Առվի քարքարոտ ափից դուրս էր ցցվել լեռնային Բյուրեղապակու մի գեղեցիկ բյուրեղ։ Կլոր տարին լսում էր Բյուրեղապակին իր հացեին ուղղված բացականչությունները։ Երբ եկավ ձմեռը և սառնամանիքով կռած սարցաբեկորները սկսեցին պայքարել միմյանց հետ, նա լսեց, թե ինչպես հերթական Սարցաբեկորը դիմեց իրեն՝
- Իմ քույր, Սարցաբեկոր, դու տեսա՞ր ես նրան հաղթեցի։
- Այո, - պատասխանեց Բյուրեղապակին, - Տեսա։
Եվ մտքում ասաց՝ «Միայն թե ես սարցաբեկոր չեմ»
Երբ ամառ եկաբ, նա լսեց իր կողքով անցնող հերթական ջրի շիթի բացականչությունը՝
- Իմ քույր, Ջուր, դու հասկանում ես…
- Այո, - պատասխանեց Բյուրեղապակին, - Հասկանում եմ։
Եվ մտքում ասաց՝ «Միայն թե ես ջուր չեմ»
Անցավ ժամանակ, սառույցները հալվեցին և ողջ ջուրը հոսեց։ Ճանապարհելով վերջին կաթիլը, Բյուրեղապակին նայեց մաքուր կապուտակ երկնքին և հանկարծ կողքին ձայն լսեց՝
- Իմ եղբայր, Քար, իսկ դու այնքան էլ հասարակ չես, ինչպես թվում ես։
- Հաճելի է այսպիսի խորաթափանց զրուցակից ունենալ, - ասաց Բյուրեցապակին և մտածեց՝ «Միայն թե ես քար չեմ»։
Ալեքսանդր Շուբնիկով
