ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՕԼԱՎ ՎՈՐԳԱՆԴՏԻ ՀԻԳ ՍՐԵՐԸ

Ժամանակին, շատ վաղուց աշխարհի երեսին ապրում էր դարբին Օլաա Վորգանդտը։ Սրեր պատրաստելու այդպիսի վարպետ ոչ մի երկրում չկար։ Նրա վարպետական ձեռքերից կենդանի սայրեր էին դուրս գալիս։ Բոլոր մեծ զորականները, որոնք երբևէ իրենց ձեռքն էին վերցրել Օլավ Վորգանդտի կենդանի սրսրեը, պնդում էին, որ լսել են սայրերի ձայնը և զգացել են դրանց սառը շունչը։

Արտասովոր դարբինը իր կյանքի ընթացքում շատ սրեր էր կռել, և դրանք բոլորը հավատարիմ ծառայել էին իրենց տերերին։

Սակայն մի անգամ, գիշերով, Օլավի մոտ եկան չորս զորականներ։ Եվ այդ զորականները սարսափելի էին՝ սև թիկնոցներով, դեմքերին՝ սարսափելի դիմակներով։

- Մեզ համար հինգ սուր կռիր, - հրամայեցին նրանք։ - Նրանց սառը պողպատին՝ մեծ կյանքի շունչ տուր, իսկ մենք այդ սրերին կօժտենք բանականությամբ և զգացմունքներով։

- Չկա ավելի հեշտ բան, - պատասխանեց սարսափելի զորականներին Օլավ Վորգանդտը։ - Միայն թե ինչների՞դ է պետք հինգ սուրը, - զարմացավ նա, - ախր դուք չորսն եք։

- Հինգերորդ սուրը դու կկռես քեզ համար, դարբին, - պատասխանեցին զորականները։

- Ինձ համա՞ր, - վախեցավ Օլավը։ - Բայց ես զորական չեմ և ինձ սուր պետք չի։

- Հինգերորդ սուրը դու կպահես քեզ մոտ։ Այդ սրի պողպատի մեջ կբոցկլտա նրա չորս եղբայրակիցների կյանքն ու բանականությունը։ Ոչ-ոք չի կարողանա ոչնչացնել հինգերորդ սուրը։ Նույնիսկ դու, դարբին, ի վիճակի չես լինի հաղահարել քո մեծագույն ստեղծագործությանը։

Վախեցավ վիճել տարօրինակ զորականների հետ Օլավը։ Կռեց նա հինգ կենդանի սուր։ Չորսը նա տվեց զորականներին, իսկ հինգերորդը թողեց իր մոտ։ Դրեց այն սունդուկի մեջ և մոռացավ դրա մասին։

Շատ ժամանակ անցավ այդ գիշերային իրադարձությունից։ Օլավը նույնիսկ մոռացավ հինգերորդ սրի մասին, որը հանգիստ ընկած էր սունդուկի հատակին, սպասելով իր ժամին։ Եվ այդ ժամն եկավ։

Իսկ ամեն բան սկսեց նրանից, որ դարբնի ականջին շշուկներ հասան, թե իր հարազատ հողերում հայտնվել են սև զորականներ։

- Նրանք սև թիկնոցներով են, նրանց դեմքերը փակված են դիմակներով և նրանք միշտ չորս հոգով են, միասին, իսկ նրանց ձեռքերում սրերը հրով են այրվում։ Սրերը՝ կենդանի են, օժտված են բանականությամբ և հագեցած զգացմունքներով։ Անհաղթելի են այդ սայրերով սարսափելի սև զորականները։

Նույն պահին հիշեց Օլավը սունդուկի և հինգերորդ սրի մասին։ Նետվեց նա դեպի սունդուկը, ձեռքը վերցրեց հինգերորդ սուրը և սարսափեց՝ այդ սուրը գոռում էր սարսափելի, սահմռկելիձայներով, տնքոցներով և անմարդկային ցավով, խոցելով իր տիրոջ սիրտը։

Եվ լսեց դարբինը բոլոր չորս սրերի ձայնը, որոնք գտնվում էին սև զորականների մոտ՝

- Սպանիր, - հրամայում էին դարբնին սրերը։ - Մի գթա։ Սպանի ամեն կենդանի բան։

Չկարողացավ դիակայել սրերի կամքին Օլավը։ Վերցրեց նա սուրն իր ձեռքը և երկրի երեսին տարածվեցին սարսափն ու մահը, իրար հետևից ընկած։

Սպանում էր Օլավ Վորգանդտը ով պատահում էր իր ճանապարհին։ Ոչ-ոքի չէր խնայում նրա ամուր ձեռքը և կենդանի մարդասպան-սուրը։ Բայց ամեն անգամ արյուն թափելուց տանջվում էր Օլավը այնպես, ինչպես կարող էր միայն տանջվել ազնիվ, բարի մարդը, կենդանի հոգով, բարի սրտով։ Բայց սև զորականների չորս սրերը կանչում էին նրան իր ետևից՝ արյունե հետքերով։ Եվ մի անգամ այդ հետքը բերեց Օլավ Վորգանդտին նրանց մոտ, ով ժամանակին ծեծել էր նրա դարբնոցի դուռը։ Նետվեց Օլավը այդ անողոք մարդասպանների ոտքերը, և աղաչեց՝

- Բաց թողեք ինձ, գթացեք։ Ես այլևս չեմ կարող սպանել։ Չեմ ուզում ես անմեղ արյուն թափել։

- Լավ, - դարբնին պատասխանեցին զորականները։ - Մենք քեզ ազատ կարձակենք։ Բայց նախկան դա, դու պետք է քո հինգերորդ սուրը փոխանցես մի ինչ-որ ուրիշ մեկին։ Եվ թող այդ մարդը գա մեր հետևից, արյան հետքով և ինքը արյուն թափի։

- Ուրիշի՞, - սարսափով բացականչեց Օլավը։ - Բայց ինչպե՞ս է դա հնարավոր անմեղին, մաքուր մարդուն դատապարտել անմարդկային տանջանքների, այսպիսի մութ ու սարսափելի կյանքի։ Ոչ։ Թույլ չեմ տա ես, որ խեղեք մարդկային կյանքերն ու ճակատագրերը։ Թույլ չեմ տա ես, որ բարի մարդկանց արյուն թափեք։ Կոչնչացնեմ ես իմ ձեռքով կռած այս սարսափելի սրերը և ինքս ինձ էլ կկործանեմ։

- Հիմար դարբին, - սառը ծիծաղեցին ի պատասխան սև զորականները։ - Դու մեծ վարպետ ես։ Դու կարողացար ստեղծել կենդանի զենք։ Դու կենդանացրեցիր սրերը, իսկ մենք, ինչպես և զգուշացրել էինք, դրանց օժտեցինք բանականությամբ և զգացմունքներով։ Եվ հիմա, այդ սրերը ոչնչացնել ոչ-ոք չի կարող։ Նույնիսկ դու, դարբին չես կարող նրանց կողմից իրականացվող արյունահեղությունը կանգնեցնել։ Եվ քո այս մեծ վարպետության համար մենք քեզ կպարգևատրենք անմահությամբ։ Եվ հավերժ կթափառես դու աշխարհե աշխարհ։ Եվ քո հինգերորդ սրից կմահանա ողջ կենդանականը։ Ցավը, վախը, սարսափը և մահը կդառնան քո դաշնակիցները, խավարը հավերժ բնակություն կհաստատի քո հագում։ Եվ այլևս ոչ-ոք չի կարողանա կանգնեցնել քեզ, նույնպես, ինչպես չի կարողանա կանգնեցնել մեզ, քո խոնարհ ծառաներին։

Այ այսպես Օլավ Վորգանդտը, երբեմնի մի սովորական դարբին, սկսեց թափառել աշխարհով, ողջ կենդանականի վրա վախ ու սարսափ տարածելով։ Եվ աշխարհի տարբեր անկյուններում, մեկ այստեղ, մեկ այնտեղ, հանկարծակի հնչում են տնքոցներ և գոռոցներ։

- Սա անհաղթելի Օլավ Վորգանդտի և նրա սև զարականների արարքներն են, - ասում են մարդիկ։ - Հինգ սրեր թափառում են աշխարհով մեկ և նոր արյուն փնտրում։

Դրանից շատ ատրիներ են անցել, իսկ սև զորականների և դարբին Օլավ Վորգանդտի մասին եղած սարսափելի փառքը, առ այսօր չի լռել։

Սակայն ամենագետ գուշակներն խոսում են, թե շուտով կհայտնվի մեծ փրկիչը, մի ինչ-որ դարբին, ում կհաջողվի կռել ուրիշ հինգ սրեր։ Հենց այդ սրերն էլ կհաղթեն իրենց արյունախում եղբայրակիցներին, խլելով ուժն ու իշխանությունը դժբախտ Օլավ Վորգանդտից ու չորս սև զորականներից։

Մարգարեներն ասում են, որ այդպիսի դարբինն արդեն ապրում է այս աշխարի երեսին։ Օրեր շարունակ աղմկում են մուրճերը նրա դարբնոցում։ Այդ դարբինը, ճիշտ է, երկու կաթիլ ջրի պես նման է արյունախում Օլավ Վորգանդտին, բայց դե մեծ հավանականությամբ, դրանք ուղղակի շշուկներ են...

ԱՎԱ ԱՐԴՈ