Մի երիտասարդ իր ընկերուհուն առաջարկեց իր ձեռքն ու սիրտը: Վերջինս ուրախությամբ համաձայնվեց և ի պատասխան հյուր հրավիրեց տղային նրա ծնողների հետ, որպեսզի ծանոթացնի նրանց իր հոր և մոր հետ։
Ընթրիքի ընթացքում, երկու ընտանիքները ընդհանուր լեզու գտան և արդեն մի կարճ ժամանակ անց սկսեցին շփվել այնպես, կարծես հին ծանոթներ էին։
Աղջկա պատրաստած կերակուրը շատ դուր եկավ հյուրերին։ Դե փեսացուն էլ հիացմունքի մեջ էր։ Իր բաժինն ուտելուց հետո նա ասաց՝
— Այսպիսի համեղությունը կարելի է հավերժ ուտել։
— Քեզ հավելում դնե՞մ, — հարցրեց հարսնացուն։
Տղան հաստատակամ գլխով արեց ի նշան համաձայնության և կրկին անցավ ոգևորությամբ կերակուրը կլանելուն։
Հարսնացուի հայրը, մի որոշ ժամանակ հետաքրքրությամբ հետևում էր դրան, իսկ հետո կռացավ և ժպիտով, շշնջալով հարցրեց՝
— Դու արդեն մտածե՞լ ես թե ինչ ես նրան ասելու երբ նա քեզ ոչ համեղ ընթրիք պատրաստի։