արդեն ես դրա իրավունքը չունեմ։ Կներես։

Այդպես ասաց Ստեփանը և այլևս Անֆիսայի տանը չերևաց, նրանից աշխատանք չխնդրեց։ Միայն թե սկսեց վատ քնել՝ կախարդված քարը շարունակ նրան հանգիստ չէր տալիս։ Անընդհատ երևում էր այն երազներում ու խոսում իր հետ, խոսում, իր իրական տիրոջ հետ։ Իսկ կյանքի վերջում, Ստեփանի մոտ Մերիցան եկավ։

- Դե ինչ, Ստեփան, - ժպտում է նա, - ափսոսու՞մ ես, այն բանի համար, որ իմ ընծան ուրիշի տվեցիր։ Միայն թե ճիշտն ասա՝ չի կարելի ինձ ստել։

- Ոչ բոլորովին, տիրուհի, - պատասխանում է Ստեփանը, - երբեք չեմ ափսոսացել այդ մասին։ Ափսոսացել եմ միայն, որ նման անեծքը ինձ բաժին ընկավ։ Եվ ինչու՞ միայն դու ինձ մոտ գցեցիր այդ Աքաղաղի ճանկիկը։ Պետք չէր։

- Էհ, Ստեփան, - քմծիծաղ տվեց Մերիցան ի պատասխան։ - Ես մտածում էի, որ ավելի խելոք կգտնվես։ Ախր դուր եկար դու ինձ, քո բարությամբ ու անկեղծությամբ։ Ոչինչ քո հողագործի կյանքը քեզ չսովորեցրեց։ Վատ է դա։ Ճիշտ չէ։ Իսկ այն բանի համար, որ դու իմ ընծան անվանեցիր անեծք, ես քեզ կպատժեմ, ոչ թե չարացած, այլ որ որ խելք հավաքես։ Որովհետև եթե չլիներ իմ ընծան, դու, Ստեփան, քո ամբողջ կյանքի ընթացքում նույնիսկ հիշելու բան չէիր ունենա, իսկ պատմելու առավել ևս։ Մի՞թե դուր չէր գալիս քեզ այն փառքը, որով օժտում էին քեզ քո պատմությունների ու ճանապարհորդությունների համար։ Դու մի խաբիր, ամեն բան գիտեմ ես քո մասին։ Քո հոգին ջերմացնում էր նա, որ կարողացել ես դու քո կյանքում տեսել ես այն, ինչ բոլորի ուժերից վեր է։ Քո որդիները առ այսօր քո մասին պատմություններ են պատմում, հարգում են քեզ։ Ամեն բան այդպե՞ս կլիներ, եթե չլիներ Աքաղաղի ճանկիկը։ Օգնեցիր դու աղջկան, իսկ նա քո ընծան որպես անեծք համարեց։ Կարծում ես շնորհակա՞լ է նա իր սրտում։ Բոլորովին։ Եվ ինչի՞ համար շնորհակալ լինի։ Ժամանակի՞։ Ախր հենց դա էլ իրեն կործանեց։ Նա պետք է յուրաքանչյուր օրը որպես ընծա ընկալեր, ու միգուցե նրանից մի բան դուրս կգար։ Նրա ճակատագիրն էր այդպիսի։ Ասում էի ես քեզ՝ մի փոխիր ճակատագիրը, քոնը՝ սարսափելի չէ, իսկ ուրիշինը՝ մեղք է։ Այ այդ մեղքն էլ կքավես ինձ մոտ, Ստեփան։ Կտանեմ ես քեզ իմ անդրերկրյա թագավորություն։ Եթե միայն իմանաս, թե ինչքան կախարդած քարեր են ինձ մոտ իրենց ժամին սպասում։ Այդ բոլոր քարերն էլ դու կսկսես գաղտնաբար տալ մարդկանց, բայց միայն նրանց, ում ճակատագիրը այդ ընծայով միայն լավը կդառնա։ Ծանր աշխատանք է դա, օխ, ծանր է՝ ամեն մարդու ուժերի համար չի, մեկին դու կարող ես երջանկություն ընծայել, իսկ մյուսին՝ դառը դժբախտությամբ։ Բայց դե ոչինչ չես փոխի՝ ընքդ ես քո համար նման ճակատագիր պատրաստել։

Այ այսպես Ստեփանը սկսեց ծառայել Մերիցային։ Ու յուրաքանչյուր կախարդած քարի մասին, ու յուրաքանչյուր մարդկային ճակատագրի մասին սկսեց նա մտածել՝ ում չտեսնված հարստություն նվիրի, իսկ ով երբեք դրա մասին չի էլ լսի։ Սակայն դա էլ չօգնեց՝ ինչ-որ մեկը երջանիկ կյանք էր ապրում ի շնորհիվ կախարդած քարի, իսկ մյուսն անիծում էր այդ ընծան, աշխարհի ամենավատ անեծքներով։

Ժամանակի ընթացքում Ստեփանը մոռացավ իր անունը և սկսեցին նրան անվանել Աքիս՝ կախարդված հարստություն ընծայող։

ԱՎԱ ԱՐԴՈ