Եկավ մի անգամ մի կին իր ընկերուհու տուն և տեսավ, որ նա աթոռակի վրա կանգնած դարակն է ամրացնում խոհանոցում։
- Այդ ի՞նչ ես անում, - հարցրեց հյուրը։ - Ինչու՞ ես ինքդ ամրացնում, ինչու՞ ոչ ամուսինդ։
- Զզվել եմ արդեն նրան խնդրելուց, մի ամբողջ շաբաթ։ Անընդհատ մի պատասխան ունի՝ «Հետո»։
Երբ դարակն ամրացված էր, կանայք նստեցին թեյ խմելու։
Մի որոշ ժամանակ անց եկավ ամուսինը։ Տեսնելով ամրացրած դարակը, նա լուռ շուռ եկավ ու գնաց։ Ուշ գիշերով նա տուն վերադարձավ հարբած։
Անդրեյ Յակուշև