ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԶՐՈւՑԵԼՈՎ ԼՈւՍՆԻ ՀԵՏ։ ԱՌԱՍՊԵԼ ԼՈւՍՆԱՅԻՆ ԾԱՂԿԻ ՄԱՍԻՆ

Խոսում է լուսինն ինձ հետ,

լռության մեջ լսվում է նրա ձայնը։

Լույսն է հորդում,

սպիտակ ճանապարհով վազելով ջրի վրայով։

Իմ գեղեցկությունը հորդում է լուսնի սպիտակ լույսի պես։

Հավերժության մեջ է մնում իմ երիտասարդությունը,

իսկ երգը հնչում է,

հեռավոր և ծանոթ երգը

մի չքնաղ լուսնային ծաղկի մասին,

որը բացվում է սառը լույսի տակ

սպիտակ լուսնի։

Դա եղել է շատ վաղուց։ Լուսնային ծաղկի մասին առասպելն արդեն ոչ-ոք չի հիշում։ Սակայն միևնույն է, ծաղիկը առաջվա պես բացվում է իր մանուշակագույն ծաղկաթերթերը, լուսնի սպիտակ լույսի տակ։ 

Այս պատմությունը պատահել է Խանակո անունով չքնաղ արքայադստեր հետ։ Նրա գեղեցկությունը խամրեցնում էր օրվա լույսը և լուսավորում գիշերը։ Ուրախանում էին մարդիկ տեսնելով արքայադստերը։ Եվ թվում էր, թե ողջ աշխարհը կանգ էր առնում նրա գեղեցկությունից։

Միայն Միզուկի անունով սպասուհուն հանգիստ չէր տալիս ատելությունն ու նախանձը երբ նայում էր արքայադստերը։

- Նրան ամեն բան տրվել է՝ գեղեցկություն, հարստություն, սեր։ Իսկ ես ի՞նչ ունեմ, - իր արտացոլումը հայելու մեջ նայելով բողոքում էր Միզուկին։ - Ես իհարկե լավիկն եմ, բայց ոչ այդքան։ Երբեք աշխարհը չի ուրախանա իմ գոյությամբ։ Ամբողջ ուշադրությունը այդ անիծված Խանակոին է բաժին հասնում։

Եվ որոշեց այդ ժամանակ Միզուկին հուսահատ քայլ անել՝ նա մի սարսափելի թուրմի ռեցեպտ գտավ, որը գեղեցկուհուց, մի վայրկյանում կարող է այլանդակության վերածել։

- Կխմի այդ թուրմը Խանակոն, և նրա գեղեցկությունը՝ այլանդակության կվերածվի, - ասոլ էր ծեր կախարդը, ով ուրախությամբ համաձայնվել էր օգնել նենգ Միզուկիին։ - Եվ միայն լուսնի լույսի տակ արքայադուստրը կդառնա սովորականի նման գեղեցիկ։

Առանց մտորելու լցրեց սպասուհին այդ սարսափելի թուրմը ջրով սափորի մեջ։

- Ջուր խմեք, տիրուհի, - խոնարհվեց իր արքայադստեր առջև Միզուկին։ - Շոգ է։

Չկասկածելով նենգ դավաճանության մասին, գեղեցկուհի Խանակոն ջուր խմեց սափորից և նրա գեղեցկությունը նույն պահին տգեղության վերածվեց։

Եվ նայում էին մարդիկ արքայադստերն ու լաց էին լինում։ Իսկ մի որոշ ժամանակ անց, ընդհանրապես նրա մասին մոռացան։ Երբեմն նույնիսկ իրենց թույլ էին տալիս ծիծաղել նրա հետևից։ Լաց էր լինում Խանակոն։ Լաց էր լինում գետի ափին նստած։

- Մի՞թե իմ հոգին ավելի վատն է դարձել, - բողոքում էր արքայադուստրը սառը հեռավոր Լուսնին։ - Միայն դու ես ինձ հասկանում։

Լուսինը իր սպիտակ լույսով շոյում էր հանկարծ գեղեցիկ դարձած աղջկա դեմքը։

- Կախարդություն է, և ոչ մի ուրիշ բան, - իր փրկիչ Լուսնին շշնջում էր Խանակոն, նայելով, գետի ջրերի մեջ իր գեղեցիկ արտացոլանքին։

Բայց հենց արևածագ էր լինում, արքայադուստրը կրկին տգեղ էր դառնում։

Եվ չկար այլևս ավելի լավ կամ մտերիմ ընկերուհի արքայադստեր համար քան լուսինն էր։ Լուսինը միակ հավատարիմ ընկերուհին էր դարձել Խանակոյի համար և վերջինս սկսել էր խոսող հոգի դառնալ միայն միայնակ ու սառը լուսնի համար։

- Իսկ ես ուզում եմ մի պահ ջերմ արև դառնալ, որ իմ լույսից և ջերմությունից չքնաղ ծաղիկներ ծաղկեն, - հաճախ արքայադստերն ասում էր Լուսինը։ - Բայց ես այդպես չեմ կարող։

Լաց եղավ լուսինը։ Եվ նրա արցունքները ընկնող աստղերով լուսավորեցին երկինքը։ ԵՎ երկինքը խղճաց Լուսնին և արքայադստերը։ Երկինքը, գեղեցկուհի Խանակոին վերածեց մի մանուշակագույն ծաղկի, որը իր բազմաթերթ, նուրբ թերթիկները բաց էր անում սառը Լուսնի արծաթագույն ճառագայթների առաջին հպումից։

Այսպես, Լուսինը այսուհետ կարող էր իրեն արև զգալ, քանզի նույնիսկ իր սառը ճառագայթներից մի ծաղիկ էր ծաղկում, իսկ արքայադուստր Խանակոն, կարող էր մնալ գեղեցիկ ծաղիկ, որը ցերեկը՝ աննկատ էր, իսկ գիշերը, լուսնի լույսի տակ, բացվում էր ամբողջ աշխարհի համար իր ողջ իրական գեղեցկությամբ։ Եվ այդ պահից ի վեր նրանք միայնակ չէին՝ ոչ Լուսինը, ոչ էլ ծաղիկը։ Այդ պահից սկսած, մանուշակագույն ծաղիկը, որն իր թերթիկներն է բացում լուսնի լույսի տակ սկսեցին անվանել «լուսնային ծաղիկ»։

ԱՎԱ ԱՐԴՈ