Հին ժամանակներից աշխարհի երեսին առասպել էր պատմվում մի սրի մասին, որը կյանք է ընծայում։ Նա ոչ թե մահ էր բերում, այլ կյանք վերադարձնում։
Բոլոր ժամանակների մեծ զորականները, այդ արտասովոր սուրը իրենց ձեռքը չէին վերցնում, քանզի չգիտեին թե դրանով ինչպես կռվեն։
- Զորականը ծնված է որպեսզի թշնամու կյանքը խլի, այլ ոչ թե նրան ընծայի,
- այդ առիթով ասում էին զորականները և իհարկե ինչ-որ տեղ ճիշտ էին։
Սակայն շատ վաղուց գտնվեց մի զորական, ով որոշեց ամեն գնով իր ճանապարհն անցնել այդ սրով, որը կյանք էր ընծայում։ Այդ զորականի անունն էր Գազիզ։ Շատ առասպելներ էր նա լսել սրի մասին ու ահա, վերջապես, որոշել էր այն իր ձեռքը վերցնել, ու զգալ նրա արտասովոր ուժը։ Եկավ նա դարփնի մոտ, ով այդ սուրն իր մոտ էր պահում, վերցրեց այդ զարմանահրաշ զենքը իր ձեռքն ու երկար ճանապարհ ընկավ։
Իսկ ողջ ճանապարհը՝ նեղ արահետ էր, որի վրա նրա հավատարիմ ձին հազիվ էր տեղավորվում։ «Լավ է, որ ես այստեղ մենակ եմ», - ինքն իր համար մտածում էր Գազիզը։ Մեկ էլ տեսնում է իրեն ընդառաջ մի ուրիշ զորական է ձիով սլանում։ Դե ինչպես նրանք, երկու զորականներով իրար չնկատեն։ Ուրեմն նրանցից մեկը ստիպված պետք է լինի ճանապարհ զիջել ու դուրս գալ ճամփեզր։ Իսկ ճամփեզրին ցեխ է ու ճահճոտ վերջերս եղած հեղեղից հետո։
Մոտեցավ իր ձիով անհայտ զորականը Գազիզին ու ասաց՝
Ճանապարհ զիջիր, հարգարժան։ Ես հեռու կողմերից եմ գալիս։ Շատ բան եմ տեսել իմ ճանապարհին։ Շատ թշնամիներ եմ ես պառկեցրել իմ սրով։ Մի դարձիր դու իմ թշնամին։
Բայց մերժեց Գազիզը։
- Ես նույնպես, - ասում է, - մոտ վայրերից չեմ գալիս։ Շատ բան եմ տեսել։ Ճիշտ է, դեռ ոչ մի թշնամի իմ սրից չի զոհվել։
- Դե ինչ, - պատասխանեց զորականը, - այդ դեպքում թող մեզ դատեն մեր սրերը։
Եվ դուրս եկան Գազիզն ու զորական դեմ հանդիման։ Երկար կռվեցին։ Միայն թե ուժը Գազիզի կողմն էր։ Խփեց զորականը իր արտասովոր սրով։ Ընկավ զորականը հնձածի պես։ Աչքերը փակեց, հոգով մահն է զգում։ Իսկ մահը կարծես կողքով պլստաց ու անհետացավ։ Նույն պահին զորականի մարմինը անասելի ուժով լցվեց։ վեր թռավ, ոտքի կանգնեց, զարմանքով նայեց Գազիզին ու ասաց՝
- Դու պետք է ինձանից կյանքս խլեիր, իսկ դու այն ինձ ընծայեցիր։ Շնորհակալ եմ ես քեզ դրա համար։ Չկա ոչինչ ավելի գեղեցիկ կյանքից այս աշխարհում։ Հավերժ ես կհիշեմ քո բարությունը։
Զիջեց զորականը ճանապարհը։
Կրկին սլանում է իր ձիով նեղ ճանապարհով գազիզը ու չի կարողանում ուրախությունը զսպել իր արտասովոր սրի համար՝
- Կյանք ընծայելը շատ ավելի հաճելի է, քան խլելը։
Միայն թե տեսնում է առջևում, արահետով մի պառավ է գալիս ձեռնափայտով։ Պառավի գլուխը դողդղում է, աչքերը չար են նայում։
- Ի՞նչ ես ուզում պառավ, - հարցրեց նրան Գազիզը։
- Ինձ կյանք ընծայիր, զորական, - արձագանքեց պառավը։ - Քո սրով ինձ դիպչիր։ Ինձ քիչ է մնացել ապրելու։ Իսկ եթե մերժես ինձ, ես քեզ կդատապարտեմ սարսափելի տանջանքների։ Կտանջվես դու այնպես, որ երբեք դեռ կյանքում քո երիտասարդ չես տանջվել։
- Չար պառավ ես դու, բարի չես, - գոռաց նրան ի պատասխան գազիզը։ - Չեմ ընծայի ես քեզ կյանք։ Դու արժանի չես դրան։
- Այդ դեպքում ինքդ կզոհվես, - ֆշշացրեց պառավը։
Չդիմացավ Գազիզը ու մոռանալով, անիծվածին սրով հարվածեց։ Նա կյանք ընծայեց նրան, ում ուժը, վախով ու խավարով էր դարեդար սնվում։
- Շնորհակալ եմ քեզ, զորական, - իր երախտագիտությունը հայտնեց Գազիզին պառավը ու խորամանկ ծիծաղեց։ - Թույլ չտվեցիր դու, բարի մարդ, չարին կործանվի։ Վերածնեցիր դու չարը, անլույս խավարին։ Հիմա այլևս չունեն մարդիկ փրկություն իմ վայրագությունից։
Իր ետևում թողեց նենգ պառավին Գազիզը, իսկ ինքը ոչ մի կերպ չէր կարողանում հաշտվել այն բանի հետ, որ բարի մարդկանց գլխին սարսափելի փորձանք է բերել, ու փոխանակ կործանի չարին ու դրանից ազատի աշխարհը՝ նրան կյանք է ընծայել։ Ասպանդակեց Գազիզը ձիուն ու հետ վերադարձավ այն դարփնի մոտ, ումից արտասովոր սուրն էր վերցրել։
- Փոխի, դարփին, դու իմ այս սուրը, որը կյանք է ընայում, ու տուր ինձ այն, սուրը, որ կյանք է խլում՝ ես պետք է մեկի հետ հաշիվներս փակեմ։
Դարփինը փոխեց սուրը, ասելով՝
- Վերցրու, բարի զորական, լավագույն սուրը այն սրերից, որ երբևէ իմ դարփնոցում եղել են։ Այս սուրը ցանկացած թշնամու կխոցի, ոչ ոքի չի խնայի։
Կրկին արշավեց Գազիզը նույն վայրը, որտեղ պառավն էր կանգնած։ Միայն թե նեղ արահետի վրա, նախկինի պես, զորականը հանդիպեց։
- Զիջիր ինձ ճանապարհը, հարգարժան, - ասում է զորականը։ - Ես հեռվից եմ գալիս։ Ինձ բոլորովին քիչ է մնացել՝ ինձ իմ ընտանիքն է սպասում, երեխաներս ու սիրելի կինս։
- Չեմ կարող, մեծ սորական, քեզ ճանապարհս զիջել, - մերժեց Գազիզը, - քանի որ ժամանակ չունեմ, շտապում եմ ես չարին հաղթել։
- Ուրեմն թող մեր սրերը մեզ դատեն, - պատասխանեց այդ զորականը։
Եվ դուրս եկան զորականները մեկմեկու դեմ։ Ու կրկին Գազիզը ուժեղ դուրս եկավ։ Իջեցրեց նա իր սուրն ու տեղն ու տեղը սպանեց զորականին, մոռանալով, որ իր ձեռքի սուրը կյանք խլող է։
- Ուզում էի սպանել ես չար պառավին, - արցունքների միջից ասաց գազիզը, - իսկ դրա փոխարեն այս անմեղ մարդուն սպանեցի ու հիմա չարագործ դառա, ով չունի ներում։
Դեն նետեց այդ ժամանակ նա սուրը, ձիուն բաց թողեց ու գնաց ուր աչքերն են կտրում՝ ախր այդքան էլ հեշտ չէ ուղղակի խլել կամ ընծայել անգին կյանքը։ Իսկ սուրը նրա, ասում են, հետո գտավ մի ինչ-որ զորական ու արյուն հեղեց երկրի վրա։
ԱՎԱ ԱՐԴՈ