ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Մեծ չարագործը»

Ապրում էր աշխարհի երեսին մի շատ չար մարդ։ Նրան չարացնում ու բարկացնում եին բոլոր մարդիկ և ընդհանրապես շրջապատում ամեն բան։ Նա ուրախանում էր, երբ ինչ-որ մեկին ստացվում էր վատ բան անել։ Եվ աշխարհում ամենաշատը նա ուզում էր ոչնչացնել ողջ աշխարհը, կամ գոնե որքան հնարավոր է շատ մարդ։ Ինքն իրեն էլ էր պատրաստ ոչնչացնել, որովհետև ինքն իրեն համարում էր նույնքան զզվելի, որքան և մնացած մարդկանց։

Նա փայփայում էր այդ նպատակը դեռ պատանի տարիքից և ամբողջ ժամանակ նման հնարավորություն էր փնտրում։ Եվ ահա մի անգամ այդ հնարավորությունը նրան տրվեց։ Նա այնպես արեց, որ միաժամանակ զոհվեցին մի քանի հազար մարդ, իր հետ միասին։

Եվ ահա, ընկավ նա այն տեղը, որտեղ որոշվում էր մարմինը թողած հոգու հետագա ճակատագիրը։ Լուսավոր առանձնասենյակում, գրասեղանի առջև նստած էր մի գրագիր ու թերթում էր մի ինչ-որ հաստ տետր։

Չար մարդը այստեղ էլ որոշեց վիրավորել՝

- Ի՞նչ է չէի՞ք սպասում, որ ես այդպիսի բան կանեմ։ Ի՞նչքան մարդ եմ ես կործանել։ Տաս հազա՞ր։ Հարյու՞ր։

- Իսկ ինչու՞ չէինք սպասում։ Շատ էլ սպասում էինք։ Մենք հետևում էինք քեզ։ Եվ այդ երեք հազար հոգին, որոնց դու սպանեցիր, պատահաբար չէին հատնվել այնտեղ։ Նրանց բոլորի ժամանակն եկել էր իրենց երկրային ճանապարհը ավարտելու։ Ինչ-որ մեկին մի փոքր չէր հերիքում, որ դրախտ ընկներ, որպեսզի մաքրվեր իր վերջին մեղքերից և դու օգնեցիր նրան համապատասխան քանակի տանջանքներ զգալ։ Ինչ-որ մեկի ժամանակն էր արդեն դժոխք ճանապարհվել իր մեղքերի համար։ Եվ դու իդեալական գործիք էիր կարմայի ձեռքերում, որի շնորհիվ իրականացվեց այն ամենը, ինչ պետք է տեղի ունենար։ Մենք ենք ընտրել թե ով անի դա։ կային նաև այլ թեկնածուներ, սակայն դու ամենաակտիվն էիր, իսկ դա նշանակում է, որ ամենաարժանին։

Չար մարդը չէր սպասում նման բան լսել։

- Այսինքն նշանակում է ես միսիա՞ եմ իրացրել։ Ես եղել եմ Ամենաբարձրյալի կամքը իրացնող ձե՞ռքը, - ոգևորությունը ձայնի մեջ ասաց նա։

- Այո, - պատասխանեց նրան գրագիրը։ - Բոլոր մարդիկ էլ, այս կամ այն չափով իրացնում են Ամենաբարձրյալի պլանը, հաճախ չգիտակցելով դա։

- Եվ ի՞նչ պարգև է ինձ հասնում այն բանի համար, որ ես այդպիսի կարևոր միսիա եմ իրացրել, - մի ինչ-որ հատուկ հաճելի բանի կանխավայելումով ժպտալով հարցրեց նա։

- Ինչպես և ես արդեն ասացի, բոլոր մարդիկ կատարում են իրենց միսիան, և չկան այնպիսինները, որոնք դա չեն կատարում։ Այդ պատճառով էլ ոչ մի յուրահատուկ պարգև էլ չի ենթադրվում։ Բայց դու մեր համար իրոք հատուկ հաճախորդ ես։ Հազվադեպ է պատահում տեսնել այսպիսի մաշտաբային չարագործի… Դու պետք է հազար տարվա ընթացքում զգաս այն ցավը, որը պատճառել ես մարդկանց քո ողջ կյանքի ընթացքում, հերթով, յուրաքանչյուրի փոխարեն։ Եվ հատկապես վերջին երեք հազար մարդկանց ցավը։

- Բայց այդ մարդիկ արժանի էին նրա, ինչ իրենց հետ տեղի ունեցավ։ Դուք ինքներդ դա ասացիք։ Մի՞թե պատշաճը կատարելու համար անհրաժեշտ է պատժել։

- Յուրաքանչյուր մարդ իր համար ընտրում է այն կյանքը, որն ուզում է։ Եվ այդ ընտրությունը նա անում է համաձայն իր բնության։ Այո, Երկրին անհրաժեշտ են չարագործներ այն բանի համար, որպեսզի բարին ավելի գրավիչ տեսք ունենա։ Բայց, ընդհանուր, մեծ պլանով անհրաժեշտ չար գործողություններ կատարելով, չարագործը չի դառնում բարեպաշտ։ Նա միայն արտահայտում է իր չար բնույթը։ Եվ յուրաքանչյուր իր չար արարքի համար նա կստանա այն ամենը, ինչ իրեն հասնում է։

Անդրեյ Յակուշև

 
 

Այժմ կայքը դիտում են 311 հյուր