Մի ռաբբինի, ծխականները համարում էին Աստծո մարդ: Օր չէր անցնում, որ նրա դռների առաջ մարդիկ չհավաքվեին սպասելով նրա խորհուրդներին և նրա աղոթքներից կազդուրվելուն: Ամեն անգամ, երբ այդ ռաբբինը ինչ-որ մի խոսք էր ասում, մարդիկ ուղղակի իրենց հայացքները հառում էին նրա շուրթերին, ժլատությամբ ընկալելով նրա ամեն խոսքը:
Սակայն ծխականների մեջ գտնվեց մի մարդ, ով երբեք առիթը բաց չէր թողնում, որպեսզի քննադատի Ուսուցչին: Նա մարդկանց ուշադրությունն էր հրավիրում ռաբբինի թուլությունների վրա, ծաղրի էր ենթարկում նրա թերությունները: Դա բերում էր ռաբբինի աշակերտների խոր վիրավորանքը, ովքեր նրան ընդունում էին որպես ցուցամոլ և սատանայի կերպար:
Այնպես պատահեց, որ մի օր
"սատանան" հիվանդացավ և մահացավ: Բոլորը թեթևացած խոր շունչ քաշեցին: Արտաքուստ մարդիկ այդ առիթից թախծող մարդկանց տեսք ունեին, սակայն ներքուստ նրանք ուրախ էին, որ այլևս այդ անհարգալի հերետիկոսը չի ընդհատի Ուսուցչի ոգևորող ճառերը և չի քննադատի նրա վարքագիծը
Ի զարմանս հավատացյալների, թաղման ժամանակ Վարպետը անկեղծ թախծում էր: Ավելի ուշ մեկը հարցրեց նրան, թե արդյո՞ք նա չէր թախծում որ մահացել էր այդ անշնորք մարդը:
— Ոչ, ոչ: Ինչ համար ես պետք է թախծեմ մեր ընկերոջ համար, ով հիմա դրախտում է: Ես թախծում էի իմ համար: Նա իմ միակ ընկերն էր: Ինձ միշտ շրջապատում են ինձ հարգող և մեծարող մարդիկ: Նա միակն էր, ով մարտահրավեր նետեց ինձ: Վախենում եմ, որ առանց նրա ես ուղղակի կդադարեմ աճել: