ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԱՆՄԵՂՆԵՐԻ ԱՐՅՈւՆԸ

Արյունով կծորա

դժբախտությունն երկնքից,

թանկարժեք քարերի կվերածվի,

որպեսզի երբևէ

իր պարտքը կատարի՝

անմեղների փոխարեն պարտքը մարի,

հաղթելով մեծագույն չարին,

հանգստացնելով ցավից հոգնած

հողերը։

Կաթիլ առ կաթիլ բուռս կհավաքեմ

իմ ցավը 

և կփրկեմ քո հոգին,

սիրելիս...

Սիրտս պատառոտելով եմ

հիշում քեզ...

Դա ամուր ընտանիք էր՝ Քեին և Շոը ու իրենց երկու սիրված երեխաները։ Բայց մի անգամ գիշերը նրանց հարազատ գյուղի վրա հարցակվեց մարդասպան Կատսուոն։ Սարսափելի պատմություններ էին պատմում նրա անտանելի դաժանության մասին։ Նա սպանում էր բոլորին, ով կանգնում էր նրա ճանապարհին և այդ ամենը շահի համար։ Ոչ մի բանից նա չէր գարշում։

Ներխուժելով Քեի ու Շոի տուն, նա հրամայեց՝

- Լուռ նստեք, և միգուցե կենդանի կմնաք, - իսկ ինքն առանց հապաղելու սկսեց իր գողությունը։

Միայն թե Շոն չդիմացավ՝ վերցրեց սուրը, որը նրան էր հասել իր հորից։

- Նախկան դու, անիծված, ինչ-որ բան այս տանից կտանես, դու ստիպված կլինես սպանել ինձ։

Երկար մարտնչեցին խիազխ Շոն ու անողոք Կատսուոն, և վերջինս հաղթեց։ Երկար լաց եղավ իր սիրելի ամուսնու արնաշաղաղ մարմնի վրա Քեին։ Իսկ Կատսուոն հանգիստ տնից տարավ ողջ արժևոր իրերը։

- Ապրեք, - վերջում ասաց նա Քեին և երեխաներին։ - Եվ հիշեք իմ բարեգթության մասին։

Գոռաց ցավից ու տանջանքից Քեին։ Նրա գոչյունից երկինքը դողդղաց։ Եվ երկնքից՝ երկրի վրա արյունե անձրև տեղալ։ Եվ յուրաքանչյուր կաթիլը, կաթալով անմխիթար այրիի ափերի մեջ, անմիջապես սառում էր, վերածվելով թանկարժեք քարերի։ Հավաքեց բոլոր թանկարժեք քարերը Քեին, մի ահռելի մեծ պարկի մեջ լցրեց և այդ անմարդկային բեռը իր ուսերի վրա վերցնելով ճանապարհվեց իր երդվյալ թշնամի Կատսուոյին փնտրելու։ Երկար նա փնտրեց մարդասպանին։ Հարուստ պալատում էր ապրում մարդասպանը։ Ճանաչելով Քեիին, վերջինս ահեղ հարցրեց՝

- Ինչու՞ ես եկել։ Ուզում ես, որ ես քեզ ճանապարհեմ քո ամուսնու մո՞տ, - և ծիծաղեց։ - Դա ես վայրկյանական կարող եմ իրագործել։

- Ահա, - մարդասպանի առջև գետնին դրեց Քեին ծանր պարկը։ - Այս ամենը քոնն է։

Քանդեց Կատսուոն պարկի կապը և նրա աչքերը ագահությամբ առկայծեցին, ձեռքերը դողացին՝ նա հավատալ չէր կարող, որ գյուղացի կինը, իրեն մի ամբողջ պարկ թանկարժեք քարեր է քարշ տալով բերել։

- Ի՞նչ ես դու ուզում սրա դիմաց, - աչքերը փայլեցրեց նա։ - Ամուսնուդ հարությու՞ն տաս։ Բայց ես Աստված չեմ և կախարդ չեմ, հարություն տալ չեմ կարող։ Ես կարողանում եմ խլել կյանքեր։ Դրանում ես ինձ հավասարը չունեմ։

Ատելությամբ նայեց սարսափելի մարդասպանի անամոթ աչքերի մեջ Քեին և ոչինչ չպատասխանելով հեռացավ։

Կատսուոն միայն նրա ետևից քմծիծաղ տվեց, արագ ներս քարշ տվեց պարկը և սկսեց թանկարժեք քարերն իր վրա լցնել։ Եվ հենց այդ պահին քարերը վերածվեցին արյան կաթիլների։ Արյունը գետերով հորդաց պալատի դահլիճներով, ձաղկեց Կատսուոյին և նրանց մեջ էլ չարագործը խեղդվեց։

Այդ պահից ի վեր, վառ կարմիր քարերը սկսեցին անվանել «անմեղների արյուն»։ Ճիշտ է շուտով այդ անվանումը մոռացվեց, ինչպես և այս առասպելը։ Եվ հիմա այդ քարերին անվանում են «նռնաքարեր»։

ԱՎԱ ԱՐԴՈ