ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Ճշմարտությունն ու ընտանիքը»

Աշակերտն ընկճված հարցրեց Վարպետին՝

- Ես տեսնում եմ, որ իմ կինը սխալներ է կատարում։ Ես նրան ասում եմ այդ մասին, սակայն նա համարում է, որ ես բծախնդրություն եմ ցուցաբերում նրա հանդեպ։

- Իսկ ի՞նչ սխալներ է նա կատարում, - հարցրեց Վարպետը։

- Ամենատարբեր՝ և՛ երեխաների դաստիարակության մեջ, և՛ կենցաղում, անում է բաներ, ինչը վնաս է բերում ընտանեկան բյուջեին, իռացիոնալ քայլեր է անում։

- Երեխաների համար մի անհանգստացիր, նրանք իրենք կորոշեն, թե ում հետևեն, իսկ կենցաղում, եթե նրա գործողությունները անէական են վնասում բյուջեին, ապա թող վնասի։

- Վարպետ, բայց դա ճիշտ չէ։ Ես պետք է պաշտպանեմ Ճշմարտությունը։

- Ճշմարտությունը չի տուժի նրանից, եթե Դու իրեն դադարես պաշտպանել։

Անդրեյ Յակուշև

 
 

Այժմ կայքը դիտում են 545 հյուր