Մի եղջերու այնպես հիվանդացավ, որ սարից գլորվեց հարթավայր: Սակայն նրա եղբայրները մենակ չթողեցին նրան դժբախտության մեջ և հաճախ այցելում էին նրան: Այցելությունների ընթացքում նրանք ճաշակում էին այն հյութեղ խոտը, որն աճում էր այդ հարթավայրում: Երբ եղջերուն ոտքի կանգնեց, շուտով մահացավ սովից:
Պարզ չէ՞, որ կարեկցողներից շատերը ավելի շատ վնաս են բերում, քան օգուտ՝ նրանց, ում կարեկցում են:
ԱՍՈՐԱԿԱՆ ԱՌԱԿ