Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Ես զզվում եմ ինձ շրջապատող մարդկանցից և ընդհանուր առմամբ աշխարհից...

Հարց՝

Բարև Ձեզ Միհրդատ Ռոստոմովիչ:

Ես X-ն եմ: 20 տարեկան եմ, ապրում եմ մորս և տատիկիս հետ Y-ում: Ամուսնացած չեմ, մտերիմ հարաբերություններ ունեմ համակուրսեցուս հետ, ով ինձանից մեծ է 11 տարով: Ես նրան ավելի շատ որպես ընկեր եմ ընդունում՝ նրա հետ ընտանիք կազմելու ցանկություն չունեմ: Երեխաներ չունեմ և դեռևս ունենալու ցանկություն էլ չունեմ: Ինձ թվում է, որ իմ կյանքի այս շրջանում դա ինձ կխանգարի:

Ես մարդ եմ, ով ունի ցածր ինքնագնահատական: Միևնույն ժամանակ էգոցենտրիկ եմ, հաճախ ֆիկսվում եմ ինքս իմ և իմ ներքնաշխարհի վրա: "Ինքնափորփրումով" եմ զբաղվում: Ինտրովերտ եմ: Ամաչկոտ եմ, նեղացկոտ, բացարձակ ինֆանտիլ եմ և թուլակամ (օրինակ՝ չեմ կարողանում ծխելս թողնել): Արտաքուստ, ժամանակ առ ժամանակ ինձ դուր եմ գալիս՝ ոչ միշտ: Հաճախ չարանում եմ և նախանձում ինչ-որ մեկին, ով այն բնավորության գծերը և ներքին որակները ունի, որը կուզեի ունենալ ես՝ շփվողություն, նպատակասլացություն, ճկունություն, խորամանկություն, նախաձեռնողություն, լկտիություն, ակտիվություն և իհարկե, ամենից առաջ՝ համոզվածություն սեփական անձի մեջ: Թվում է, թե ես ինձ բացարձակ չեմ սիրում: Միևնույն ժամանակ նվնվալու և ինքս ինձ խղճալու հակումներ ունեմ: Շրջապատս ինձ ընկալում է որպես ոչ հիմար մարդ: Բայց իմ ուղեղը՝ տեսաբանի, փիլիսոփայի աբստրակտ ուղեղ է: Ինձ թվում է, որ ինձ թերագնահատում են: Լուրջ չեն ընդունում, իմ մեջ թույլ, փակ և ամաչկոտ երեխա են տեսնում:

Պրոբլեմիս այժմյան վիճակը արտահայտվում է դեպրեսիվ վիճակով և դյուրագրգիռությամբ: Հիմա ինձ մոտ գերիշխում են թուլությունը, անուժությունը և ինքս իմ նկատմամբ աանհամոզվածությունը: Հստակ կյանքային կողմնորոշիչներ չկան: Կասկածում եմ կյանքիս ուղու ընտրության ճիշտ լինելու մեջ: Պրոբլեմներից, իրականությունից դեպի իլյուզոր աշխարհ փախնելու ցանկություն ունեմ և այդ առիթով էլ ինքս իմ նկատմամբ ատելություն է առաջանում: Իսպառ բացակայում են ինչ-որ բանի նկատմամբ ունեցած իրական հետաքրքրություններս, տարվածությունը, էնտուզիազմը: Վախենում եմ շուտ մահանալ և չհասցնել կայանալ, կյանքում ինչ-որ բանի հասնել: Վախենում եմ կյանքից՝ պարտություններից: Տհաճություն եմ զգում շրջապատող մարդկանց, ընդհանուր առմամբ կյանքի, նրա մեջ եղած իրավիճակների և մասնավորապես ապրածս երկրի նկատմամբ:

Իմ կյանքում ինձ ամենաշատը անհանգստացնում է ինքս իմ և իմ ապագայի նկատմամբ համոզվածություն չունենալս: Շփվել չկարողանալս և վերընշված որակների բացակայությունը իմ մոտ: Կուզենայի հասարակության մեջ արժանապատիվ դիրք ունենալ: Զգալ, որ ես ուրիշներից վատը չեմ՝ այլ նույնիսկ լավն եմ: Էմոցիոնալ վերելք և բավարարվածություն ունենալ: Գտնել ինձ: Կյանքի ճանապարհի ճշտության մեջ չկասկածել: Ակտիվ լինել:

Իմ խնդիրը ավելի սուր է արտահայտվում երբ շփվում եմ այն մարդկանց հետ, ովքեր ավելի հաջողակ են քան ես և ովքեր ունեն այն որակները, որ չունեմ ես: Իրավիճակներում, երբ ինչ-որ մեկը ցուցադրում է իր գերակայությունը, փորձում է գերիշխող դեր ունենալ, իրեն համոզված է պահում:

Ահա պրոբլեմային իրավիճակի մի կոնկրետ օրինակ: Համալսարանում մի համակուրսեցի ունեմ: Չեմ ուզում նրան ընկերուհի անվանել: Նա հիմար մարդ չէ, աշխատասեր է, բայց նաև շատ խորամանկ և պարծեցող: Նրան դուր է գալիս տարբեր արտահայտություններով ինձ ստորացնելը: Նա դա անում է այսպես ասած ոչ ակնհայտ, այսինքն՝ նեգատիվ բաներ ուղիղ և բացահայտորեն չի ասում այլ դա անում է ակնարկներով: Այդ ժամանակ ես շատ հեշտ ինձ կորցնում եմ և չեմ հասկանում թե ինչ պատասխանեմ այն բանին, ինչը ինձ իրոք ցավեցրել է: Ինձ համար զզվելի է նայել նրա գոհ դեմքին: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես նրանից վրեժ լուծեմ, բայց շատ եմ ուզում: Չե, երբեմն ես էլ եմ կարողանում նրա մոտ չարություն առաջացնել կամ նեղացնել: Բայս հազվադեպ: Ինչի՞ համար եմ դա անում: Չգիտեմ: Ես նրա մեջ թշնամի և մրցակից եմ տեսնում:

Երևի թե միշտ էլ ամաչկոտ, անվճռական և ինքս իմ մեջ անվստահ եմ եղել: Պրոբլեմս լուծել չեմ փորձել այլ ավելի շատ եմ փակվել ինքս իմ մեջ:

Ինչու՞մ է, Ձեր կարծիքով իմ հիմնական պրոբլեմը: Համոզված եմ, որ Դուք ավելի լավ եք տեսնում քան ես: Ինչպե՞ս պայքարեմ իմ այս վիճակի հետ: Հնարավո՞ր է արդյոք փոխել ինձ այնպես, որ ինքս ինձ դուր գամ և հնարավո՞ր է արդյոք իմ մեջ զարգացնել այն, իմ ցանկացած որակները, որը թվել եմ վերևում և որոնք, ինչպես ինձ թվում է, ես չունեմ: Իրականում ես համոզված եմ, որ դրանք իմ մեջ կան, քանի որ ժամանակ առ ժամանակ դուրս են պրծնում: Բայց ես շարունակ գլուծս մտցնում եմ, որ իմ մոտ ինչ-որ բան չի ստացվի:

Իմ խնդիրը լուծելու համար դիմել եմ հոգեթերապևտի՝ ինձ հակադեպրեսանտներ նշանակեցին: Դրանք իմ մոտ ֆիզիկական թուլություն էին առաջացնում: Հիասթափվեցի: Համարում եմ, որ դա անօգուտ է և անպտուղ:

Առողջությանս մասին ուզում եմ հայտնել, որ ժամանակ առ ժամանակ, սիրտ-անոթային համակարգիս հետ խնդիրներ եմ ունենում: Բրոնխիտներ եմ ունենում: Չեմ բուժվում:

Չափազանց շնորհակալ եմ:

Պատասխան՝

Հարգելի X:

Ձեր նամակից կարելի է կռահել, որ Դուք գտնվում եք դեպրեսիվ վիճակում և Ձեր նախկին փորձում եղած հոգեթերապևտը ճիշտ ուղղության վրա է եղել: Այո, Դուք ճիշտ եք, Ձեր ինքնագնահատականը ադեկվատ չէ, սակայն ասել, որ ցածր է՝ կասկածում եմ: Ինձ թվում է, որ ոչ ադեկվատ բարձրության մասին է խոսում արդեն այն, որ Դուք քննադատաբար եք մոտենում Ձեր հոգեթերապևտի որոշումներին և այդ ամենը անում եք չունենալով համապատասխան գիտելիքներ և պատրաստվածություն: Եղած մեծամտությունը և նախանձը Ձեզ բերում է կրախի և այժմյան իրավիճակը ամենա թույլն է այն ամենի դիմաց, ինչ սպասում է Ձեզ: Հիշեք՝ կյանքը հնարավորություն է տալիս մարդուն ուղղվելու և սա Ձեր հնարավորություններց մեկն է, որ Դուք կարողանաք օբյեկտիվ նայել Ձեզ և ուղղել Ձեր մեջ եղած բացասական գծերը: Երբ մենք դա չենք անում, կյանքը բարդացնում է իրավիճակը և այդպես շարունակ... մինչև հասկանանք և ուղղվենք: Մարդիք միշտ հասնում են այն բարձունքին, որին արժանի են: Եվ եթե որևե մեկի բարձունքը Ձեզ թվում է անարդար, դա նշանակում է, որ Դուք նրան ադեկվատ չեք գնահատում: Երևի Ձեր գնահատականի մեջ ավելի շատ խոսում են զգացողությունները և նախանձը: Փորձեք ձգվել: Ձեր առաջ կոնկրետ նպատակներ դրեք և փորձեք գտնել և առաջացնել Ձեր մեջ այն որոկները, որը չի հերիքում (դրանք այն չէ, ինչ Դուք նշել եք վերևում: Փորձեք գտնել Ձեր մեջ ներողամտություն, բարիություն, կամեցողություն և այլն), և միայն այդ ժամանակ կհասնեք Ձեր նպատակներին: Միայն հաջողությանը ապավինելով՝ կմնաք առանց ոչինչի: Մարդուն հաջողության են մղում անձնային աճը և ինքնաքննադատությունը: Մարդու ինքնաբավարարված և ինքնագոհ վիճակը բերում է անգործության, լճացման և կրախի՝ որի առաջ և հայտնվել եք Դուք: Դա բերում է մի վիճակի, որ մարդ սկսում է կյանքին նայել կողքից այն դեպքում, որ նրան շրջապատող բոլոր մարդիք՝ ապրում են: Ընտրությունը իհարկե Ձերն է, բայց ինձ թվում է, որ Ձեզ չի հերիքում անձնային աճ, նպատակասլացություն և ուսանելու ունակություն (բոլորից՝ նույնիսկ մանուկից): Հիշեք՝ չկան թշնամիներ: Կան ուսուցիչներ, ովքեր կարող են լինել ամենատարբեր տարիքի (0-ից մինչև 100 տարեկան), ամենատարբեր սեռի և բնավորության և կարևոր չէ՝ դուր են գալիս նրանք Ձեզ, թե ոչ: Իմաստուն մարդը սովորում է միշտ և բոլորից, հիմարը՝ գնահատում է և տանջվում: Ընտրությունը Ձերն է՝ Դուք եք որոշում, թե ով եք ուզում լինել: Հաջողակ և երջանիկ, թե դեպրեսիվ և անհաջողակ:

Ուրախ եմ, եթե որևե բանով կարողացա օգտակար լինել:

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты