ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՍԵՎ ԾԱՂԻԿԸ

Մի մոռացված երկրում, Գաֆարիայում, ժամանակին, մի հազար տարի առաջ ապրում էր մի պատանի ում անունն էր Վարմեյ։ Վարմեյը հասարակ, ոչ մի բանով չառանձնացող պատանի էր՝ ոչ շատ գեղեցիկ էր, ոչ շատ խելացի, մի փոքր ցվրված էր և չափազանց անհաջողակ։ Ինչ ուզենար անել, նրա մոտ շատ վատ էր ստացվում՝ նրա տնկած ծաղիկները միշտ արագ չորանում էին, հավաքած ցորենը՝ փտում էր իսկ նրա պատրաստած սեղաններն ու աթոռները՝ կոտրվում ու փլվում։

- Ախ, - Վարմեյին նայելով հոգոց էին քաշում տեղացիները՝ Գաֆարացիները,

- հավանաբար անեծք կա տղայի վրա։ Այսպիսի բան առանց մեկի չար ձեռքի չի լինի։

Մտածեց-մտածեց Վարմեյը և որոշեց գնալ և օգնության դիմել ավագ մոգին ու հրաշագործին՝ Սարիոնին, ով խոր անտառում էր ապրում։

- Դու խելագարվել ես, - Վարմեյի ետևից գոռում էին ընկերները։ - Սարիոնը կկործանի քեզ։ Կգողանա քո հոգին։ Կյանքից կզրկի։ Հա, ու դու նրան չես գտնի - ոչ-ոք, երբեք նախկինում չի կարողացել գտնել այդ սարսափելի մոգին։ Նախկինում ոչ-ոք նրան չի տեսել։

Եվ չնայած, Վարմեյն ինքը՝ իրեն նման չէր, գալիք ճանապարհորդության առիթով, սակայն այլևս ոչինչ փոխել չէր ուզում՝ վերջ ի վերջո նա պարտավոր էր դառնալ նորմալ Գաֆարացի։

Երկար թափառեց Վարմեյը անտառներով, փնտրելով մոգին։ Շատ օրեր անց կացրեց նա խոնավ մամուռների և ծակող եղեևնիների մեջ, մինչև վերջապես հանկարծ հանդիպեց մի տարօրինակ հյուղյակի։ Մոտենալով հյուղյակին, Վարմեյին տարօրինակ վախ համակեց։ Պատանին արդեն պատրաստվում էր արագ փախչել այդ կործանիչ վայրից, սակայն ինչ-որ մեկի ամուր ձեռքերը իջան նրա ուսերին։

- Մի շտապիր, - լսեց Վարմեյը մեջքի ետևից եկող ձայնը։ - Եթե եկել ես, կարողացել ես փնտրել ու գտնել ինձ, նշանակում է շատ կարևոր գործ ունես ինձ հետ։ Պատմիր ինձ, թե ինչ գործով ես այցելել իմ կեցարան։

- Օ, ամենազոր մոգ և հրաշագործ,- աշնան տերևի նման դողում էր Վարմեյը։ - Ես Ձեզ մոտ եմ եկել՝ օգնություն խնդրելու։ Անեծք կա ինձ վրա, սարսափելի, սև անեծք։ Ես ուզում եմ խնդրել Ձեզ ազատել ինձ դրանից։

- Անե՞ծք, - մտամոլոր խոսեց մոգը։ - Իսկ Դու համոզվա՞ծ ես, որ այն, ինչ կատարվում է քեզ հետ՝ անեծք է։

- Չգիտեմ, - ի պատասխան շփոթված ուսերը թոթովեց Վարմեյը։ - Սակայն մարդիկ այդպես են ասում։ Դե ես էլ եմ այդպես մտածում։ Ախր ինչ էլ չանեմ, կամ մահանում է, կամ չորանում, կամ փլուզվում։ Դա ի՞նչ է, եթե ոչ անեծք։

- Միգուցե Դու ճիշտ ես, - համաձայնեց Սարիոնը։ - Դե ինչ, ես կօգնեմ քեզ։ Բայց նախ Դու պետք է ինչ-որ բան ինձ համար անես՝ բեր ինձ Սև Ծաղիկ։

- Սև ծաղի՞կ, - շփոթվեց Վարմեյը։- Իսկ այդպիսի ծաղիկ լինու՞մ է։ Ես կարծես թե նախկինում երբեք, ոչ մի սև ծաղկի չեմ հանդիպել։

- Սև ծաղիկներն այստեղ, ոչ հեռու են աճում, - պատասխանեց Սարիոնը։ - Նրանց գտնել բարդ չէ, բայց այդքան էլ հեշտ չէ։ Տարիներ շարունակ, ոչ մի մահկանացու չի կարողանում գտնել և ոչ մի սև ծաղիկ։ Ո՞վ գիտե, միգուցե դա քեզ հաջողվի։ Ինձ մեկ սև ծաղիկ բեր, սակայն բեր ինձայնպես, որ թարմ լինի, և ոչ մի դեպքում այն թոռոմած չլինի։ Մահացած ծաղիկն ինձ պետք չի։

Դե ինչ, Վարմեյին ոչինչ չէր մնում անել, քան ճանապարհվել սև ծաղիկ փնտրելու։ Երկար նա թափառեց բարձր խոտերի, մամուռների, կատաղած աճող թունավոր ձարխոտերի միջև։ Բազում տարբեր ծաղիկներ հանդիպեցին նրա ճանապարհին, սակայն նրանց մեջ սև ծաղիկ չկար։ Հուսահատ, Վարմեյը որոշեց վերադառնալ տուն, մոռանալով և՛ սև ծաղկի, և՛ Սարիոնի մասին, մեկ էլ հանկարծ, բոլորովին անակնկալ կերպով, թփերի ետևում տեսավ մի փոքր բացատ։ Բացատում աճում էին սև ծաղիկներ։ Եվ այնքան շատ էին դրանք։

Պոկելով ծաղիկներից մեկը, Վարմեյը ցանկանում էր շտապել արդեն Սարիոնի մոտ, սակայն նրա ձեռքը գնաց երկրորդ ծաղկին, հետո երրորդին, չորորդին։ ԱՄբողջ երեկո Վարմեյը ծաղիկներ էր հավաքում և հանգստացավ միայն այն ժամանակ, երբ բացատում էլ ոչ մի սև ծաղիկ չմնաց։ «Որքան շատ տանեմ ես Սարիոնին, ⎯ մտածում էր Վարմեյը, ամուր սեղմելով ծաղկեփունջը իր կրծքին, ⎯ այնքան արագ նա իմ վրայից կհանի անեծքը»։

Սակայն վազելով մոտենալով մոգի խրճիթին, Վարմեյը նկատեց, որ նրա բոլոր ծաղիկները թոռոմել են։

- Դե ի՞նչ է սա եթե ոչ անեծք, - լաց եղավ Վարմեյը։

- Անե՞ծք, ասում ես, - մեջքի ետևից նա լսեց մոգի ձայնը։ - Ես քեզ խնդրեցի ինձ մեկ սև ծաղիկ բերես, ինչու՞ Դու բոլորը քաղեցիր։

Ես մտածեցի, որ ինչքան ես շատ ծաղիկներ բերեմ, այնքան ավելի լավ։ Եվ ես անպայման Ձեզ կհասցնեի ծաղիկները եթե չլիներ իմ անհաջողակությունը։ Ինձ մոտ ոչինչ չի ստացվում... - տխրեց պատանին։

- Ոչ մի բան չի ստացվի, - պատասխանեց Սարիոնը, - եթե գործին մոտենանք այնպես, ինչպես մոտենում ես դու։ Դու միակն ես, ում հաջողվել է այսքան երկար ժամանակվա ընթացքում գտնել սև ծաղիկներ, իսկ դա նշանակում է, որ քո վրա ոչ մի անեծք էլ չկա։ Անծեքը՝ դու ինքդ ես։ Ես խնդրեցի քեզ մեն մի ծաղիկ բերել ինձ, բայց բերել այն թարմ, չթոռոմած։ Դա շատ հեշտ առաջադրանք է։ Այդ բացատից մինչև իմ հյուղակ ընկած ճանապարհը այնքան էլ երկար չէ։ Ես խնդրեցի միայն մեկ ծաղիկ, որը կարելի էր պոկել հաշված վայրկյանների ընթացքում։ Փոխարենը, Դու, հիմար, ահռելի ժամանակ ծախսեցիր բոլոր սև ծաղիկները հավաքելու համար։ Եվ իհարկե, քո հավաքելու ընթացքում բոլոր ծաղիկները թոռոմեցին։ Դու ամեն բան ու անմիջապես ես ուզում, այդպես չի լինում։ Ահա քեզ իմ խորհուրդը՝ սովորիր հարյուր անիմաստ գործողություններից կատարել մեկը՝ իմաստալին։ Սովորիր երկար ճանապարհ անցնելուց հետո, քաղել միայն մեկ ծաղիկ և հասցնել այն տեղ՝ թարմ։ Եվ այդ ժամանակ աչ մի անեծք քեզ սարսափելի չի լինի, քանի որ Դու ամեն բան ճիշտ ես անում։ Վերադարձիր կրկին այն բացատ, - հրամայեց Սարիոնը, - և բեր ինձ մեկ թարմ սև ծաղիկ։

Դե ինչ արած՝ պետք է, ուրեմն պետք է։ Կրկին Վարմեյը ճանապարհվեց ծաղիկ փնտրելու և գտավ։ Շատ ծաղիկներ էին ծաղկում խիտ խոտերի մեջ՝ սև, թավշյա, գեղեցիկ, միայն հավաքի։ «Չեեե, - քմծիծաղ տվեց Վարմեյը, - այս անգամ ես կքաղեմ միայն մեկ ծաղիկ»։

Եվ որքան մեծ էր պատանու զարմանքը, երբ նա ծաղիկը թարմ հասցրեց տեղ։

- Սա անհնար է, - բացականչեց Վարմեյը։ - Կյանքումս առաջին անգամ ինձ հաջողվեց ինչ-որ բան՝ լավ անել։

- Տեսնու՞մ ես, - իրենից գոհ խոսեց Սարիոնը, - դա բոլորովին էլ բարդ չէր։ Դե ինչ, հիմա ես համոզված եմ, Դու հասկացար, որ քո վրա ոչ մի անեծք էլ չկա։ Հուսամ հետագայում էլ չի լինի։ Եվ հիշիր, մինչև ձեռանմուխ լինես ինչ-որ բան անել, մտածիր, թե ինչպես է ճիշտ այն կատարել՝ ինչից սկսել և ինչով վերջացնել։ Մի շտապիր և միանգամից ամեն բան մի սկսիր անել։ Ընտրիր միայն մի բան և արա այն այնպես, ինչպես Դա արեցիր սև ծաղկի հետ՝ քաղիր միայն մեկը և հասցրու այն թարմ։

Այս բառերի հետ Սարիոնը անհետացավ, կարծես երբեք էլ նա չէր եղել։

Իսկ վարմեյը վերադարձավ տուն։ Եվ շուտով նրա մասին խոսեց ողջ շրջանը՝ ախր նրա նման վարպետ բոլոր գործերում դեռ ոչ մի քաղաքում չէր եղել։

ԱՎԱ ԱՐԴՈ