ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԵՍ ԱՇԽԱՏԱՎԱՅՐՈւՄ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՄԱՐԴ ԵՄ...

Հարց՝

Բարև Ձեզ Միհրդատ Ռոստոմովիչ։

Իմ անունը X է, ես 26 տարեկան եմ և ապրում եմ Y քաղաքում։

Ես ունեմ սուր լիդերի բնավորություն, ես կարողանում եմ խոսել մարդկանց հետ (անծանոթ, հասարակական վայրերում, ղեկավարության հետ)։

Համարում եմ ինձ համակրելի, հետևում եմ արտաքինիս, մանրակրկիտ ընտրում եմ շորերս։ Իմ նմանների մասին ասում են մատդ բերանը մի դիր։ Միևնույն ժամանակ ես շատ ուշադիր եմ շրջապատի նկատմամբ, միշտ պատրաստ եմ հասնել և ցանկացած օգնություն ցուցաբերել։

Ահա իմ պրոբլեմային իրավիճակը՝ 10 ամիս առաջ ստացա այն աշխատանքը, որի մասին երազում էի։ Բայց քանի որ ես այդ պաշտոնում աշխատելու փորձ չունեի, առաջին ժամանակներում ինձ, որպես մասնագետ անհարմար էի զգում։ Դա իմ ամենամեծ սխալն էր, քանի որ կոլեգաներս սկսեցին իմ փոխարեն անել իմ բոլոր աշխատանքը։ Ես փորձում էի բացատրել նրանց, որ ինձ պետք է ինքնուրույն հասկանալ իմ աշխատանքը, պետք է փորձ ձեռք բերել, բայց ինձ ուղղակի արհամարհում էին։ Այդ ժամանակ ես հագա «սուս ու փուս» մարդու դիմակը և սկսեցի խաղալ այդ դերը։ Հիմա աշխատավայրում ես անտեսանելի մարդ եմ (կոլեգաներս ինձ նույնիսկ խորհրդակցությունների, հավաքույթների կամ կինոթատրոն չեն հրավիրում), իսկ օֆիսի սահմաններից դուրս, ես լիդեր եմ։ Ինձ իմ կոլեգաների ընկերությունը պետք չէ, ինձ կարյերային աճ է պետք, իսկ քանի որ ինձ ոչ-ոք չի նկատում, ապա զգացնել տալ քո մասին բավականին դժվար է։ Չնայած միգուցե և նկատում են, սակայն մտածված արհամարհում են։ Կոլեգաներիցս շատերը արագ կատարում են իմ աշխատանքը, որպեսզի ավելորդ անգամ ղեկավարությանը դուր գան, իսկ ես շարունակում եմ լռել և նստել։ Ստանում եմ արդեն երկրորդ բարձրագույն կրթությունս։ Ես ոչ ոքի առաջ գլուխ չեմ գովում իմ գիտելիքներով և կրթվածությամբ, ուղղակի վիրավորական է տեսնելը, թե ինչպես են կոլեգաներս խոսում և գրում սխալներով, իսկ ես, լավ գիտելիքներով մասնագետս՝ անպետք եմ դառնում։ Ինչպե՞ս լուծեմ այս խնդիրը, հանեմ դիմակս, դադարեմ անտեսանելի լինելուց՝ ես ինքս ինձ չեմ ճանաչում երբ օֆիսի շեմից ներս եմ մտնում։ Այս ամենից կախված է իմ կարյերան, որն ինձ անհանգստացնում է ամեն ինչից շատ...

Ամփոփում՝

  • Ի՞նչ խոսքերով ասեմ գործընկերներիս, որպեսզի նրանք այլևս քիթները չխոթեն իմ աշխատանքի մեջ և չկատարեն իմ պարտականությունները («Ես ինքս դա կարող եմ, գիտեմ թե ինչպես անել, սա իմ աշխատանքն է...» բառերին նրանք ուղղակի չեն հակազդում)։
  • Ինչպես աշխատավայրում դառնալ այնպիսին, ինչպիսին ես իրականում կամ՝ էներգիայով լեցուն, նախաձեռնող։ Ինձ շատ անհարմար է «լռակյացի» դիմակի տակ։ Ես զգում եմ, թե ինչպես են բարկությունս և էմոցիաներս կուտակվում, և մեկ-երկու շաբաթ անց ես ուժեղ կխփեմ բռունցքս սեղանին և «բոլորին ցույց կտամ իմ իսկական դեմքը»։

Հուսով սպասում եմ Ձեր պատասխանին։

Պատասխան՝

Հարգելի X։

Ինձ թվում է, որ Ձեր խնդիրը ոչ թե Ձեր կոլեգաների, այլ Ձեր մեջ է։ Միգուցե աշխատավայրում Ձեզ խանգարում է Ձեր ներքուստ բարձրացված ինքնագնահատականը և ներքին թշնամական վերաբերմունքը կոլեգաների նկատմամբ։

Սկզբի համար փորձեք ավելի բարյացակամ վերաբերվել նրանց նկատմամբ և ընկերներ ձեռք բերել։ «Ես ինքս դա կարող եմ, գիտեմ թե ինչպես անել, սա իմ աշխատանքն է...» բառերով ոչնչի չեք հասնի։ Այդ արտահայտությունները ագրեսիվ են և ազդում են դիմացինի ինքնասիրության վրա։ Գոյություն ունեն ավելի քաղաքավարի և հաջողակ արտահայտություններ՝ «...թույլ տվեք փորձեմ, խնդրեմ, շնորհակալ եմ որ օգնեցիք...»։

Կարյերա բառի իմաստը գործընկերներին ցածրացնելու մեջ չէ (ինչը որ Դուք թաքուն ցանկանում եք)։ Ուզում եք, որ Ձեզ հարգե՞ն։ Փորձեք գովել Ձեր գործընկերներին ղեկավարության առաջ։ Միգուցե Ձեր լիդերի բնավորությունը չի գործում Ձեր գործընկերների շրջապատում։ Փորձեք գործընկերների հետ հավասարի պես շփվել։ Լիդեր դառնալու Ձեր ձգտումը, ինչպես Դուք դա անվանում եք, նշանակում է ենթարկացնել Ձեզ, ինչը կոռռեկտ լուծում չէ։ Ամենայն հավանականության Ձեզ հետ աշխատում են կանայք, ում հետ կարելի է մի փոքր բամբասել, սուրճ խմել, աշխատանքից հետո հանդիպել, հյուր գնալ կամ հրավիրել և այս ամենը միայն Ձեր ինիցիատիվայով։ Մի կողմ թողեք Ձեր նեղացածությունը՝ այն միայն խանգարելու է։ Սկսեք նրանցից ամենա հաճելիից կամ նրանից, ով մտերմություն է անում Ձեր կոլեկտիվի լիդերի հետ։ Փորձեք շփվել նրա հետ չցածրացնելով նրան, առանց որևե մի խնդրանքի և ոչ աշխատանքային թեմաներով։ Ձեր նպատակը պետք է լինի նրան դուր գալը։

Պատերազմով ոչնչի չես հասնի, քաղաքականություն է պետք։

Այո, Դուք ճիշտ եք, «սուսիկ-փուսիկի» դիմակը Ձեզ չի սազում, սակայն չի կարելի զոհ գնալ զգացողություններին և ուժեղ բռունցքը սեղանին խփելով ընդհանրապես կորցնել այն աշխատանքը, որի մասին երկար ժամանակ երազել եք։ Փորձեք նայել Ձեզ ձեր գործընկերների աչքերով (միայն թե անկեղծ) և կգտնեք այն ինչը կարիք ունի փոխվելու Ձեր մեջ։ Ուղղեք Ձեզ, և թող դա դառնա առաջին անձնային աճը Ձեր կարյերայի երկար ճանապարհին։

Դուք գրում եք՝. «Ինձ իմ կոլեգաների ընկերությունը պետք չէ, ինձ կարյերային աճ է պետք...»։ Հենց այստեղ է Ձեր կոպիտ սխալը։ Ձեզ պետք է անհրաժեշտ լինի Ձեր գործընկերների ընկերությունը։ Եվ Դուք կհասնեք Ձեր ուզած արդյունքին այն ժամանակ, երբ նրանց վրա կթողնեք բարի, հասնող, և հուսալի մարդու տպավորություն՝ ում սիրում են։

Ապացուցեք նրանց, որ Ձեր գեղեցիկ արտաքինը հարմոնիկ է Ձեր ներքնաշխարհի հետ։

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: