ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԱՄՈւՍԻՆՍ ԸՆԿԵՐՈւՀԻ ՈՒՆԻ...

Հարց՝

Բարև Ձեզ:

Ես 28 տարեկան եմ: Ամուսնացած եմ արդեն 10 տարի է:

Վերջերս ես իմացա, որ ամուսինս ընկերուհի ունի, ում հետ նրանք շփվում են արդեն 3 տարի է:

Հարաբերությունների մասին տրված իմ հարցերին, նա պատասխանում է՝. «Միայն ընկերական և ոչ ավելին»: Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու էր պետք դա, այսքան տարի թաքցնել ինձանից՝ ես երբեք ավելորդ խանդոտություն չեմ ցուցաբերել:

Օգնեք ինձ խնդրում եմ հասկանամ իմ և ամուսնուս հարաբերությունները:

Հիմա հոգիս ամբողջովին խառնված է իրար: Ես պետք է նրա հետ ծանոթանամ, բայց չգիտեմ, թե ինչպես եմ ինձ պահելու:

ՕԳՆԵՔ ԽՆԴՐՈւՄ ԵՄ: Ուզում եմ պահպանեմ մեր ամուսնությունը, սակայն ամուսնուս նկատմամբ ձևավորված անվստահությունը ինձ խանգարում է լիարժեք վայելելու ընտանեկան կյանքի ամբողջ գեղեցկությունը:

Պատասխան՝

Հարգելի X:

Գնահատեք իրավիճակը ելնելով Ձեր ամուսնու վերաբերմունքից դեպի Ձեզ՝ վերջին 3 տարվա ընթացքում: Եթե նրա վերաբերմունքը չի փոխվել և նա Ձեզ վերաբերվում է նույնքան նուրբ, ինչպես առաջ, ապա ինձ թվում է, որ անհանգստանալու առիթ չկա և պետք չի սեփական գնահատականի մեջ անվստահություն ցուցաբերել:

Ես կարծում եմ, որ իրականում տղամարդը կարող է կին-ընկեր ունենալ: Այ այն հարցին, թե ինչու՞ է նա Ձեզանից դա թաքցրել՝ պատասխանել չեմ կարսղ: Իմ կարծիքով դրա համար կարող են լինել մի շարք պատճառներ՝

  • Ձեր խանդոտությունը:
  • Որպեսզի չցավեցնի Ձեզ (դա իհարկե իր կարծիքով):
  • Միևնույն է չեք հավատա և հասկանա (ի միջի այլոց՝ այն, ինչ հիմա անում եք):
  • Սուտը:

Այն, որ Դուք Ձեզ գնահատում եք ոչ այնքան խանդոտ, դեռ չի նշանակում, որ Ձեր ամուսինը նույնպես այդպես է կարծում: Փորձեք նրա հետ զրուցել հասուն մարդու պես, առանց իսթերիկաների և էմոցիաների մեջ չընկնելով:

Ամեն դեպքում, նրա հետ ծանոթանալ պետք է չկորցնելով Ձեր արժանապատվությունը և հանգստությունը, գիտակցելով, որ նա Ձեր ամուսինն է:

Իսկ մնացածը, փորձեք փնտրել Ձեր մեջ: Ի՞նչը չի հերիքում Ձեր ամուսնուն, Ձեր հետ ունեցած հարաբերությունների մեջ, որ փնտրում է ուրիշի հետ: Ուղղեք այդ թյուրիմածությունը, և նա նորից ամբողջությամբ կլինի Ձերը: Միակ բանը, որի պատճառով տղամարդիք փնտրում են ուրիշի՝ տանը ունեցած որևե մի անբավարարված բաղկացուցիչն է:

Ամեն դեպքում՝ մի ընկճվեք և մի կորցրեք Ձեր արժանապատվությունը: Մտածեք, թե ինչպես կկարողանաք, նրա համար ավելի հետաքրքիր դառնալ: Եվ ոչ մի դեպքում սկանդալներ մի սարքեք: Մի եղեք ագրեսիվ և մի փորձեք պատժել Ձեր ամուսնուն: Դրանով Դուք ուղղակի նրան Ձեզանից հեռու կվանեք (եթե նույնիսկ այն, ինչ Դուք մտածում եք ճիշտ է, որում ես համոզված չեմ): Եղեք նրա հետ քնքուշ և փորձեք հասկանալ նրան: Քանզի Ձեր ընտանիքից թանկ Դուք ոչինչ չունեք, իսկ թանկ բանի համար արժե պայքարել՝ տվյալ դեպքում ապացուցել, որ Դուք աշխարհի ամենալավ կինն եք: Դրան կօգնի, եթե կարողանաք նայել Ձեզ նրա աչքերով:

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: