Նա նայում էր, թե ինչպես է մայր մտնում արևը։ Նրա ողջ կյանքը – համատարած մայրամուտ էր։
- Դու երբեք լուսաբաց չե՞ս տեսել, - հարցնում էին նրան։
- Ոչ, - պատասխանում էր նա։ - Իմ աչքերը բացվում են միայն մայրամուտին։ Երևի իմ ճակատագիրն է այդպիսին։
- Եվ ինչպե՞ս ես դու այդպես ապրում։
- Ես ուղղակի ընդունել եմ մայրամուտը՝ որպես լուսաբաց։
- Եվ ի՞նչ է դա քեզ տալիս։
- Այն, որ ես երբեք մայրամուտ չեմ տեսնում։ Այդպես չի՞ եղել, որ մի օր ես դադարել եմ լուսաբաց տեսնել։
ԱՎԱ ԱՐԴՈ
