Սողում էր գետնի վրայով Օձը: Նրան մոտ թռավ Արծիվն ու ասաց՝
— Դժբախտ, Դու ամբողջ կյանքդ դատապարտված ես սողալ: Ոչ թե ինձ նման՝ ինձ տրված է թռչել:
Նայեց Արծվին Օձն ու ասաց՝
— Ճիշտը Քոնն է, Արծիվ, ես թռչել չեմ կարող: Սակայն ես գիտեմ թե ինչ բան է թռիչքը:
— Որտեղի՞ց կարող ես իմանալ, — քմծիծաղ տվեց Արծիվը: — Թևեր էլ չունես:
— Իմ թևերը՝ մտքերս են, — հպարտ ասաց Օձը: — Երազանքներն՝ իմ երկինքն են: Սողալով գետնի վրայով ես փակում եմ աչքերս և տեսնում երկինքը: Պատկերացնում եմ, որ ոչ թե գետնի վրայով եմ սողում, այլ երկնքով: Ախր երկնքով սողալ հնարավոր չէ, հնարավոր է միայն թռչել: Այսինքն այդ պահերին ես թռչում եմ: Ես իմ ազատ մտքերում սովորում եմ թռչել, Արծիվ: Ես իմ հոգով, բարձր երկինք եմ բարձրանում, որպեսզի երբ իմ ժամը կգա և իմ օձային կյանքի վերջը կհասնի, կարողանամ համբարձվել կապույտ երկինք, անծայրածիր երկինք և թռչեմ, թռչեմ, ոչնչի մասին չմտածելով, վայելելով իմ ազատությունը: Եվ ես չեմ վախենա թռչել, որովհետև առաջին անգամը չի լինի դա: Քեզ, Արծիվ, թևերը ի ծնե են տրվել, իսկ ինձ՝ ոչ: Սակայն երկինքը կհավասարեցնի մեզ: Դեռ կթռչենք մենք միասին, Արծիվ, ամպերի տակ: Սակայն ես քեզանից ավելի ուժեղ և ազատ կլինեմ, քանզի թռչել եմ սովորել անթև լինելով, և միայն գետնի վրա սողալով: Եվ մեկը, և մյուսն ինձ հասանելի են: Չեմ վախենում ես առանց թև մնալուց՝ սողալ գիտեմ, չեմ էլ վախենում թևեր ձեռք բերելուց՝ թռչել էլ գիտեմ: Իսկ ի՞նչ ես անելու Դու, Արծիվ, եթե քո թևերը չլինեն:
Ավա Արդոյից