ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Լոգանքի գել»

Ամուսնու ծննդյան օրը, նրա եղբայրն իրեն լոգանքի գել նվիրեց, որը բերել էր արտասահմանից։ Երբ երեկոյան ամուսինը պառկեց քնելու, կինը գրկեց նրան ու նկատեց, որ նրա մարմնից շատ հաճելի հոտ է գալիս։ Մի քանի երելո անընդհատ կինը, պառկելուց քնելու, հիանում էր ցնցուղից հետո ամուսնու մարմնի բույրով։

Սակայն հետո ամուսինները մի ինչ-որ մանրուքի պատճառով վիճեցին և ամուսինը գնաց քնելու այլ սենյակ՝ բազմոցին։

Մի երկու շաբաթ անց, նրանք կրկին հաշտվեցին, սակայն երբ կինը երեկոյան փարվեց ամուսնու մարմնին, նա չզգաց այն հաճելի հոտը՝

- Իսկ ինչու՞ դու չես լողանում այն գելով, որը քեզ եղբայրդ էր նվիրել, - հարցրեց նա։

- Բայց այն արդեն վերջացել է, - պատասխանեց ամուսինը։

Եվ կինը հասկացավ, որ մինչև նեղանում էր, կյանքը նրա շուրջը հոսում էր իր ընթացքով, միայն թե այն անցնում էր ինչ-որ տեղ իրենից հեռու։

Անդրեյ Յակուշև

 
 

Այժմ կայքը դիտում են 768 հյուր