ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Կմախք-Կինը»

Կինը մի այնպիսի բան էր արել, որ նրա հայրը զայրացել էր։ Ինչու՞մ էր նա մեղավոր, ոչ ոք արդեն չի հիշում, միայն թե հայրը նրան քարշ էր տվել ծովի ափ և ժայռից ցած նետել։ Ձկները կերել էին նրա մարմինն ու աչքերը։ Մնացել էր կմախքը, որն էլ ստորգետնյա հոսանքները գլորում էին ծովի հատակով։

Մի անգամ ձկնորսը ճանապարհվեց ձուկ բռնելու։

Անհրաժեշտ է ասել, որ ժամանակին շատերն էին գալիս այդ ծովածոցը, սակայն մեր ձկնորսը հայրենի տնից հեռու լողաց և չգիտեր, որ տեղացի ձկնորսները այդ տեղերից ջանում են հեռու մնալ, քանի որ այդտեղ չար ուժեր կային։

Եվ այդպես էլ պետք է լիներ, որ ձկնորսի գցած կեռիկը հենց ամուր հագներ Կմախք-կնոջ կողոսկրին։ «Երևի այս անգամ մեծ ձուկ է բռնվել, - մտածեց ձկնորսը։ - Վերջապես»։ Մտքում նա արդեն գցում բռնում էր, թե որքան մարդ կկարողանա կերակրել այդ ահռելի ձկով, ինչքան իրեն կբավականացնի, որքան ժամանակ կկարողանա հանգստանալ իր հայթայթելու պարտականություններից։ Ձկնորսը պայքարում էր ծանր բեռի հետ, որը կախված էր նրա կեռիկից, իսկ ծովի ջուրը եռում էր ու փրփրում, նավակը թռչկոտում էր և դողդղում, որովհետև նա, ով պառկած էր ծովի հատակին, փորձում էր ազատվել։ Սակայն որքան ավելի շատ էր կինը պայքարում, այնքան ավելի շատվ էր խճճվում ձկան թելի մեջ։ Չնայած իր բոլոր ջանքերին, նա անզսպորեն մոտենում էր մակերևույթին, որտեղ իրեն հանում էր իր կողից կառչած ձկան թելը։

Ձկնորսն արդեն ուզում էր իր որսը հանել ուռկանով և այդ պատճառով էլ չտեսավ, թե ինչպես ջրից դուրս եկավ գանգը, չտեսավ աչքերի խոռոչներում փայլփլող կորալները, չտեսավ խխունջները որոնք կպած եին դեղին ատամներին։ Հետո նա շուռվ եկավ, ուռկանը ձեռքերում և այստեղ էլ տեսավ Կմախք-կնոջը իր ողջ գեղեցկությամբ՝ նա նա կախված էր նավակի քթից, կառչելով նավակից իր երկար առջևի ատամներով։

- Ա-ա-ա, - գոռաց խեղճը և սարսափից նրա սիրտը կրունկներն ընկավ, աչքերը ճակատին ելան իսկ ականջները սկսեցին այրվել։ - Ա-ա-ա, - ոռնաց նա, հրեց այն իր նավակից թիակով իսկ հետո խելագարի պես սկսեց դեպի ափ թիավարել։

Վախից նա չնկատեց էլ, որ կմախքն իր կարթին է ընկած և բոլորովին վախեցավ, երբ տեսավ, որ սարսափելի ուրվականը իր հետևից դեպի ափ է գալիս։ Ուր էլ նա չէր ուղղում իր նավակը, Կմախք-Կինը նրանից հետ չէր մնում, վերջինիս շնչառությունը ջրի վրա գոլորշու քուլաներով էր երևում իսկ ձեռքերը ձգվում էին դեպի ձկնորսը կարծես ուզելով բռնել նրան ու դեպի ծովի հատակը տանել։

- Ա-ա-ա-ա-ա, - գոռաց նա, հասնելով ափին։

Մի ցատկով նա դուրս ցատկեց նավակից և ձեռքում կարթը պինդ սեղմած սկսեց փախչել։ Իսկ կորալագույն-սպիտակ կմախքը, դեռ ձկան թելով փաթաթված, շաչյունով, թռչկոտեց իր հետևից։ Նա բարձրացավ ժայռերը – Կմախք-Կինը նրա հետևից։ Նա սկսեց փախչել սառցե տունդրայով – նա հետևից։ Նա վազեց չորանալու համար փռված մսերի միջով և գունդու կծիկ արեց դրանք իր երկարաճիթ կոշիկներով։

Աննահանջ հետևելով նրան, Կմախք-Կինը իր վրա վերցրեց մի քանի սառեցված ձուկ և սկսեց ծամել՝ ախր նրա բերանում վաղուց փշուր չէր եղել։ Վերջապես ձկնորսը հասավ իր ձնե խրճիթին, ու սուզվեց մուտքի մեջ և չորեքթաթա սողաց ներս։ Նա պառկել էր մթության մեջ, շնչակտուր և հեծկլտալոբ, իսկ սիրտը թմբուկի պես խփում էր – ամենախուլ թմբուկի պես։ Վերջապես նա անվտանգ միջավայրում է, լիարժեք անվտանգության մեջ, հա, անվտանգ է։ Փառք աստվածներին… վերջապես… նա… անվտանգ է։

Նա վառեց ճրագը, և  - օ սարսափ։ Ձնոտ հատակին, ոսկորների կույտի վրա պառկած էր նա՝ կրունկը ուսին, ծունկը՝ կողերի արանքում, ոտքը գցած արմունկի վրա։

Հետո նա չէր կարողանում ասել, թե ինչ տեղի ունեցավ՝ միգուցե լույսը փափկեցրեց նրա ուրվագծերը կամ ամեն բանը նրանում էր, որ ձկնորսը միայնակ էր։ Միայն թե նրա սրտում բարության կայծ վառվեց, նա դանդաղ մեկնեց մրից սևացած ձեռքերը և ինչ-որ քնքուշ բան ասելով, երեխային սփոփող մոր նման սկսեց քանդել ձկնորսական թելը։

- Այ այսպես, այ այսպես, - սկզբից նա ազատ արձակեց ոտքերի մատերը, հետո ազդրերը։ - Այ այսպես, այ այսպես։

Նա ողջ գիշեր չարչարվեց և վերջում փաթաթեց նրան մորթիների մեջ, որպեսզի տաքացնի։ Հիմա Կմախք-Կնոջ բոլոր ոսկորները իրենց տեղերում էին, ինչպես և մարդու մոտ պետք է լինի։

Նա հանեց կայծքարը, իր մազերից մի փունջ պոկելով մի փոքրիկ խարույկ վառեց։ ժամանակ առ ժամանակ, ճարպով պատելով իր կարթի թանկարժեք փայտը և փաթաթելով ձկան թելը կարթին նա մերթ ընդ մերթ նայում էր Կմախք-Կնոջ վրա։ Իսկ վերջինս, մորթիների մեջ փաթաթված ոչ մի բառ չէր ասում – չէր խիզախում, վախենալով, որ ձկնորսը չհանի իրեն խրճիթից, չնետի ժայռից ներքև, չկոտրի իր ոսկորները։

Ձկնորսը քունը սկսեց տանել, նա մտավ մորթե վերմակների տակ և շուտով քնեց։ Լինում է, որ մարդը երբ քնած է, իր աչքից արցունք է հոսում։ Ոչ ոք չգիտե թե ինչ երազ է հենց լինում դրա պատճառը, սակայն մենք գիտենք, որ այդ երազը թախծից կամ կարոտից է։ Այդպես եղավ նաև այս անգամ։

Կմախք-Կինը տեսավ, թե ինչպես ճրագի լույսի տակ փայլեց արցունքը և հանկարծ նա սարսափելի ուզեցավ խմել։ Շրխկշխկացնելով իր ոսկորներով նա սողաց քնածի մոտ և բերանը հպեց արցունքին։ Այդ մեն մի արցունքի կաթիլւ գետի նման էր և նա խմում էր ու խմում, մինչև չհագեցրեց իր տարիների ծարավը։

Հետո նա պառկեց ձկնորսի կողքին, մտավ նրա մեջ, հանեց նրա սրտից խուլ թմբուկը։ Նստեց ու սկսեց խփել թմբուկին երկու կողմից էլ՝ Բոոմ-բոմ-մ։ Բոմ-բոմ-մ

Եվ այդ թմբուկի ռիթմի տակ սկսեց երգել՝

- Մարմին-մարմին-մարմին։ Մարմին-մարմին-մարմին։

Եվ որքան նա երգում էր, այնքան նրա ոսկորների վրա մարմին էր աճում։ Այսպես նա իր համար մազեր ու հեռատես աչքեր երգեց, և գեղեցիկ լիքը ձեռքեր։ Երգեց նա հովիտ ոտքերի արանքում, երգեց կրծքեր – այնքան երկար, որ դրանցով հնարավոր լինի փաթաթվել տաքանալու համար և այլ ամեն բան, ինչ անհրաժեշտ է կնոջը։

Երբ նրա մոտ ամեն բան տեղում էր, նա երգելով հանեց քնած տղամարդու շորերը, մտավ նրա անկողին և ամուր սեղմվեց նրան։ Նա ետ վերադարձրեց վերջինիս սիրտը, խուլ թմբուկը և այսպես նրանք արթնացան – միագործված մարմիններով, միացած մի նոր կապով, բարի ու ամուր։

Մարդիկ, ովքեր չէին հիշում թե ինչի պատճառով էր կնոջ դժբախտությունն եղալ, ասում են, որ նա հեռացավ ձկնորսի հետ և նրանց կուշտ կերակրեցին այն արարածները, ում Կինը ճանաչում էր, երբ ապրում էր ջրի հատակում։ Մարդիկ ասում էին, որ սա բացարձակ ճշմարտություն է և դրանից ավել նրանք ոչինչ չգիտեն։

Կլարիսսա Էսթես

P.S. Հեղինակի մեկնաբանություն

Կմախք-Կնոջ տեսքի ընկալման անընդունակությունը և նրան կապանքներից ազատումը – այ թե ինչն է դառնում շատ սիրային կապերի փլուզման պատճառը։ Որպեսզի սիրես, պետք է ոչ միայն ուժեղ այլև իմաստուն լինես։ Ուժը գալիս է ոգուց, իսկ իմաստությունը՝ Կմախք-Կնոջ հետ շփումից։

Այս հեքիաթը – ժամանակակից կյանքում սիրո պրոբլեմի Կյանք-մահ-Կյանքի և հատկապես Մահվան տեսանկյան բնույթից վախի հաջող փոխաբերություն է։ Արևմտյան մշակույթում Մահվան բնույթի իրական բնավորությունը սովոր էին ծածկել ամենատարբեր տեսություններով և ուսմունքներով, մինչև նա չբաժանվեց իր երկրորդ կեսից՝ Կյանքից։ Սխալ ուսուցման արդյունքում, մենք սովորեցինք վայրի բնության կարևորագույն և խորագույն տեսանկյուններից մեկի կիսատ պատկերի ընկալումը։ Մեզ սովորեցրեցին, որ մահվան ետևում միայն մահն է։ Սակայն դա բոլորովին էլ այդպես չէ։ Մահը միշտ կյանք է ծնում, նույնիսկ եթե նրանից մնացել է ոսկորների մի կույտ։

Կյանք-Մահ-Կյանքի մեր հասկացումը բավականին մռայլած է մահվան վախով, հենց այդ պատճառով էլ, այդ բնության ցիկլերին հետևելու մեր ընդունակությունը շատ թույլ է։ Այդ ուժերը մեզ հետ ոչինչ չեն անում։ Նրանք գողեր չեն, որոնք մեզանից խլում են այն, ինչ մենք սիրում ենք։ Այդ բնույթյունը – քյալագյոզ-վարորդ չէ, որը կոտրում է այն ամենը, ինչ մենք արժևորում ենք։

Իհարկե Կյանք-Մահ-Կյանքի ուժերը – դրանք մեր բնության մասն են, մեր նվիրական իշխանության մասը, որը գիտե քայլերը, գիտե Կյանքի և Մահվան պարը։ Այն բաղկացած է մեր այն տեսակետներից, որոնք գիտեն, թե երբ է հնարավոր, անհրաժեշտ և պետք որ ինչ-որ բան ծնվի և երբ պետք է մահանա։ Նա – իմաստուն ուսուցիչն է, եթե մենք ունակ ենք հետևել նրա ընթացքին ու արագությանը։

Անհոգի աշխարհը շռայլում է մեզ դեպի շտապող ունայնություն, որի նպատակը – գտնել այն միայն լուսատուն, որը, ինչպես մեզ թվում է, անմիջապես կայրվի ու կշարունակի այրվել հավերժ։ Սակայն հրաշքը, որը մենք փնտրում ենք, ժամանակ է պահանջում՝ ժամանակ է պետք, որ այն գտնենք և ժամանակ, որ այն իրացնենք։ Հավերժ շարժիչի ժամանակակից փնտրտուքները կարելի է համեմատել հավերժ սիրո մեխանիզմների փնտրտուքի հետ։

 
 

Այժմ կայքը դիտում են 525 հյուր