Շատ վաղուց մի փոքր գյուղում ապրում էր ուսուցիչ Իչիրատուն։ Գյուղում բոլորը հարգում էին իմաստուն ուսուցչին, իսկ աշակերտները նրա մասին առասպելներ էին պատմում։
Այդ առասպելներից մեկում պատմվում է, որ շատ վաղուց, ուսուցիչ Իչիրատուն մի աշակերտ ուներ, Շիտո անունով։ Հենց այդ աշակերտն էլ, միակը ամբողջ պատմության ընթացքում կարողացել է իր իմաստուն ուսուցչի հարգանքին ու ընդունմանը արժանանալ։ Իսկ տեղի է ունեցել դա այսպես։
Մի անգամ նստած էր ուսուցիչ Իչիրատուն մի բարձր բլուրի մոտ, հետևելով թե ինչպես է արևը ծագում։
- Նայիր, իմ աշակերտ, - ասաց նա, - տեսնու՞մ ես, թե ինպես է բլուրի ետևից արևը ծագում։ Դա նրանից է, որ բլուրի ետևում, ինչ-որ տեղ գտնվում է արևի գետը։ Գտիր այդ գետը, աշակերտ, նայիր դրա արևային ջրերի մեջ, և կրկին վերադարձիր ինձ մոտ։ Բայց միայն եթե քեզ չհաջողվի այդ գետը գտնել, կարող ես չվերադառնալ։
Հասկացավ Շիտոն, որ այդպես իր ուսուցիչը փորձում է իրեն, այդ պատճառով էլ առանց մտածելու ճանապարհ ընկավ։
Երկար փնտրեց աշակերտը արևի գետը։ Շատ արևածագեր նա դիմավորեց, շատ մայրամուտեր ճանապարհեց, բայց արևի հանգրվանը այդպես էլ չկարողացավ գտնել։ Ստիպված նա, դատարկ վերադարձավ ուսուցչի մոտ։
- Դե ի՞նչ, - քմծիծաղով նայեց իր աշակերտին ուսուցիչ Իչիրատուն։ Գտա՞ր դու արևի գետը, տեսա՞ր դա։
- Գտա և տեսա, - որոշեց անմիջապես չխոստովանել Շիտոն իր անհաջողության մասին։
- Եվ որտե՞ղ դու այն գտար, - չկարողացավ թաքցնել իր զարմանքը ուսուցիչը։
- Այնտեղ, որտեղ և միշտ եղել է, - պատասխանեց Շիտոն։ - Իմ մեջ։
- Քո մե՞ջ, - իր ականջներին չէր հավատում ուսուցիչը։ - Արդյո՞ք չես ուզում ասել, որ քեզ համեմատում ես արևի հետ։
- Ոչ, ես արև չեմ, - հանգիստ պատասխանեց աշակերտը, - ես միայն նրա գետն եմ։ Երբ արևը բարձրանում է լուսաբացին, ես տեսնում են նրան և զգում նրա ջերմ ճառագայթների հպումը իմ մաշկին, զգում եմ, թե ինչպես է ջերմությամբ և լույսով լցնում այն իմ հոգին։ Իմ մեջ այդ ժամանակ ամեն բան կենդանանում է, վառվում, լուսավորվում։ Երբ գիշեր է գալիս, շուրջ բոլորս մութ է, իսկ իմ մեջ լույսն է շողում, այդ արևն է հանգստանում իմ հոգու մեջ, ջերմացնելով իմ սիրտը։ Ես մի սովորական գետ եմ, որում ամեն օր մայր է մտնում և որից ամեն օր ծագում է արևը։
Այ այսպես պատասխանեց իր ուսուցչին Շիտոն։ Ուսուցիչը այնքան էր զարմացած այդ անսպասելի պատասխանով, որ ստիպված էր խոնարհվել իր աշակերտի իմաստության առջև։
Եվ դեռ երկար, դրանից հետո, Իչուրատուն, դիմավորելով արևածագներ և ճանապարհելով մայրամուտներ, հիշում էր իր աշակերտի խոսքերը, և ամեն անգամ չէր կարողանում նրա իմաստության նկատմամբ իր հիացմունքը թաքցնել։
ԱՎԱ ԱՐԴՈ
