ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Աստված, որ լքել է իր տաճարը»

Մի մեղքերի մեջ խրված քաղաքի փողոցում, Աստված համոզում էր մի պոռնիկի, թողնել իր ամոթալի զբաղմունքը, սակայն վերջինս ուշադրություն չդարձնելով նրա խոսքերին, իր հայացքն ուղղեց մի վարդագույն պսակով մարդու վրա ու համբուրեց նրա ներկված շուրթերը։ Եվ բորոտը, ում Աստված նվիրեց ապաքինում, գնաց նրա հետևից ու դարձավ նրա սիրեկանը։

Այդ ժամանակ Աստված ջուրը գինի դարձրեց,

բայց հյուրերը, հարսանյաց կերուխումի ժամանակ չփորձեցին նույնիսկ այդ ըմպելիքը, քանզի գիտեին նրանք, որ նա, լինելով Աստված, ոչինչ չի հասկանում կյանքի ուրախություններից և չի կարող դրանք ճաշակել։ Իսկ երբ նա գլխին մոխիր լցրեց ու պսակեց իրեն փշերով, նրանք ծաղեցին վերջինիս և չէին ուզում սպանել նրան, քանզի լինելով Աստված, վերջինս չեր կարող նաև տանջանքներ զգալ։

Օսկար Ուայլդ

 
 

Այժմ կայքը դիտում են 248 հյուր