Մի մարդ, Աէլ անունով, ուներ տուն և տնամերձ հողամաս: Փուշ ու տատասկ էր աճում այդ հողի վրա, քանի որ տանտերը չէր խնամում այդ հողամասը: Ամեն տարի, այդ փշերից թափվում էին սերմերը հողի վրա, և մյուս տարի Աէլի հողամասը ծածկվում էր ավելի ու ավելի խիտ փշերով:
Անհանգստացավ Աէլը՝ հարևանների այգիները ծաղկում էին և ուրախացնում անցորդներին:
Իր տանը և այգուն, ոչ ոք նույնիսկ նայել չէր ուզում՝ մարդիկ արագ-արագ անցնում էին նրա տան կողքով:
Եվ ասաց նա ինքն իրեն՝ "Կտնկեմ ես ծաղիկներ իմ այգում, և կգրավվեն նրանցով անցորդներն, ու իմ գործերը նույնպես կգնան բոլորի գործերից ոչ վատ": Եվ ահա աճեցին ծաղիկները, սակայն նրանց հետ մեծացան նաև փշերն ու տատասկները, որոնք արդեն տարիներ շարունակ աճում էին այդ այգում: Սպանեցին փշերը ծաղիկներին մի քանի օրվա ընթացքում: Ավելի շատ տխրեց Աէլը և դիմեց իր հարևան Թարէխին, ում այգին լի էր գեղեցիկ ծաղիկներով:
— Աէլ, — ասաց Թարէխը: — Դու պետք է սկզբից ազատեիր ամբողջ այգին փշերից ու տատասկներից, որից հետո ծաղիկներն իրենք իրենց կաճեին այդ բարի հողի վրա:
Այսպես էլ չեն աճում սիրո ծաղիկները մեր սրտերում, քանի ատելության փշերն են բազմացած այնտեղ:
ՄԱՔՍ ՎՈԵՎՈԴԻՆ