Հեռու հեռավոր երկրում, մոռացված հողերի վրա հանգչում է իր ժամանակի մի ստեղծագործություն՝ թանկարժեք թագը։ Նրա կեսը ոսկուց էր պատրաստված իսկ մյուս կեսը՝ արծաթից։ Ոսկյա մասը զարդարած էր սաթերով, իսկ արծաթյա մասը՝ սև ադամանդներով էր փայլում։ ԵՎ ով այդ թագը կհագնի՝ իշխանություն կունենա։ Սակայն այդ ընթացքում մի բան կկորցնի՝ գույները չի կարողանա այլևս տարբերակել։ Ամեն բան միայն սևուսպիտակ գույների մեջ կտեսնի։
Եվ նույնիսկ չնայած դրան, շատերն էին ուզում տիրանալ այդ թագին։
Շատերն էին ուզում, սակայն ոչ բոլորին էր այդ հաջողությունը վիճակվում։ Իսկ ում էլ վիճակվում էր, նրանք իրենց կյանքի վերջում անիծում էին այդ թագը և դրա տված շնորհը։
Այդ թագի վերջին տիրապետողը մի հասարակ երիտասարդ էր՝ Նաիլը։ Նա կյանքից ոչինչ չէր պահանջում, ոչինչ երբեք չէր խնդրում և երբեք չէր հուսահատվում։
— Իսկ ինչու՞ տխրեմ, — ասում էր նա։ — Դժբախտությունն ինչպես գալիս է, այնպես էլ հեռանում է։ Իսկ ինձ շրջապատող աշխարհի գեղեցկությունը միշտ կա ու մնալու է։
Սակայն այնպես եղավ, որ մի անգամ, անտառում զբասնելիս, նա մի տարօրինակ բլուրի հանդիպեց։ Բլուրը՝ կարծես բլուրի նման էր, ամբողջ ծածկված էր խոտով, բայց այդ բլուրը դուռ ուներ, կարծես թե դա ոչ թե բլուր էր այլ ինչ-որ մեկի կեցարանը։ Նաիլը բաց արեց դուռը, իսկ դռան ետևը մթություն էր, ցուրտ ու խոնավ — քաջերից քչերը քաջություն կունենային մուտք գործել այդ անհայտություն։ Սակայն հետաքրքրասիրությունը հաղթեց երիտասարդին։
Երկար խարխափեց մթության մեջ Նաիլը։ Երկար թափառեց, մինչև դիմացում լույսի փրկակարար ճառագայթ տեսավ, որը նրան դուրս բերեց մի լայնարձակ դահլիճ, որի պատերն ու առաստաղը զարգարված էին թանկարծեք քարերով, որոնք փայլում էին աստղերի նման։ Իսկ այդ շքեղության մեջտեղում բարձրանում էր մի գահ։ Իսկ գահի վրա վրա դրված էր անհավանական գեղեցկության թագ։
— Մոտեցիր և վերցրու, — Նաիլը մի շշնջացող ձայն լսեց։
— Ո՞վ կա այստեղ, — սարսափով ընկրկեց նա գահից։
— Այդ մենք ենք, թանկարժեք քարերը։ Վերցրու թագը։ Իրավմամբ այն քեզ է պատկանում։ Կդառնաս դու հզոր ու ամենակարող։ Միայն մի բանով՝ գույնով կզոհաբերես դրա համար։ Հենց այդ թագը կդնես գլխիդ, Դու կդադարես գույները տարբերակել՝ ամեն բան սև ու սպիտակ կտեսնես։
— Սև ու սպիտա՞կ, — մտորեց երիտասարդը։ — Դե դա այնքան էլ սարսափելի չէ, եթե հաշվի առնենք, որ ես իշխանություն ձեռք կբերեմ։
Առանց երկար մտածելու, Նաիլը թագը դրեց իր գլխին, և աշխարհը վայրկյանական նրա համար դարձավ սև ու սպիտակ։
— Միայն թե, — զգուշացրեցին նրան քարերը, — ոչ մի դեպքում թագը չհանես այնքան, մինչև Ճշմարտությունը քո ետևից չգա, այլապես կմահանաս սարսափելի տանջանքներով։
Իսկ երբ Նաիլը վերադարձավ տուն և մարդիկ տեսան նրա գլխին դրված թագը, նրանք նույն վայրկյանին նրա դեմքում տեսան իրենց նոր արքային։ Եվ երջանիկ էր Նաիլը, վայելելով իր իշխանությունը։ Եվ հասկացավ նա, թե ինչքան ավելի հեշտ է նայել ամեն ինչի սև ու սպիտակ լույսով, իսկ դատել նման բաների մասին ընդհանրապես հեշտ է։
Նոր արքայի հրամանով մարդիկ նրա համար պալատ կառուցեցին։
— Գահը, որի վրա ես պետք է նստեմ, իմ պալատի պատերը պետք է զարդարված լինեն թանկարժեք քարերով՝ ամենահազվագյուտ, ամենավառ քարերով, — հրամայեց Նաիլը։ Ես ուզում եմ, որ իմ շուրջն ամեն բան փայլի։
Եվ մարդիկ լսում էին նրան, կատարում իրենց նորաթուխ արքայի հրամանները։ Իսկ այ թե որքան ազնվորեն էին նրանք դա կատարում, Նաիլն այդ մասին չգիտեր։
Այդպես էլ ապրեց նա իրմ կյանքը, նայել ամեն բանի սև ու սպիտակ լույսով։ Իսկ երբ եկավ մահանալու ժամը, այնպես, ինչպես քարերը զգուշացրել էին նրա մոտ եկավ Ճշմարտությունը — աղջիկը ոտքից գլուխ սպիտակ էր հագած։
— Դե ի՞նչ, — հարցրեց նա։ — Գո՞հ ես թագից։
— Գոհ եմ, տիրուհի, — պատասխանեց Նաիլը։ — Այն իրոք մեծագույն ստեղծագործություն է։
— Արդյո՞ք այն այդքան խոշոր է, որքան քեզ թվում է, — քմծիծաղ տվեց Ճշմարտությունը։ Մի՞թե ոչ մի անգամ ցանկություն չես ունեցել հանես թագը գլխիցդ և աշխարհին նայես քո նախկին աչքերով, որոնք գույներ էին կարողանում տարբերակել։
— Ոչ։ Թագը ինձ այլ կյանք նվիրեց։ Մեծ մարդու, արքայի կյանք։
— Եվ ինչու՞մ է Քո վսեմությունը, — հոգոց քաշեց Ճշմարտությունը։
— Հարստության մեջ։ Գահի մեջ, որի վրա ես իշխում եմ։ Թանկարժեք քարերի մեջ, որոնք շրջապատում են ինձ։ Մարդկանց մեջ, որոնք խոնարհվում են իմ առջև։
Ի պատասխան Ճշմարտությունը միայն ժպտաց։
— Դե ինչ, — նա Ձեռքերը մեկնեց թագին, — ժամանակն է եկել քեզ կախարդական շնորհ շնորհել։
Նաիլը չէր ուզում հրաժարվել իր հարստությունից, սակայն Ճշմարտության դեմ չես գնա։ Նա հանեց թագը և սարսափեց — պարզվեց, որ այս բոլոր ժամանակ նա գտնվում էր մի պալատում , որի պատերը զարդարված էին հասարակ ապակու կտորներով, ինչպես նաև հենց ինքը՝ գահը։
— Չի կարող պատահել, բացականչեց Նաիլը։ — Այս ամբողջ ժամանակ մարդիկ խաբել են ինձ։
— Նրանք վարվել են ճիշտ այնպես, ինչպես Դու ես նրանց հետ վարվել, — ասաց Ճշմարտությունը։ — Ի՞նչ տարբերություն քեզ համար՝ թանկարժեք քարերով է զարդարված քո գահը և պալատի պատերը, թե հասարակ ապակիով։ Դու ինքդ ես կանգնել խաբեության ճանապարհին, դու էլ ապրել ես այդ խաբեության մեջ։ Իսկ հիմա, նախկին արքա, դուրս արի դատարկ և մռայլ պալատից և վերջի անգամ նայի աշխարհին քո իրական աչքերով։ Եվ թող այս աշխարհի գեղեցկությունը մնա քո հիշողության մեջ և քո հոգում։ Մի ակնթարթով ես քեզ կվերադարձնեմ քո այդ շնորհը, որով դու օժտված էիր ի ծնե։
Դուրս եկավ Նայիլը պալատից և այսքան երկար տարիների ընթացքում առաջին անգամ նա տեսավ աշխարհը իր ամբողջ գեղեցկությամբ։ Եվ երջանիկ էր Նայիլը, նայելով այն գեղեցկությանը, որն իրեն շրջապատում էր։ Եվ հասկանում էր նա, որ ոչ իշխանությունը, ոչ թանկարժեք զարդերը, ոչ էլ անվերջ սուտը չի կարող փոխարինել այդ գեղեցկությանը։
Սակայն Ճշմարտությունը միայն ափսոսանքով ժպտաց, նայելով նախկին արքայի աչքերում բռնկված հետաքրքրության կրակին։
— Այսուհետ Դու թանկարժեք քար կդառնաս, — հրամայեց նա։ — Դու դարերով կզարդարես ստորգետնյա թագավորության պատերը, պահպանելով քո գլխին դրված թագը։ Իսկ երբ թագի հետևից կգա հաջորդ տիրակալը, Դու կպատմես նրան այդ թագի մեծության և ուժի մասին։
Այսպես Նայիլը սև քար դարձավ, և զարդարեց քարանձավի պատերը։ Եվ հավերժ նայում է նա գահի վրա դրված թագին և անելանելիությունից ուզում է լաց լինել։ Սակայն ցավոք, քարերը լաց լինել չեն կարողանում...
ԱՎԱ ԱՐԴՈ
