ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Մոլլան իր բարձր տեղից քարոզում էր՝ «Երանելի են նրանք ովքեր ապրում են աղքատության մեջ: Ով այստեղ, երկրի վրա մերկ է բազեի նման, այն պատճառով, որ հագուստ գնելու համար գումար չունի, այն աշխարհում ամենաթանկարժեք գործվածքներից զգեստներ է հագնելու»: Այս ասելով նա դիմեց մի աղքատի, ով ցնցոտիներ էր հագած և սոված հայացքը հառել էր նրա վրա՝ «Դու, թանկագին ընկեր, իմ հարևան: Ասում եմ քեզ, այն աշխարհում այնպիսի գործվածքներից զգեստներ կհագնես, որպիսիքին կյանքիդ ընթացքում չես էլ դիպչել,

...և այնպիսի կերակուրներ կուտես, որպիսիքից, նույնիսկ հեռվից հոտ էլ չես քաշել: Սակայն դա քեզ խոսք եմ տալիս միայն մի պայմանով: Երբ այն աշխարհում գամ քեզ մոտ, և երբ ինձ ինչ-որ բան պետք լինի, մի մոռացիր, որ ես քո հարևանն եմ եղել»:

ՆՈՍՍՐԱՏ ՓԵԶԵՇԿԻԱՆ