ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՍՊԻՏԱԿ ՕՁԸ

Գինը մի ճշտիր ու չափսը մի որոշիր՝ յուրաքանչյուրին իրենն է։ Քեզ քիչն էլ է շատ, իսկ մեկ ուրիշի համար ավելորդն օգտակար է։

Շատ վաղուց, աշխարհիս երեսին մի պատմություն էր պատմվում կախարդական գավազանի մասին։ Կարծես ստեղծել է այն, իր հմուտ ձեռքերով հիմա արդեն մի մոռացված վարպետ, մեծ իմաստունների խնդրանքով։ Ինչու՞, կհարցնեք։ Իսկ այն բանի համար, որպեսզի նրա մեջ բանդարկի սպիտակ օձին։ Հասարակ օձ չէր այն։ Դարերով նրա մասին սարսափելի պատմություններ էին պատմվում։

Ասում էին, որ այդ օձին, ինքը Մայր-Երկիրն է իր ընդերքից բաց թողնում։ կարծես թե անվնաս օձ է՝ ոչ ոքի չի խայթում, չի խեղդում, իր համար սողում է ստորերկրյա գանձերի միջև ու երբեմն-երբեմն դուրս է սողում մակերևույթ։ Գտնում է իրեն դուր եկած մարդկանց ու բերում նրանց գանձերի, սունդուկներով լի գանձերի մոտ։ Միայն թե, ինչն է հետաքրքիր՝ յուրաքանչյուրի համար նա գանձերը յուրահատուկ է ընտրում։ Չես հասկանում, կամ հոգով է մարդու մասին դատում, կամ մտքով նրա ու ձգտումներով, միայն թե որոշների համար նա բերնեբերան թանկարժեք քարերով լի սունդուկ է պատրաստում, իսկ մյուսներին՝ մի ոսկեդրամից ավել չի տալիս։ Իսկ դու նստիր ու մտածիր, թե ինչու է այդպիսի անարդարություն։ Ու հենց այդ անարդարությունից էլ բոլոր դժբախտությունները սովորաբար սկսում էին։

Որոշները լսելով այն մասին, որ ինչ-որ մեկին օձը գանձ է պարգևել, իրենց արմունկներն էին կծոտում, գոռում էին ու պատեպատ տալիս ինրենց, իրենց ճակատագրի վրա նեղանում, իսկ հետո վրեժ էին լուժում երջանիկներից։ Մյուսները, ում բախտ էր վիճակվել հանդիպել օձի ու նրա ընծաների հետ, համեմատում էին իրենց հարստությունը, մյուս ընծայվածների հարստության հետու նույնպես ագահությամբ ու թունավոր չարությամբ էին լցվում։ Ու ամեն անգամ, սպիտակ օձի հայտնվելը վերջանում էր եղբայրասպանությամբ ու սարսափելի արյունահեղությամբ։

Ահա և իմաստունները գնացին այդպիսի հուսահատ քայլի՝ բանտարկեցին նրանք սպիտակ օձին գավազանի մեջ։ Իսկ գավազանը վստահեցին այն ստեղծող վարպետին։

Վարպետը պահպանեց գավազանը։ Իր երեխաներին այն փոխանցեց, նրանք էլ իրենց երեխաներին։ Ու բոլորը կանոնավոր պահպանում էին այն, թաքցնում մարդկային աչքերից։

Միայն թե ժամանակն անցնում է՝ մի սերունդը փոխարինում է մյուսին։ Եկավ, վարպետի հեռավոր ոռներից մեկի գավազանը պահպանելու պահպանելու հերթը։ Բայց, ինչպես ասում են, ընտանիքն առանց այլանդակության չի լինում։ Այստեղ էլ ծնվել էր մի այդպիսի անպետք արարած՝ ոչ մի բան նրան դուր չէր գալիս, միայն խմում էր, այն էլ այնպես, որ սատանաների հետ էր հասցրել եղբայրանալ։ Այ հանուն խմիչքի էլ նա գավազանը վաճառեց ու աչ այլ ում, քան հենց իրեն, Սոլուխին՝ ստորերկրյա հարստությունների պահապանին։ Լավ գումար տվեց Սոլուխը անպետք հարբեցողին, չժլատացավ։

Անցավ ժամանակ։ Այն գավազանի մասին արդեն բոլորովին մոռացան։ Ով միգուցե և մոռացավ, իսկ այ ով էլ հիշում էր, ում ձեռքն էր այն ընկել։

Մի անգամ անանը, երբ անտառով արդեն վազ էր տվել հրե աղվեսը ու ծառերի տերևները այրվում էին հանգող կրակով, Իգնատը, դարբնի որդին, ճանապարհվեց սունկ հավաքելու։ Նա այդ գործը այնքան շատ էր սիրում, որ ոչ մի անգամ էր մնացել անտառում գիշերելու։ Հեռու էր գնացել Իգնատը, անտառի ամենախորքերը, այնտեղ, որտեղ մարդու ոտքը հազվադեպ է լինում։ Ու տեսնում է՝ անտառի խորքում, խարույկ է վառվում, իսկ խարույկի կողքին մի ծերունի է նստած, տաքանում է։ Ծերունին տեսքից աղքատ էր, կեղտոտ ու թշվառ, իսկ ճկույթին թանկարծեք մատանի է փայլում ու նայում է այդ ծերունին ինչ-որ տարօրինակ կերպով, կարծես ոչինչ չի տեսնում, բայց ամեն բան նկատում է։ Մի խոսքով, տարօրինակ ծերունի էր։ Իգնատը դա հասկանալով որոշեց արագ հեռանալ, միայն թե չհասցրեց, անծանոթը նրան ձայն տվեց՝

- Դու Իգնատն ես, դարբին Վասիլիի որդին, այդպես չէ՞։

Շրջվեց Իգնատը, կասկածով նայեց ծերունուն։

- Ի՞նչ կարևոր է թե ում որդին եմ։ Ես՝ դարբնի որդին եմ, ինչ-որ մեկը՝ հացթուխ Իվանի՝ յուրաքանչյուրին իրենը։ Քո ի՞նչ գործն է։ Ես քեզ ոչ գիտեմ, ոչ էլ ճանաչում եմ։

Քմծիծաղ տվեց ծերունին։

- Սուր լեզու ունես դու, եղբայր։ Բայց ոչինչ, ժամանակը կուղղի։ Դե դու ատամներդ մի կրճտացրու, սպասիր, ես քո համար ծանրոց ունեմ։ Քո նախապապի նվերն է։ Վերցրու այն։

Եվ ծերունին Իգնատի ոտքերի տակ նետեց այն նույն գավազանը, որում բանտարկված էր օձը։

- Ինչի՞ս է պետք, - զգուշավոր ասաց Իգնատը։ - Ես հաշմանդամ չեմ՝ գավազան ինձ պետք չի։

- Իսկ ինձ դա հետաքրքիր չէ, - ի պատասխան կոպիտ պատասխանեց ծերունին։ - Ինձ հանձնարարված է քեզ փոխանցել այս զիզի-պիզի բանը՝ ես իմ խոսքի տերն եմ։ Այս ընտանեկան հարստության հետ ինչպես գիտես վարվիր։ Միայն հիշիր՝ սա հասարակ գավազան չէ՝ թանկարժեք է, միայն գագաթին գտնվող մի սուտակը այնքան արժե, որ քո կես կյանքը հարուստ կապրես։ Այնպես որ վերցրու քո ժառանգությունն ու կորիր աչքիցս։

Այդ խոսքերով ծերունին գետնի տակն անցավ, ու միայն հիշիր թե ինչ անուն ուներ։

Այ քեզ բան։ Կանգնել է Իգնատը, աչքերն է թարթում, իսկ ոտքերի մոտ գավազանն է ընկած, արյունե սուտակով է, արևի ճառագայթներից փայլփլում։ Մտածեց Իգնատը, մտորեց, բարձրացրեց գավազանը ու ճանապարհ ընկավ։ Ու քանի տուն էր գնում, այնքան չէր կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս է իրեն հաջողվել այդ ծերունուն անտառում հանդիպել։ Ում-ում, բայց Իգնատին, ճակատագիրը քիչ էր ժպտացել՝ նա աղքատ էր, ծնված օրվանից ծանր աշխատանքով էր իր լուման դատում, իսկ հիմա էլ բոլորովին, առանց ուժերը խնայելու ծառայում էր հարուստ Ֆեոդորին։ Վերջինս էլ նրան ծաղրուծանակի էր ենթարկում, ինչպես կարող էր՝ լինում էր, որ քիչ էր վճարում, լինում էր խաբում էր, լինում էր մտրակով ծեծում էր, իսկ դու ինչ՝ լռիր ու ծառայիր, այդպիսին է բոսյակի ճակատագիրը։

«Դա նշանակում է, որ եթե միայն մի քարը վաճառեմ, որը գագաթին ալ կրակով է այրվում, հնարավոր է մի քանի տարի, Ֆեոդորից ոչ վատ ապրել», - մտածում էր Իգնատը։

Եկավ Իգնատը տուն, գավազանը իր առջև դրեց ու հմայվում է նրանով։ Եվ նրա ձեռքերը կարծես թե իրենք իրենց ձգվեցին դեպի կարմիր քարը։ Ուզեցավ հանել այդ քարը՝ չստացվեց, ուզեցավ ուժով պոկել՝ չտրվեց։ Պտտեց, քաշեց Իգնատը գավազանը այնքան, մինչև նրա մեջ ինչ-որ բան չրխկաց, ու թանկարժեք քարն ինքն իրենով ընկավ։ Նայում է այդ ակնեղենին Իգանտը, ժպտում է, կուշտ ու հարուստ կյանքն է իր պատկերացնում։ Առաջին անգամ կյանքում երջանիկ քնեց նա։ Արթնացավ այն բանից, որ իրեն ինչ-որ մեկը խեղդում է։ Վախեցավ Իգնատը, ոտքի ցատկեց, կացինը վերցրեց, նայում է, իսկ իր անկողնով սպիտակ օձ է սողում։ Կացինը բարձրացրեց նրա վրա Իգնատը՝ հիմա, մտածում է կսատկացնեմ այս պիղձ վիժվածքին։ Միայն թե ուշադիր նայեց՝ հասարակ օձ չէ այն։ Նրա մի աչքը, այն նույն ակնեղենի նման է վառվում, որը գավազանի վրայից էր ընկել, իսկ վերջինս դռան մոտ է սողում, ու կարծես թե Իգնատին իր հետևից է կանչում։ Դե Իգնատը հիմար չէր՝ այնպես դատեց, որ ավելի լավ է օձի հետ չկապվի։ Նա անկոչ հյուրի առջև դուռը բաց արեց ու սպասեց, որ նա դուրս սողա։ Բայց ոչ՝ օձը խելացի աչքերով նրա վրա է նայում, սպասում է, թե երբ Իգնատը իր հետևից կգա։ Դե ինչ արած՝ գնաց Իգնատը սպիտակ օձի հետևից։ Բայց ամբողջովին դողում է վախից՝ դրսում մութ է, թռչուներն են տարօրինակ գոռում, երկնքում մռայլ լուսինն է կախված, կարծես թե հիմա կընկնի մեղավոր երկրի վրա, այնքան ցածր է։ Ու բերեց Իգնատին օձը մի դարավոր կաղնու մոտ, որը բլուրի վրա էր աճում։ Նայում է Իգնատը, իսկ կաղնու տակ սունդուկ է կանգնած։ Բաց արեց նա, իսկ այնտեղ, հատակին, մանյակը՝ զմրուխտներով, աստղերի պես առկայծում է։ Վերցրեց Իգնատը այդ մանյակը ու տուն ճանապարհվեց, իսկ այն օձի մասին բոլորովին մոռացավ՝ սողալով հեռացել էր նա, դե իր ճանապարհն էլ այդ էր։

Իսկ տանը նա գավազանի փոխարեն միայն մի չոր ու տգեղ փայտի կտոր տեսավ։ Այ քեզ կախարդություն։ Բայց դե Իգնատը ինչ գործ ուներ՝ հիմա արդեն ավելի լավ հարստություն ուներ՝ զմրուխտե մանյակը, բավականին ծանր։

Լուսաբացին Իգնատը քաղաք գնաց ու բավականին թանկ վաճառեց իր մանյակը։ Եվ ապրեց նա ցանկացած հարուստից էլ լավ՝ տեղափոխվեց քաղաք, սկսեց ապրել քարե տանը, ծառաներ վարձեց։ Գավազանի ու օձի մասին նույնիսկ մտածել մոռացավ։ Միայն թե շրջանում լուրեր տարածվեցին, թե սպիտակ օձ է հայտնվել ու գանձեր է բաժանում։ Եվ ահա, ինչ-որ մեկին նա հարստություններով լի սունդուկներ է ընծայում, իսկ մյուսներին մի ոսկեդրամ է նվիրում։ Իգնատը հենց լսեց դա, մտքերի մեջ ընկավ՝ մի՞թե ճմարիտ է, որ օձն ինչ-որ մեկին լիքը սունդուկներ է ընծայում։ Հրաժարվում է նա հավատալ այդ բոլոր խոսակցություններին։ Իսկ այստեղ էլ, մի անգամ փողոցով անցնելուց, տեսնում է, իրեն ընդառաջ իր գյուղի հարևանը՝ Կոզման է գալիս, ով կատարյալ հարբեցող էր։ Քայլում է Կոզման, ոչ ոքի չի նայում, ինքնէլ կարծես ազնվական է հագնված։ հետևեց նրան Իգնատը, տեսնում է, որ այդ երբեմնի հարբեցողի տունը իր, Իգնատի տնից լավն է։

- Մի՞թե այսպիսի բան կարող է լինել, - բարկացավ Իգնատը։ - Անիծված օձը խաբել է՝ մի մանյակ է նվիրել։ Իսկ եթե ես չլինեի՝ առ այսօր այդ իժը բանտարկված կլիներ գավազանի մեջ ու լույս աշխարհը չէր տեսնի։

Եվ այնքան Իգնատի սիրտը խառնեց, որ նա որոշեց հաշիվները մաքրել Կոզմայի հետ։ Միայն թե տեսնում է, որ Կոզմային մի ինչ-որ մարդ է մոտենում, իսկ վերջինիս ձեռքին դանակ է։

- Ինչու՞ հենց քեզ ճակատագիրը ժպտաց, - գոռում է մարդասպանը։ - Ինչո՞վ եմ ես քեզանից վատը։

Հասկացավ Իգնատը թե ուր է այդ ամենը գնում, վախեցավ, տուն վազեց, տաս կողպեքով փակվեց, նստել է, ավելորդ անգամ վախենում է շունչ քաշել։ Մի՞թե մարդիկ իրեն ատում են։ Ինչի՞ համար։ Ախր միայն մի մանյակ է իրեն օձից ընծա բաժին հասել։

«Քեզ մանյակ է բաժին ընկել, իսկ ինչ-որ մեկին բոլորովին ոչինչ, - պատասխանեց նրա ներքին ձայնը։ - Իսկ ինչ-որ մեկն էլ մի ամբողջ սունդուկ ոսկի է ստացել»։

Անարդարությունից համարյա թե լաց եղավ Իգնատը։

Այ այսպես էլ անցան օրեր, ամիսներ՝ ամիսների հետևից։ Եվ չկար ոչ այդ օրերի մեջ, ոչ այդ ամիսների մեջ հանգիստ մարդկանց համար։ Արյունը գետերով էր հոսում։ Սպանում էին մարդիկ միմյանց, մորթում, խեղդում, հարստության համար, սպիտակ օձի ընծաների համար։ Թվում էր, թե ողջ աշխարհը արյան մեջ կխեղդվի։

Վախեցավ Իգնատը։ Հասկացավ, թե ինչ է արել՝ սպիտակ օձին բաց է թողել և խաղաղ կյանքը ավարտվել է։ Վազեց արագ նա այն ժամանակ դեպի այն վայրը, որտեղ ժամանակին ծերունուն էր հանդիպել։ Միայն թե այն ծերունին հո չէր Իգնատին սպասելու՝ նա իր գործն արել ու հեռացել էր։ Ի՞նչ անի։ Բոլորովին շփոթվեց Իգնատը։ Այս ու այն կողմ ընկավ նա անտառում, գլուխն ափերի մեջ առավ, մեկ էլ հիշեց Մերիցայի՝ թանկարժեք քարերի մոր և Սոլուխի՝ այդ գանձերի պահապանի մասին պատմությունները։

- Մի՞թե այն ծերունին հենց ինքը՝ Սոլուխն էր, - գլխի ընկավ Իգնատը։ - Այ թե ում հետ է բախտ վիճակվել խոսել։

- Հեյ, - գոռաց Իգնատն ամբողջ անտառով մեկ։ - Է-հե-հեյ։ Մերիցա, մայր, արձագանքիր, եթե լսում ես ինձ, մահկանացույից։ Դժբախտություն է եկել մարդկանց դուռը։ Ողջ աշխարհը այդ դժբախտությունը արյունով կլցնի։ Օգնիր, խղճա մահկանացուներից, մի կողմում մի մնա։

Փչեց հյուսիսային քամին, գունատ տերևները օդ նետեց, փոշին քուլա քուլա բարձրացրեց ու Իգնատի առջև հայտնվեց Մերիցան։ Անուրախ նա իր զմրուխտե աչքերով վերջինիս նայեց ու ասաց՝

- Ես ամեն բան գիտեմ, մարդ։ Ամեն բան տեսնում եմ։ Բայց ոչինչ անել չեմ կարող։ Ես չեմ սպիտակ օձին աճեցրել, ես չեմ նրան ազատ արձակել, ես չեմ որոշելու նրա ճակատագիրը։ Ինքը, Մայր-Երկիրն է այդ օձին կերակրել, ու լույս աշխարհ բերել։ Ու ես չեմ կարող Մայր-Երկրին հակառակ գնալ։ Դարերով, Երկիրը բաց է թողնում սպիտակ օձին, որպեսզի նայի մարդկային ցեղին՝ լավն են թե վատը։ Ու չի եղել դեռևս այնպես, որ նենգ ժլատությունից ու ստոր նախանձից արյուն չթափվի։ Այնպես որ, Իգնատ, ես ուրախ կլինեի օգնել, բայց դա իմ իշխանության տակ չէ։ Միայն մի բան կարող եմ ես քեզ համար անել, եթե չես վախենա։

Իգնատը արդեն ամեն ինչի պատրաստ էր։

- Ասա, տիրուհի, ամեն բան կկատարեմ։ Շատ վնասներ եմ բերել ես՝ հիմա, կամա թե ակամա ստիպված եմ իմ սխալներն ուղղել։

- Այդ դեպքում լսիր, Իգնատ, ես քեզ կվերածեմ սպիտակ օձի։ Կսողաս դու իմ բոլոր ստորերկրյա միջանցքներով, քարերից ուղղություն կհարցնես։ Նրանք իմ հավատարիմ ծառաներն են, քեզ շատ բան կպատմեն՝ նրանց հետ դու հեշտությամբ սպիտակ օձին կգտնես։ Իսկ երբ գտնես նրան՝ դու որոշի, թե ինչ նրա հետ անես։ Եթե նրա հարցերը լուծես՝ վերադարձիր ինձ մոտ, ես քեզ կրկին մարդ կդարձնեմ։ Իսկ եթե նա քեզ կործանի, այդ դեպքում ինձ մի մեղադրիր։

Մռայլվեց Իգնատը դժգոհությամբ։

- Իսկ ինչու՞, - ասում է, ես պետք է սպիտակ օձ դառնամ, մի՞թե ես չեմ կարող մնալ ինքս ինձ նման։

- Հիմար ես դու, Իգնատ, - ծիծաղեց Մերիցան,- ինչպե՞ս դու օձին կգտնես, մարդ մնալով։ Օձերը սուս ու փուս են սողում, իսկ մարդիկ ոտքերով այնպես են դոփում, որ հողը ցնցվում է։ Սպիտակ օձ պետք է դառնաս, սա է իմ պայմանը։

- Լավ, - համաձայնվեց Իգնատը։ - Ինձ սպիտակ օձ դարձրու։ Ինչ ասես չես անի մարդկանց փրկելու համար։

Ձեռքերը թափ տվեց Մերիցան ու նույն պահին Իգնատը կորցրեց իր մարդկային կերպարանքն ու դարձավ սպիտակ օձ։ Ու սողաց Իգնատը ստորգետնյա թագավորության երկար միջանցնքներով։ Գույնզգույն քարերը նրան ճանապարհ էին ցույց տալիս։

Երկար փնտրեց Իգնատը օձին, արդեն սկսում էր մոռանալ, թե ինչպես է երկու ոտքով նախկինում քայլել՝ սողում էր ու սողում։ Իսկ որքան գանձեր նա տեսավ։ «Այ, - մտածում է, - կվերադառնամ ես Մերիցայի մոտ, նա ինձ կրկին մարդ կդարձնի, ու ես կհարստանամ։ Միայն թե սկզբից սպիտակ օձին է պետք գտնել»։ Եվ հավանաբար, ճակատագիրը կարեկցեց Իգնատին, քանի որ նա տեսավ օձին, որը թաքնվել էր քարերի արանքում։ Պառկած էր ինքն իր համար հանգիստ, կամ քնած էր, կամ էլ ինչ-որ բանի էր սպասում։ Դե Իգնատը երկար չմտածելով հասավ նրա վրա։ Կռվի բռնվեցին երկու օձերը, կենաց ու մահու։ Եվ խեղդում էին իրար, եվ խայթում։ Իգնատն արդեն մտածում էր ուժը չի պատի այդ անիծված վիժվածքի վրա, բայց դե բախտը բերեց՝ այնպիսի ուժգնությամբ նա հարվածեց պոչով օձի թանկարժեք աչքին, որ վերջինս դուրս գլորվեց։ Մահացած ընկավ սպիտակ օձը գետնին, ու վերածվեց մի չոր փայտի։ Ուրախացավ Իգնատը, որոշեց արագ հետ սողալ Մերիցայի մոտ։ Միայն թե նրա գլխին մի միտք եկավ՝ ուզեցավ նա այս աշխարհում ճշմարտությունը գտնել։ Թե չէ ինչպես է՝ Ֆեոդորը, իր նախկին տերը այդպես էլ անհոգ ապրում է, ուրիշ հասարակ մարդկանց է ծաղրուծանակի ենթարկում։ «Պետք է հաշվեհարդար տեսնել նրա հետ, - որոշեց Իգնատը։ - Վերժ լուծել իմ բոլոր արցունքների ու դժբախտությունների համար։ Այսպիսի հնարավորություն այլևս չեմ ունենա։ Ես ամեն ինչ գիտեմ ստորերկրյա հարստությունների մասին հիմա՝ կբերեմ ես քեզ, Ֆեոդոր, անհրաժեշտ սունդուկի մոտ, կստանաս, դու ինձանից ընծա, մի ոսկեդրամ։ Իսկ այ հարևանիդ, Նիկոդիմին, ով ողորմություն է խնդրում, ես ակնեղենով բերնեբերան լի սունդուկ կընծայեմ։ Երկուսիցդ էլ ես շատ չարություն եմ տեսել իմ ծանր կյանքի ընթացքում։ Նշանակալի սպանդանոց կլինի։ Կանեմ ես դա, ու անմիջապես Մերիցայի մոտ կսողամ, թող կախարդանքը հետ վերցնի»։

Եվ կրկին արյուն թափվեց։ Եվ նոր հարստություններ մարդկանց ձեռքը ծորացին։ Ու էլ ի՞նչ ասես։ Անհաղթահարելի է սպիտակ օձը… իսկ միգուցե անհաղթահարելի է մարդկային ագահությու՞նը։

ԱՎԱ ԱՐԴՈ