ք.Երեվան, Վ.Վաղարշյան 12
ԵՍ ԻՆՁ ՆՈՐԱՆՈՐ ԱԽՏՈՐՈՇՈւՄՆԵՐ ԵՄ ԴՆՈւՄ...

Հարց՝

Բարի օր։ Աղաչում եմ, ինձ խորհուրդ տվեք և գոնե մոտավոր դիագնոզ դրեք։

Իմ հիվանդության պատմությունը սկսվեց այսպես՝ ես 13 տարեկան էի, նստած հեռուստացույցի առաջ ֆիլմ էի դիտում, որտեղ մի փոքրիկ տղա դանակահարելով սպանել էր իր մորը, երբ նա շուռ էր եկել մեջքով։ Եվ ահա, նայեցի այդ ֆիլմը և սկսեցի մտածել այն բանի մասին, որ կարող եմ հոգեկան խանգարում ստանալ և

սպանել իմ մորը, ում աշխարհում ամենաշատն եմ սիրում։ Այդ միտքը ինձ հանգիստ չէր թողնում և այնպես էր վախեցրել, որ մեջս ինչ-որ բան շուռ էր եկել։ Բայց իրականում նա սկսեց ինձ վախեցնել այն բանից հետո, երբ նա սկսեց նորից ու նորից ի հայտ գալ։ Ես լաց էի լինում, շրթունքներս էի կրծում և մտածում էի, որ հոգեպես խանգարվել եմ...

Այնպիսի զգացողություն էր, որ իմ մեջ չար ոգի է մտալ, որովհետև ես ինքս, այդպիսի բաների մասին մտածել նույնիսկ չեի կարսղ։ Ես, իմ ապրումների մասին, հարազատներիս ոչինչ չէի ասում և շարունակաբար հեռուստացույց էի դիտում, որն ինձ օգնում էր շեղվել մտքերիցս։ Այս ամենը գաղտնի պահեցի ուղիղ երեք շաբաթ, մինչև մայրս մի օր ինձ չգտավ այդ մտքերի հետ կապված իսթերիկայի մեջ։ Այսպես սկսեցին իմ դեգերումները՝ բժիշկներով։ Ինձ նայեցին հոգեբույժները և տարբեր ախտորոշումներ տվեցին՝ սկսած շիզոֆրենիայով հարցականի տակ (առաջարկեցին հոսպիտալիզացնել, որին ես պատասխանեցի իսթերիկայով և արցունքներով)։ Այդ ժամանակ ինձ ամբուլատոր կարգով ինչ-որ հաբեր նշանակեցին, որոնցից ես ավելի վատ սկսեցի զգալ՝ քայլում էի մշուշի մեջ, իսկ վատ մտքերի նոպաները միայն շատացան։ Այդպես էլ ես այդ հաբերը մինչև վերջ չխմեցի՝ ինքս հրաժարվեցի դրանք ընդունել։ Մեկ էլ Նովոպասսիտ էին նշանակել, որն իմ մեջ ավելի ուժեղացրեց հուզումներս։ Միակ բանը, որն օգնեց՝ սովորական Վալերիանկան էր։ Մի երկու ամսից ընկա մի ուրիշ հոգեբույժի մոտ, ով ախտորոշեց իմ հիվանդությունը որպես դանակների ֆոբիա, քանի որ ես պատմեցի, որ սկսել եմ դանակները սեղանից հավաքել, որովհետև մտածում էի, որ կարող եմ ղեկավարումս կորցնել և ինչ-որ մեկին սպանել։ Ես գրանցվեցի նրա մոտ վճարովի հոգեթերապիայի սեանսների, ինչի ընթացքում նա մի փոքր հանգստացրեց ինձ և թուլացրեց կրծքիս մեջ եղած կոշտ գունդը։ Ես սկսեցի հավատալ, որ դեռ ամեն ինչ կարող է անցնել։

Ես ինչ-որ կերպ սկսեցի իմ կպչուն մտքերի հախից գալ և շեղվել՝ համարյա ամբողջ ժամանակ անց էի կացնում ընկերներիս հետ։ Երբ զբաղվում էի ինչ-որ հետաքրքիր բանով՝ մտքեր չէին առաջանում։ Այսպես էլ ապրեցի մինչև, 2006 թվականին դպրոցիս ավարտելը և համալսարանի հոգեբանության բաժին ընդունվելս։ Առաջինից մինչև երրորդ կուրս, իմ մոտ ամենայն հավանականության ռեմիսսիայի շրջան էր։ Հետո մի քանի սթրեսսներ եղան՝ բարդ սեսսիա, ընկերս թողեց իսկ ես մտածում էի, որ հղի եմ։ Ես նույնիսկ ուզում էի կախվել այդ ապրումների ժամանակ, բայց ժամանակին ընկերուհիս զանգեց և ես վերապրեցի այդ բաժանությունը։ Հետո պեդոֆիլների մասին ֆիլղմ նայեցի (ախր գիտեի, թե ֆիլմերը իմ վրա ինչ ազդեցություն են ունենում և ամեն դեպքում նայեցի...)։ Դրանից հետո մտքեր առաջացան, որ կարող եմ երեխաներին վնաս պատճառել՝ այդ թվում նաև սեքսուալ բնույթի։

Երկու ամիս առաջ սկսեցին դասերը և նոր առարկա մտավ՝ Հոգեբույժություն։ Ամեն դասից հետո ես ինձ նորանոր ախտորոշումներ եմ դնում... Տրամադրությունս սպանված է և ես համարյա թե եզրին եմ։ Քնից առաջ և առավոտյան, մտքերս հեղհեղում են ինձ, հատվածներով, ես չեմ կարողանում նրանց ղեկավարել։ Բառերը սկզբից ասում եմ ներքին խոսքում՝ մտքում, նոր իրականում արտահայտում։ Սկսել եմ նկատել, որ ուրիշի ասածները կրկնում եմ մտքումս (հավանաբար սա էլ էխոլալիան է)։

Հիմա ես չորրորդ կուրսում եմ, ընկեր ունեմ, ով ուզում է ամուսնանալ ինձ հետ, բայց ես հասկանում եմ, որ հենց որ նա իմանա, որ ես այսքան հիվանդ եմ՝ միանգամից կթաղնի ինձ։ Ի միջի այլոց ճիշտ էլ կանի։ Քանի որ ես երբեք չեմ կարողանա նորմալ դառնալ և նորմալ երեխաներ ծնել։

Այդ մասին մտածում եմ ամեն օր, ամեն րոպե... Արդեն վաղուց կյանքիս վերջ տված կլինեի, սակայն կրոնական համոզմունքներս ինձ հետ են պահում... Մեկ էլ գիտեմ, որ մայրս չի դիմանա...

Ահա այսպիսի ախտանիշներ են ինձ մոտ։ Շիզոֆրենիայից վախեցել եմ մանկուց, բայց ամենայն հավանականության նա ինձ արդեն մոտ է կանգնած։

P.S. Գենետիկայիս մեջ շիզոֆրենիկներ չկան։ Հավանաբար ես կլինեմ առաջինը...

Պատասխան՝

Հարգելի X։

Ինձ շատ տհաճ է կոլլեգայից նման վատատեսական և ոչ իրական խոսք լսելը։ Ախտորոշումներ դնելը՝ բժիշկների գործն է, հոգեբանները դա հերքում են։ Ես կարծում եմ, որ հիմա Դուք տառապում եք այսպես ասած «երրորդ կուրսեցու» ծիծաղելի հիվանդությամբ (այդ առիթով խորհուրդ եմ տալիս Ջերոմ Կ. Ջերոմ կարդալ)։ Դուք ներշնչվող մարդ է, որն հակում ունի կպչուն մտքերի։ Շիզոֆրենիկի համար, Դուք հոյակապ կրիտիկա ունեք։ Պարանոիկի համար՝ շատ ազատ եք և հեռանկարային։ Այնպես որ, Ձեր ասած ախտորոշումներից և ոչ մեկն էլ Ձեզ չի համապատասխանում։ Ես գիտեմ, որ հիմա Դուք շատ հիասթափված եք, բայց հավատացնում եմ Ձեզ, որ ինչքան շատ տարբեր գրքեր կարդաք և չափեք Ձեր կարդացածը Ձեր վրա, այնքան կմոլորվեք։ Առաջին հերթին փորձեք փլուզել ներքին սահմանները և դառնալ ամենազոր՝ մի մոռացեք, որ Դուք հոգեբան եք, որը նշանակում է, որ ՀՐԱՇԱԳՈՐԾ եք։ Եվ ինչպես եք պատրաստվում ուրիշների համար հրաշագործություն անել, եթե ինքներդ ամենահիմար իրավիճակում չեք կարողանում ցինիզմով նայել խնդրին։ Երբեմն մեր հնարավորությունները ուրիշին օգնելու, օգնում են մեզ ձերբազատվել սեփական խնդիրներից։ Իսկ ինքներդ Ձեր համար պետք է միայն մեկ բան անել՝ հավատալ սեփական ամենակարողությանը։ Խորհուրդ կտամ, փոխանակ դիմեք բազմաթիվ հոգեբույժների՝ անարդյունք, խնդրեք Ձեր դասախոսներից որևե մեկին՝ հոգեբանի, որ օգնի Ձեզ։ Ես համոզված եմ, որ հոգեբանի հետ զրուցելով, Դուք հեշտությամբ ընդհանրապես կձերբազատվեք Ձեր անիմաստ և անհիմն խնդրից։ Ախտորոշումս՝ բացարձակ առողջ։ Ցուցումներ՝ խորհուրդ է տրվում փոխանակ հիմարություններով զբաղվեք, դիմեք հոգեբանի խորհրդատվությանը։

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: