ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԲՐՈւՏՆ Ու ԻՐ ՍԱՓՈՐՆԵՐԸ

Ժամանակին, շատ վաղուց, աշխարհի երեսին ապրում էր կավագործական արվեստի մի վարպետ՝ Այրին։ Հայտնի էր Այրին իր սափորներով ողջ շրջանում։ Ճիշտ է, այդ սափորները վարպետի մոտ միանման էին ստացվում։ Բայց չնայած դրան, հերթական սափորը ստեղծելուց, Այրին լքում էր իր արհեստանոցը ու մեկ ճանապարհվում լայնարձակ դաշտ, ծաղիկներով հմայվելու, մեկ՝ լճի մոտ, նայելու ջրի ծփյունը, մեկ ժամերով նայում էր մայր մտնող արևին, երբեմն էլ հետևում էր արծաթե աստղերի փայլփլոցին։

- Եվ ինչու՞ ես դու միայն դատար ժամանակ վատնում, - նախատում էին Այրիին մարդիկ։ - Դու նրա փոխարեն, որ աստղերը ուսումնասիրես ու դաշտում կորես, քո սափորները պատրաստի։ Թե չէ, քո, գեղեցկություններով հմայվելուց, քո սափորները տարբեր չեն դառնում՝ ինչպես կային միանման, այնպես էլ մնում են։

Այդ խոսքերից չէր նեղանում մարդկանց վրա Այրին, այլ միայն պատասխանում էր՝

- Մարդիկ էլ են միանման՝ երկու ձեռք, երկու ոտք, գլուխ՝ ուսերի վրա, բայց բոլորն էլ իրարից տարբերվում են։ Այդպես էլ իմ սափորները՝ դրանք թերև միանման տեսք ունեն, բայց նրանց նշանակությունը տարբեր է։ Այ երեկ ես ջրին եմ նայել, թե ինչպես է հեքիաթային փայլում այն երեկոյան մայրամուտին ու մտածել եմ, որ սափորը, որը պատրաստելու եմ այդ օրը, ստեղծվելու է այն բանի համար, որ նրա մեջ ջուր լցնեն։ Լայնարձակ դաշտի ծաղիկներին եմ նայել ես, ու հետո սափոր պատրաստել, որի մեջ ծաղիկներ պետք է դնեն։ Ճիշտ է մարդիկ չգիտեն, թե ինչ նշանակություն եմ ես ներդրել իմ յուրաքանչյուր սափորի մեջ, բայց դե դա սարսափելի չէ՝ վաղ թե ուշ, իմ բոլոր սափորները կգտնեն իրենց իրական նշանակությունը։ Այդպիսին է սափորների ճակատագիրը։ Միայն թե ափսոս է, որ նրանց տերեը դրա վրա շատ ժամանակ կծախսեն։ Այնինչ իմ սափորներից յուրաքանչյուրի տերը, կարող էր ինձանից հարցնել, թե ինչ նպատակով է այն պատրաստվել։ Բայց մարդիկ չեն հավատում սեփական նախասահմանվածությանն ու կոչմանը, էլ ինչ ասեմ սափորների մասին։

Այ այսպես էր պատասխանում Այրին՝ մարդկանց։ Բայց մարդիկ նրան չէին հասկանում։ Ու ինչպես հասկանային այն, ինչ անհասկանալի էր մնալու մինչև կյանքի վերջը՝ իրական կոչումն ու նախասահմանվածությունը։

ԱՎԱ ԱՐԴՈ