ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԱՂՋԻԿՆ Ու ՔԱՄԻՆ

Ինչու՞ ես այդքան հեռու ինձանից,

երբ իմ սիրտն այնքան միայնակ է

այնքան անտանելի ցուրտ է։

Երբ շրջակա աշխարհն ապրում է առանց ինձ,

առանց իմ սիրու, որ քեզ է տրված առհավետ...

Ինչու՞ ես այդքան հեռու ինձանից,

երբ հազիվ եմ շնչում ես,

երբ ապրում եմ միայն քո վերադարձին սպասելու համար...

 

Ապրում էր մի փոքրիկ քաղաքում Խաիկո քամին և աշխարհում անեից շատ սիրում էր նա պատուհաններից ներս նայել, երկար նայելով, թե ինչպես են մարդիկ իրենց առօրեական, չափավոր կյանքով ապրում, բայց ցավոք իրեն չեն նկատում… բոլորովին։ Իսկ նա ապակին էր ծեծում, միայնակ, բոլորի համար անպետք։

Բայց մի անգամ, մոտիկ թռչելով տներից մեկին, Խաիկոն պատուհանից այն կողմ մի չքնաղ աղջկա տեսավ։ Աղջիկը պտտվեց և, օ հրաշք, ժպտաց նրան։ Նա լայն բաց արեց պատուհանը քամուն ընդառաջ։ Ուրախացավ Խաիկոն, տուն ներս թռավ, պարելով նրա հետ պտտեց գեղեցկուհուն։ Եվ երջանիկ էր նա, որ ամբողջ աշխարհում նրա մոտ հայտնվեց մի հարազատ հոգի, աղջիկ, ով կարողացավ տեսնել նրան ու սպասել։ Միայն թե ազատությունը կանչում էր իր ետևից Խաիկոյին։ Ի՞նչ աներ նա այդ փոքրիկ քաղաքում, երբ աշխարհն այդքան մեծ էր։

- Ես շատ կարճ կթռչեմ, սիրելիս, - զգուշացրեց Խաիկոն։ - Ես ողջ աշխարհը թռչելով կանցնեմ ու կվերադառնամ քեզ մոտ, դու միայն մի դադարիր ինձ սպասել։

Խաիկոն թռավ, իսկ աղջիկը, պատուհանները չփակեց, շարունակեց սպասել նրան։

Միայն թե տարին անցնում էր տարու հետևից, իսկ ազատասեր քամին չէր վերադառնում։ Եվ ամբողջովին մոռացել էր նա իր սիրելիի մասին՝ աշխարհը ահռելի է և այնտեղ այնքան հետաքրքիր բան կա։

Շատ տարիներ անցավ, մինչև Խաիկոն, ամեն դեպքում վերադարձավ իր հարազատ քաղաք։ Նա թռչելով մոտեցավ իրեն ծանոթ պատուհանին՝ այն առաջվա պես բաց էր։ «Նշանակում է նա ինձ սպասել է», - ուրախացավ քամին։ Նա ներս թռավ տուն ու տեսավ անկողու վրա պառկած մի ծեր կնոջ։ «Մի՞թե սա ինքն է, իմ սիրելին», - սարսափեց Խաիկոն։ Կինը բաց արեց աչքերը և նախկին նրբությամբ նայեց վերջինիս։

- Որտե՞ղ էիր այսքան երկար, - հարցրեց նա։

Բայց Խաիկոն ի պատասխան միայն լռեց։ Նա քնքուշ շոյեց իր սիրեցյալի ճերմակ մազերը ու տեսավ, թե ինչպես է կյանքը լքում նրան։

Դուրս թռչելով տնից, Խաիկոն որոշեց առանց հետ նայելու թռչել ազատությանն ընդառաջ, իր անմար կյանքին ընդառաջ։ Սակայն թախիծը նրան բաց չէր թողնում՝ հասկացավ նա, որ չմնաց այս ողջ աշխարհում, այս ողջ մեծ մոլորակի վրա մի մարդ, ով իրեն տեսնում է ու սպասում։ Դառը արցունք թափեց քամին, բայց նրա արցունքներն այդպես էլ մնացին աննկատ…

ԱՎԱ ԱՐԴՈ