ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԿԱՐՄԻՐ ԱՐԵՎԸ

Իսկ քո ուժը կարմիր արևի ուժի հե՞տ էր։

Այն հին ժամանակներում, որի մասին հիմա նույնիսկ չեն էլ հիշում, մարդկանց մեջ մի պատմություն էին պատմում՝ թե ոչ թե մի արև է մարդկանց լուսավորում այլ երկուսը։ Մի արևը կարմիր է։ Նա առաջին է ծագում։ Իսկ նրա հետևից երկնակամար է գլորվում երկրորդը՝ ոսկեգույնը, մեզ բոլորիս հայտնի, բոլորին ծանոթ արևը։ Կարմիր արևը ամենաուժեղն է ու տաքը, և միայն արևածագին է հնարավոր տեսնել նրա միայն ծայրը։ Միայն մի պահ է նա երևում ու անմիջապես թաքնվում է ոսկեգույն արևի ետևում։

Եվ նա, ում հաջողվում է տեսնել կարմիր արևի ծագելը, անհավանական շնորհ է ստանում։ Թե ինչ շնորհ է, այդ մասին պատմողները լռում էին, բայց իզուր։

Ժամանակին, մի ագարակում ապրում էր մի հասարակ տղա՝ Պրոխորը։ Ապրում էր բոլորի պես՝ առաջ չէր ընկնում, շատ բան չէր ուզում, ավելորդություններից էլ չէր հրաժարվում։ Եվ ահա նա մի անգամ լսեց, մի զարմանալի պատմություն կարմիր արևի մասին։ Սկզբում, բոլորի պես չհավատաց, իսկ հետո հետաքրքրասիրությունը նրան հաղթեց։ Սկսեց նա առավոտները մարգագետին գնալ ու այնտեղ, լռության մեջ, թաքուն արևածագեր դիմավորել։ Մի տարի նա նայեց ծագող արևին, մյուսը՝ ոչ մի օգուտ, կարմիր արևը չի երևում ու վերջ այստեղ։

- Երևում է սուտ էր այս ամենը, - արդեն հուսահատվում էր Պրոխորը։

Բայց մի բանը նրան բաց չէր թողնում՝ կարմիր արևը տեսնելու ու անհայտ ընծան ձեռք բերելու անհագ ցանկությունը։ Դե ցանկացած ցանկության դեպքում օգնականներ կգտնվեն՝ կարևորը ցանկանալն է։ Ահա և Պրոխորին որոշեցին օգնել։ Մինչև նա որերորդ անգամ արևածագն էր դիմավորում, նրան մի տարօրինակ մարդ մոտեցավ՝ կարծես թե ծերունի չէր նա, բայց երիտասարդ էլ չէր, ոչ գեղեցիկ էր, ոչ սարսափելի, կարծես մարդու նման էլ, բայց իրեն գազանի պես էր պահում՝ ճակատի տակից էր նայում, հոտոտում էր, բարձր ֆսֆսացնում։ Մոտեցավ այդ անծանոթը Պրոխորին ու հին ծանոթի պես նրան մեկնեց իր ափի մեջ մի փոքր քար։ Եվ ահա քեզ հրաշք՝ այդ քարը վարդագույնից հանկարծ կարմիր դառավ, կարծես արյունով լցվեց ու նրա հայելային մակերևույթի վրա արտացոլվեցին երկինքն ու ամպերը՝ հրաշք էր միայն։

- Դու վաղն արի մարգագետին սովորականի պես լուսաբացին, - ասում է անծանոթը, - ու այս քարը կողքիդ դիր։ Նրա մեջ, հայելու պես կարտացոլվի կարմիր արևի ճառագայթը, ու դու այդ ժամանակ երկար սպասված հրաշքը կտեսնես։

Ամեն բան հենց այդպես էլ Պրոխորը արեց։ Հարվածեց կարմիր արևի առաջին ճառագայթը հայելային քարին ու նրան հետևելով տեսավ Պրոխորը կարմիր արևի ծայրը։ Եվ նույն վայրկյանին քարը կայծկլտաց, նրանից հրե թիթեռնիկներով կայծեր դուրս թռան տարբեր կողմերի վրա, ու ձգվեցին կարմիր կրակի ճառագայթները մարգագետնով՝ հրդեհ բռնկվեց, մի փոքր էլ, ու գյուղին կհասնի, ամեն բան հիմնովին կայրի։ Վախեցավ Պրոխորը, վախից քարը գրպանը խոթեց ու փախավ։ Իսկ սիրտը կրծքից դուրս է թռչում՝ այս ինչ անկարգություն արեց։ Եվ երկար դեռ այդպես կվազեր եթե նրան մի կանացի ձայն չկանչեր։ Շուռ եկավ Պրոխորը՝ տեսնում է Մերիցան է իր առջև կանգնած, ժպտում է։

- Ոչնչից մի վախեցիր, - ասում է։ - Ոչ ոք գլխի չի ընկնի, որ քո քարը դժբախտություն է բերում։ Ուզում էիր դու կարմիր արևը տեսնել, ու քո ցանկությունը կատարվեց։ Ուզում էիր չտեսնված շնորհ ձեռք բերել, ահա այն, ընծայված քարի մեջ է։ Մի՞թե դա քեզ քիչ է՝ այսպիսի հարստության տեր ես։ Այդ քարի կյանքն ու նրա ուժը կարմիր արևի ճառագայթների մեջ է։ Այ դու էլ այդ կյանքը պահպանի։ Դա հեշտ է՝ ամեն անգամ արևածագին դու այդ քարը հանիր, իսկ մնացածը նա ինքը կանի։ Ու չփորձես դեն նետել քո այդ ընծան՝ Կզաքը գիտի, թե ում է արտասովոր հարստություն տալիս։ Քո ճակատագրին է վիճակվել այս փորձությունը, դու էլ դրա հետ պետք է գնաս կյանքով։ Բայց դու մի վախեցիր, - ծիծաղեց Մերիցան, - դու այդ քարի հետ, Պրոշա, լավ կապրես, այ կտեսնես՝ ուր էլ որ գնաս, ամեն տեղ գիշերակաց կլինի, գլխիդ վրա տանիք կլինի, համեղ կերակուր կլինի, ցանկացած աշխատանքի դիմաց քեզ շատ կվճարեն՝ ինչպես պանիրը յուղի մեջ կլողաս։

Այդպես ասաց Մերիցան ու հեռացավ։ Իսկ Պրոխորը քարն իր ձեռքում պտտեց ու ի սրտե անիծեց այն, իսկ ձեռքի հետ էլ իրեն՝ իր հիմարության համար։

Ու հոսեց, արշավեց քարերի վրայով հոսող առվի պես Պրոխորի ճակատագիրը։ Դեգերեց նա ամբողջ աշխարհով ու ինչպես Մերիցան և խոստացել էր, ամենուր նրա գիշերակացը, կերակուրը պատրաստ էր, նրա աշխատանքի դիմաց գումար չէին խնայում՝ ամեն բան լի էր։ Ինքը երբեմն զարմանում էր, թե ինչքան բարի են իր նկատմամբ մարդիկ։ Իսկ նա, այդ բարության դիմաց նրանց ցանքն է այրում, իրենց առանց տանիք թողնում։ Մի ուրածություն ունի, որ այդ քարը ոչ ոքի չի կործանում, այլ ուղղակի անտուն է թողնում, նույնպես մեծ ուրախություն չի իհարկե։

Այնքան հոգնեց Պրոխորը այդպիսի կյանքից, որ որոշեց երբեք այդ անիծված քարը աստծո լույսի տակ չհանել։ «Ինչ լինելու է, թող լինի, - մտածեց պրոխորը։ - Կնեղանա ինձ վրա Կզաքը, թող այդպես լինի՝ դա իր գործն է։ Մի կերպ կդիմանամ այդ նեղացածությունը։ Ավելի լավ է, քան մարդկանց թողնել սովամահ լինեն, խլել նրանցից տուն ու տեղ»։

Բայց դե այդքան հեշտ չէր՝ ինչքան էլ Պրոխորը ջանում էր, միևնույն է, քարը զարմանալի կերպով նրա ծոցից դուրս էր գլորվում ու կարմիր արևի ճառագայթը անպայման նրան գտնում էր։ Պրոխորը դադարեց նույնիսկ առավոտները փողոց դուրս գալ՝ անընդհատ թաքնվում էր մութ անկյուններում ու ձորակներում։ Միյն թե ճար չկար՝ ճանապարհից չես փախչի։ Լինում էր գիշերը, Պրոխորը ճանապարհ էր ընկնում, գնում է, աստղերն են նրան լուսավորում, լուսինը ճանապարհն է հարթում, ու մեկ էլ, որտեղից որտեղ ամպեր են գալիս, լուսինն ու աստղերը փակում՝ խավարի մեջ թողնում կարող ես աչքեր հանել։ Ու՞ր գնա։ Կմոլորվես։ Ու ստիպված ես լինում գիշերել տափաստաններում կամ մարգագետիններում, իսկ այստեղ էլ՝ արևածագը բաց չես թողնի։ Ու այդ անիծված քարը դեն էլ չես նետի՝ միգուցե ողջ աշխարհը մոխրի վերածի։

Մտածեց Պրոխորը, մտածեց, գլուխ կոտրեց ու որոշեց ընդմիշտ հեռանալ ապրելու խոր քարանձավ։ «Այնտեղ հաստատ այս անիծված քարը արևի երես բոլորովին չի տեսնի», - մտածում էր նա։ Այդպես էլ արեց։ Միայն թե առավոտյան քարանձավի պատերը դողդղացին, կարերից պայթեցին ու ահա, երկար սպասված կարմիր արևը, իր ողջ գեղեցկությամբ ու ուժով։ Իսկ հետո ավելի վատ եղավ՝ քարանձավից կրակը, լավայի պես թափվեց հողի վրա, լցրեց ամեն բան, գյուղեր ոչնչացրեց մեկը մյուսի հետևից։ Դե ի՞նչ անես այստեղ։ Ումի՞ց օգնություն հայցես։ Միայն հենց Կզաքից՝ նա է ընծաներ բաժանում, նա էլ կարող է օգնել։

Դե ինչ, ճանապարհվեց Պրոխորը Կզաքին փնտրելու։ Շատ անտառներ անցավ, շատ մարդկանց հարցուփորձ արեց ու վերջապես նրան գտավ։ Իսկ Կզաքն իր համար հանգիստ նստած էր սոճու տակ ու խաղալիքներ էր տաշում։ Բոլորովին չես հասկանում թե իրականում մարդն ինչպիսին է։ Նստեց Պրոխորը նրա կողքին, սպասում է, որ Կզաքն առաջինը կխոսի՝ քիչ թե շատ, Մերիցայի ծառան է, նրա իրավունքն է լռել, կամ խոսելը։

Իսկ Կզաքը, չի էլ շտապում զրույցի բռնվել։ Ձեռքում իր փայտե ստեղծագործությունն է պտտում, հմայվում է դրանով։

- Դուրդ գալի՞ս է, - վերջապես հարցրեց նա։

- Գեղեցիկ է, - պատասխանեց Պրոխորը։

- Այ, տեղի երեխաների համար եմ պատրաստում։ Հետո կբաժանեմ։

Այդ բառերից Պրոխորի մեջ ամեն բան եռ եկավ։

- Մի՞թե դուք, Մերիցայի հետ արդեն երեխաներին եք անցել։ Իրե՞նց ինչ դժբախտություններ եք բերում։

- Լեզուդ քեզ քաշիր, - թափ տվեց նրան Կզաքը։ - Ես հո վայրի գազան չեմ, ոչ էլ թշնամի՝ ես ոչ ոքի չարը չեմ ցանկանում։

- Այդպես հա՞, - չի հանգստանում Պրոխորը։ - Նա չարը չի ցանկանում։ Իսկ քարը դու ինձ մաքուր սրտով ես հանձնել։ Թե՞ կասես, որ չտեսնված ընծա ես ընծայել։ Քո քարը անիծված, մարդկանցից տուն ու տեղն է խլում, նրանց աշխարհով մեկ դեգերելու թողնում, սովի է մատնում իսկ ես դրա հետ ոչինչ անել չեմ կարողանում։ Ինձ չես ուզում օգնել, գոնե հասարակ մարդկանց մասին մտածիր, երեխաների, որ բաց երկնքի տակ են ստիպված ապրել քո այդ անիծված նվերի պատճառով։

Խոժոռվեց Կզաքը։

- Ես իմ ընծաներում չեմ սխալվում, - ասում է։ - Տվել եմ այն քեզ, ուրեմն իմացել եմ թե ինչ եմ արել։ Իսկ եթե դու այլևս չես կարողանում այդպես ապրել, ապա իջիր ամենախոր ստորերկիր, Պանի մոտ՝ նա է այնտեղ գլխավորը ու այսպիսի հարստությունների համար պատասխանատու։ Այ նրա հետ էլ քո ճակատագիրը որոշիր։ Միայն իմացիր՝ խոր ստերկրում, հրե գետեր են հոսում, լավան գետնից շատրվանի պես է ցայտում, բոլոր մարդիկ չեն կարող դրա միջով անցնել ու կենդանի մնալ։

- Ես այլ ելք չունեմ, - վճռականորեն ասաց Պրոխորը։

- Դե եթե այդպես է, ապա իջիր գետի մոտ, այնտեղ մի սար կտեսնես, դրա մեջ էլ մտիր, իսկ այնտեղ արդեն ինքդ կհասկանաս։

Այ այսպես էլ ճանապարհվեց Պրոխորը խոր ստորերկիր։ Երկար թափառեց նա կիսամթում, քարերի մեջ, որոնք բռնկվում էին ու փայլփլում բազմագույն կայծերով։ Ու որքան խոր էր իջնում Պրոխորը, այնքան շոգ էր դառնում ու լսվում էր, թե ինչպես է ոտքերի տակ ֆշշացնում կատաղած լավան։ Միայն թե Պրոխորին հեչ դա պետք չէր՝ նա հետդարձի ճանապարհ չուներ։ Վերջապես նա մի դահլիճ մտավ։ Նայում է, դահլիճի պատերով լավա է հոսում, կարծես արյունն է հոսում քարերի երակներով, ոտքերի տակ հատակը կարմիր հասպիսով է այրվում, իսկ հեռվից մուրճերի հարվածի ձայներ են լսվում։ Մոտեցավ Պրոխորը ու տեսնում է՝ շիկացած գետերի արանքում, առանց հանգստանալու աշխատում են հարյուրավոր դարբիններ։ Դրանցից մեկին Պրոխորը ճանաչեց, դա Մակարն էր՝ մի բոլոր ժամանակների դարբին։ Ախր նա ճահիճում էր կորել։ Պրոխորը երկմտեց։ Առանց հայացքը կտրելու նայում է դարբիններին, իսկ նրանք, կարծես թե իրեն չեն էլ նկատում։ Հավաքեց նա իր խիզախությունն ու գոռաց՝

- Ես Պանին եմ փնտրում։

Դարբիններից մեկը, կտրվելով իր գործից, դժգոհությամբ հարցրեց՝

- Ինչի՞դ է Պանը պետք։

- Ես քար եմ բերել, ուզում եմ դրանից ազատվել։

Դարբինը մուրճը մի կողմ դրեց, վերցրեց քարը, ձեռքում պտտեց ու ասաց՝

- Դե, ես եմ Պանը։ Սա իմ քարն է, ճանաչում եմ։ Միայն թե հետ վերցնել չեմ պատրաստվում՝ այն մեծ գործերի համար է եղել ստեղծված։

- Ի՞նչ գործեր, - բորբոքվեց Պրոխորը, - երբ այս քարը շուրջբոլորն ամեն բան այրում է։ Մի՞թե դա ճիշտ է։

- Իսկ մի՞թե ճիշտ է, որ մարդիկ հողն իրենց ուզածով եմ տնօրինում, - խստությամբ հակաճառեց Պանը։ - Նայում ես, ու ազատ հող ավելի ու ավելի քիչ է դառնում՝ մի տեղ տներ են աճում, սնկերի պես, մյուսում, հողը վարում են երկարությամբ ու լայնությամբ։

- Ախր մարդիկ պետք է ապրեն, - շփոթվեց Պրոխորը։

- Իսկ քարերը, նշանակում է, չպե՞տեք է ապրեն։ Ինչ է, մտածում ես, որ եթե քար է, ապա դրա դիմաց միայ ոսկի կարելի է վերցնել կամ նրա գեղեցկությա՞մբ հմայվել։ Քարերը նույնպես ուզում են ապրել։ Այ քո ընծան էլ նրանց կյանքի համար տեղ է մաքրում։ Այնպես որ վերցրու քո քարն ու հեռացիր այստեղից։ Մի խանգարիր աշխատենք։

Ծունկի իջավ Պրոխորը Պանի առաջ ու աղաչեց՝

- Վերցրու ինձնից այս անիծված ընծան։ Չեմ կարղ ես այսպես ապրել։ Խղճա ինձ։

Միայն թե Պանը անկոտրում էր։

- Ես կուզեի քեզ օգնել, մարդ, բայց չեմ կարող։ Մեծ ուժ է մեկուսացված քո քարի մեջ, իր, կարմիր արևի ուժն ու գիտելիքները։ Դրա համար էլ մենք ստեղծում ենք այդ քարերը։ Մեր նպատակը բարձր է, ու այդ պատճառով դու պետք է ուրախ լինես, որ Կզաքի ընտրությունը քեզ վրա է ընկել։ Այնպես որ համակերպվիր։

Այդ խոսքերով Պանը կրկին թափահարեց իր մուրճը։

Եվ Պրոխորը այնքան վիրավորվեց՝ ի՞նչ, հիմա հավերժ այդ անիծված քարի հետ պետք է տանջվի՞։ Վերցրեց նա, ու նետեց այն կրակի մեջ։ Նույն պահին սարի պատերը ցնցվեցին, առաստաղից սկսեցին քարեր թափվել, հրե գետերից կրակի շատրվաններ ցայտեցին ու Պրոխորին գլխովի ծածկեցին։ ՈՒ զգում է Պրոխորը, որ իր երակներում արյունն է եռում, իսկ մարմինը վեր է ածվում կրակի։ Աչքերի առջև մեկ էլ պատկերներ սկսեցին լողալ։ Տեսավ Պրոխորը կարմիր արևը, որը լուսավորում էր մարդկանց հին ժամանակներում։ ՈՒ այդ մարդիկ հսկաներ էին։ Ու այդ կարմիր արևից նրանք անասելի ուժ ու գիտելիքներ էին ստանում։ Եվ նրանց աշխարհը, սովորական աշխարհի նման չէր՝ տները սարի չափի էին, երնքով հսկայական թռչուններ էին թռչում, իսկ դրանցով կառավարում էին հսկաները, կարծես թե այդ թռչունները կենդանի չլինեին։ Եվ տարօրինակ աշխատողները, օր ու գիշեր հողն էին փորում, թանկարժեք քարեր էին փնտրում՝ երբեք այդ աշխատողները չէին հոգնում, չէին խմում, չէին ուտում, հնազանդ հսկաներին էին ծառայում։ Հողի ամենաընդերքից աշխատողները հրաշագեղ ակնեղեն էին հանում ու կարմիր արևի ճառագայթների տակ փռում։ ՈՒ այդ քարերը ներծծվում էին չտեսնված ուժով ու չլսված գիտելիքներով։ Ու որքան ժամանակ է անցել, իսկ այդ քարերն առ այսօր ապրում են, խոր հողի տակ են դրանք թաքնված ու Պանը փնտրում է դրանց։

Ուշքի եկավ Պրոխորը, նայում է, Պանը նրա գլխավերևում կանգնած ժպտում է։

- Իրականում Կզաքը երբեք չի սխալվում, - ասում է, - ճիշտ ձեռքերին է քարը հանձնել։ Դե հիմա ամեն բան քո աչքերով տեսար, ու այն, ինչ տեսար՝ ճշմարտություն է։ Լուսավորում էր ժամանակին մարդկանց կարմիր արևը և նրանց գիտելիքներ էր տալիս ու անասելի ուժով լցնում։ Միայն թե մարդուն չես հասկանա՝ նրա համար կամ ամեն բան շատ է, կամ քիչ։ Հրաժարվեցին մարդիկ ժամանակին կարմիր արևի գիտելիքներից, ասելով, թե ինչներիս է ավելորդություններ պետք, եթե հնարավոր է հեշտ ապրել։ Սկսեցին թաքնվել կարմիր արևից՝ գետնի տակ էին ապրում, քարանձավներում, սարերում էին թաքնվում։ Դե արևն էլ նրանցից թաքնվեց, ինչի՞ պետք է այդպիսի մարդկանց վրա իր ուժն ու գիտելիքները վատնի։ Փակվեց կարմիր արևը մարդկանցից ոսկե վահանի ետևում, ու հիմա միայ արևածագին է դուրս գալիս՝ իր կարմիր ճառագայթով փայլում է ու թաքնվում։ Իսկ իմ դարբինները քարեր են պատրաստում, որոնք հասցնում են ճառագայթից, կարմիր արևի ուժը հավաքել։ Ճիշտ է, դրա վրա շատ ժամանակ է գնում, բայց դե մենք էլ ոչ մի տեղ չենք շտապում։ Հավաքում ենք մենք գիտելիքները, ինչպես կարողանում ենք, որովհետև եթե ամեն բան բացիթող անենք, մոռանանք՝ Երկիրը կկործանվի։ Այն մաբողջովին ապրում է կարմիր արևի ուժի շնորհիվ։ Մարդիկ հիմար են՝ նրանք այդ գաղտնիքի մասին չեն իմանում։ Իսկ դու, Պրոխոր, ընտրված ես մեծ գործ կատարելու համար՝ դու պետք է հավաքես հասարակ մարդկանցից այն բոլոր հին քարերը, որոնք հասցրել են կարմիր արևի ուժով ներծծվեն։ Մարդկանց այդ ուժն ու գիտելիքները պետք չեն, իսկ մենք առանց դրա կյանք չունենք։ Գտիր այդ քարերն ու բեր ինձ։

Լսեց դա Պրոխորը ու առանց ավելորդ զրույցների ճանապարհվեց հին ակնեղեն հավաքելու։ Եվ շուտով, Պրոխորի մասին խոսեցին աշխարհի բոլոր անկյուններում ու մասերում։ նա չէր էլ թաքնվում՝ բարձր գնով գնում էր նա բոլոր ցանկացողներից թանկարժեք քարեր, զարդեր։ Ստուգում էր յուրաքանչյուր քար՝ որոշ քարեր նա հետո Վարպետին էր տանում, որոշները՝ Մերիցան իրեն էր վերցնում, իսկ որոշներն էլ Պանին էին վերադարձնում։ Իսկ Պրոխորին մարդիկ հարգում էին նրա համար, որ միշտ լավ գին էր առաջարկում, ու հասարակ մարդկանց չէր նեղացնում։ Ժամանակի ընթացքում նրան սկսեցին անվանել Գնորդ։ Ճիշտ է, ասում էին, որ եթե Գնորդը հայտնվել է, ուրեմն պատրաստվիր տևական հրդեհների։

ԱՎԱ ԱՐԴՈ