- Մայրիկ, - գոռաց շնչակտուր կապիկը թռչելով բարձր ծառի ճյուղին: - Ինձ հենց նոր էգ առյուծ հանդիպեց: Ինչ գեղեցիկ էր նա:
Մայր կապիկը մի կողմ տարավ իրեն խանգարող ճյուղերը և հայացք գցեց որսի սպասումի մեջ սառած գազանի վրա:
- Նա էգ առյուծ չէ, նա հովազ է, - պարզաբանեց մայրը: - Հապա ուշադիր նայիր նրա մորթու գույներին:
- Ախր նա չքնաղ է: Աչք չի լինում կտրել, - բացականչեց կապիկը: - Կարծես թե ամբողջովին ծածկված լինի սև վարդերով: Եվ իրոք, հեռվից թվում էր, որ արևից դեղնած խոտի մեջ հանկարծ ծաղկել են չքնաղ մուգ վարդեր:
- Հովազը գիտի թե ինչքան գրավիչ է, և օգտագործում է իր գեղեցկությունը որպես խայծ, - շարունակեց մայր կապիկը: - Տեսնելով անծանոթի վառ հագուստը, զմայլված գազանները գնում են նրա հետևից և հեշտ ավար դառնում գիշատիչի համար: Գեղեցկությունն էլ երբեմն ծառայում է չար գործերի համար:
Լեոնարդո դա Վինչի