ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Գեղեցկուհի նավակը»

Մի ոչ մեծ կղզու վրա, ձկնորսական ավանից ոչ հեռու, ապրում էր ծերունին իր պառավի հետ։ Եվ նրանք մի նավակ պատրաստեցին, որին հավասար չկար ողջ ափամերձ շրջանում։ Եվ հյուր էին գալիս նրանց ձկնորսներն ու բոլորը հարցնում էին՝

- Ե՞րբ եք այս գանձը ջուրն իջեցնելու։

Եվ պատասխանում էին ծերունին իր պառավի հետ՝

- Վաղ է դեռ, ախր մենք դեռ չենք հասցրել ինչպես հարկն է զարդարել այն։ Ջուրն ու տիղմը կփչացնեն նավակին և այն այլևս այդքան չքնաղ չի լինի։

Անցան տարիներ և նրանց նավակը ավելի ու ավելի էր գեղեցկանում, նրբագեղ էին դառնում նրա վրայի փորագրություններն ու նախշերը։

Եվ մի անգամ ջուրը ծովում սկսեց բարձրանալ, սպառնալով հեղեղել ողջ կղզին։ Նստեցին ծերունին պառավի հետ իրենց նավակն ու լողացին դեպի ափ։ Սակայն չոր արևոտ ափին երկար կանգնելուց չորացել էր գեղեցկուհի-նավակը և ոյն ուղղակի խորտակվեց իր հետ տանելով ծերունուն ու պառավին։

Ալեքսանդր Շուբնիկով

 
 

Այժմ կայքը դիտում են 1608 հյուր