ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Անտառահատները»

Եկավ ժամանակը երբ բլուրների լանջերին տեղակայված անտառակներում զարկեցին անտառահատների կացինները։ Ամենուր թափված են ճյուղերի կույտեև, դարսակույտով դասավորված են գերաններ։ Եվ քանի որ տերևների կանաչը դեռ նոր էր մշուշել անտառը, ապա ամենուր աչքի են ընկնում հատված կոճղեր և վնասված ծառեր։

- Այս վայրենիներն ուղղակի չեն հանգստանում, - ասաց պոետը՝ Ալենին։

- Իսկ հովիտը՝ չքնաղ էր՝ ամեն բան հագնված էր տերևներով, դաշտերը եզրազարդված էին անտառով, չքնաղ ներդաշնակությունը աչք էր շոյում։ Սակայն սրանք միայն ցախ կոտորել գիտեն, բնությունը նրանք սիրում են միայն որպես կթան կով, չեն կարողանում ինչպես հարկն է հմայվել դրանով, սիրել բնությունը հենց իր համար, այնպիսին, ինչպիսին այն կա։

- Դուք նույնպես դա չեք կարողանում, - պատասխանեց փիլիսոփան։ - Գյուղացիներն իրենք էլ պատկանում են բնությանը, նրանց պահանջները և արարքները նույնքան բնական են, ինչպես տերևների բացվելը։ Քամին, անձրևը, ձյուները, առվակները – դրանք բոլորը առաջվա պես ազդում են անտառի վրա, կոտրում են, խեղում և տապալում ծառեր։ Անտառահատը նույնն է անում։ Եվ մարդիկ, և ծառերը ծնված են նույն հողից։ Այդ դուք եք, պոետ, այստեղ օտար։ Դուք էլ պետք է, ամենայն հավանականությամբ, հարգանքով և նրբանկատությամբ վերաբերվեք ծառերին։ Տեղացիները կարիք չունեն նրբանկատ գտնվելու։ Երբ քամին մի չորացած ծառ է տապալում, այն ընկնում է երիտասարդ շիվերի վրա – այսպես է ստեղծվել անտառը, որն այժմ ձեր հայացքն է շոյում։ Դե իսկ անտառահատի կացինը – նույնպես բնության մի մասնիկն է։

Ի՞նչ կլիներ այս լուսավոր հովտում, եթե չլիներ մարդու աշխատանքը։ Ճահիճ, մացառված անանցանելի թավուտով։ Մարդն իր աշխատանքով, անկախ իր կամքից բազմազանություն է մտցնում անտառի գույների մեջ, պատուհաններ է բաց անում, որոնց միջոցով երևում է երկինքը։ Այն ամենը, ինչ դուք անվանում եք գեղեցկություն և նրբագեղ ներդաշնակություն, հողի վրա գծագրված է գութանով, բահով և կացնով։ Մարդը, խոտից ու տիղմից մաքրել է առվակը, որը կարկաչում է ձեր ոտքերի մոտ։ Մարդը արահետներ և կածաններ է բաց արել։ Ձեզ հավանաբար դուր են գալիս այս մութ փայտե կամարներն ու հեռվում երևացող երկնագույն ծուխը։

Եվ ահա, մարդիկ զարդարել են հովիտը, ինքներն էլ այդ մասին չմտորելով – այդպես գյուղացի կինն իր վարսերն է հյուսում։ Դե ուրեմն մի խանգարեք նրանց։ Նրանք հովտի ամառային զարդարանքն են պատրաստում, ինչպես դարեդար պատրաստել են։ Չձգտելով ներդաշնակության, նրանք այն ստեղծում են այնպես, ինչպես այս անձրևը, որն այսպես հնչում է հարվածելով ճյուղերին։ Իսկ եթե որոշես դու, պոետ, անտառում կարգ ու կանոն սահմանել քո սանրվածքի և քո բանաստեղծությունների կերպով – ի՞նչի կվերածես դու այն։ Մի ինչ-որ անգլիական այգու։ Իսկ ինձ դուր են գալիս ցախի կապերն ու կաղնի հարվածները։

Էմիլ-Օգյուստ Շարտյե

 
 

Այժմ կայքը դիտում են 667 հյուր