ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԵՐՋԱՆԻԿ ՀԱՎԸ

Մի անգամ գողը մտավ ուրիշի հավանոց և հավ գողացավ: Փախչելուց նա լամպը վայր գցեց և հավանոցը այրվեց: Հավը նայեց հետ, տեսավ հրդեհի կրակը և հասկացավ՝ նա իր կյանքը փրկեց:

Երբ գողը կերակրում էր այդ հավին հացով և ցորենով, հավը հասկանում էր՝ նա հոգատար է իր նկատմամբ:

Երբ գողը քաղաքից քաղաք փախչելով հավին պահում էր իր ծոցում, հավը հասկանում էր՝ նա սիրում է իրեն:

Երբ հավը տեսավ, որ գողը դանակը բարձրացրել է, նա հասկացավ՝ նա ուզում է ինքնասպան լինել: Հավը թռավ դանակի վրա և իր կրծքով պաշտպանեց գողին: Հավը մեռավ երջանիկ:

ՊՅՈՏՐ ՄՈՐԴԿՈՎԻՉ