ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԵՍ – ՄԱՐԴ ԵՄ

Լինում են այնպիսի մոլորակներ, որ ոչ մի շրջանակներում չեն տեղավորվում։ Դրանք մագնիսի պես դեպի իրենց են ձգում տիեզերքի ողջ հնոտիքը՝ սկսած մանր բեկորներից ու քարերից, վերջացրած այրվող ահռելի աստերոիդներով։ Այդ հնոտիքի մեջ հաճախ հանդիպում են նաև տիեզերանավեր, այրվող կամ հենց թռիչքի ժամանակ արդեն պահեստամասերի փլվող, որոնք ազտոտում են առանց այն էլ ոչ այնքան հաճելի մակերևույթը, իրենց այրված, հալված ու ժանգոտած մնացորդներով։

Տվյալ մոլորակը հենց նրանց դասին էր պատկանում, որ որտեղ աստվա, այնտեղ էլ մարդիկ։

Նրա վրա ինչ ասես ընկնում էր՝ անվերջանալի տիեզերական աղբ, ինչ որ հնագույն պահեստամասեր, հզոր աստերոիդները առանց խղճի խայթի, նրա վիրավոր մակերևությում խոր կրատերներ էին բաց անում։ Ու դրան էլ ի լրացում, այդ մոլորակի վրա ընկավ, ոչ մի բանով աչքի չընկնող մի ԱԻ դասի տիեզերանավ։ Ոչ լավագույն տիեզերանավերից, որը տիեզերքը տեսել է։

Տիեզերանավն ընկավ գեղեցիկ, առանց շտապելու, պարուրված ծիրանագույն կրակով, ա կանաջ ծակող սուլոցով ու կրճտյունով մխրճվեց չոր հողի մեջ, ևս մի քանի մետր էլ սողալով իր պողպատե իրանի վրա։ Կրակը շուտով հանգչեց, ու տիեզերանավի ներսից լսվեցին խլեցված, բութ հարվածի ձայներ։ Այնուհետև հողի վրա ընկավ կողմնային դիտանցքը ու տիեզերանավից դուրս թռավ մի տղամարդ, իսկ նրա հետևից էլ երեք աղջիկ։ Աղջիկներից մեկը՝ բոյով ու բարեկազմ շիկահերը, կրկին ներս սուզվեց, վառարանի մեջ դրվող կաթսայի նման սևացած տեղափոխման միջոցի մեջ, այնտեղից դուրս բերելով ևս մեկ ուղեկից աղջկա անշունչ մարմինը։ Լսվեց խլեցված հեծկլտոց զոհվածի մարմնի վրա՝ լաց էր լինում ամենագեր, աննկատելի ու բոլորովին անբարետես աղջիկը, որի դեմքը առանց այն էլ առանձնահատուկ գեղեցկությամբ ու նրբությամբ չէր առանձնանում, իսկ հիմա արցունքներից դառել էր ավելի ուռած։ Գիրուկը լաց էր լինում, իսկ շիկահերը նրան հանգստացնում էր։ Նրանց կողքին նյարդային քայլում էր կրակոտ մի սևահեր աղջիկ, ատլետիկ մարմնակառուցվածքով, շատ գեղեցիկ, բայց հավանաբար տղամարդանման ու կոպիտ։

Տղամարդը իդեալական էր՝ ոչ մի ավելորդ բան դեմքի վրա, ոչ մի ավելորդություն մարմնում, կարծես մի իդեալ՝ մարմնում։ Նա մի փոքր կողմ էր կանգնած աղջիկներից, ու ձեռքն առաջ պարզած, չգիտես թե ինչի համար դրանով անց էր կացնում օդի մեջ, կարծես թե մի հինավուրձ ծես իրականացներ։

- Նորդ, - ձայն տվեց նրան շիկահերը։ - Դե ի՞նչ կա քեզ մոտ։

- Դեռևս ջանում եմ կապ հաստատել։ Մի շեղիր ինձ Էնն։

Շիկահերը ընդունեց բացարձակ հասկացողի ու մասնակցի դեմքի արտահայտություն, որից հետո կրկին հայացքն ուղղեց դպի լաց լինող ուղեկցող աղջկա կողմ։

- Ադել, բավական է լաց լինես։ Լիզային այլևս ոչնչով չենք օգնի։ Նա զոհվել է։ Համակերպվիր։

- Բայց ես չեմ կարող, - բոլորովին մանկական, քնահաճորեն թնկթնկաց նա։ - Նա ախր մեր ընկերուհին էր։

Այդ պահին ատլետիկ կառուցվածքով սևահերի անթաքույց բարկությունը, կարծես թե հասավ եռման կետի ու աղջիկը արագ ցատկեց արցունք թափող ուղեկցողուհու մոտ, ատամների արանքից ֆշշացրեց՝

- Եթե դու հենց հիմա ձայնդ չկտրես, ես քո ռեխը ինքս կփակեմ։

- Զիրա, պետք չի, - փորձեց իր անզուսպ ընկերուհուն հանգստացնել Էննը։ - Հանգիստ թող իրեն։ Նա շուտով կհանգստանա։ Հիմա կարևորը՝ Նորդն է։

Սև երկնքում, սինխրոն, կարծես թե ինչ-որ մեկը միացնում ու անջատում էր, թարթում էին թույլ, հազիվ տարբերակվող արծաթե աստղերը։ Իսկ լիալուսնի կապույտ լույսը, լղոզում էր իր ծորուն ճառագայթները քարքարոտ, մոխրագույն մակերևությով, ինչպես ջեմը՝ չորահացի վրա։ Այդ երկնագույն լույսը բոլորովին հոգնեցնում էր աչքերը ու խանգարում կենտրոնանալ։

- Նորդ, - կրկին ձայն տվեց Էննը։ - Դե ի՞նչ կա։ Ինչ-որ բան ստացվու՞մ է։

Ձեռքն իջեցնելով, Նորդը մոտեցավ աղջիկներին, ու նրա անուրախ դեմքի արտահայտությունից ակնհայտ դարձավ՝ այս խուլ վայրում, նրանք չորսով երկար են լռվելու։

- Իզուր չէի երազումս կատուներ տեսել, - տղամարդու նման զզվանքով թքեց Զիրան։ - Այդպես էլ գիտեի, որ մի ինչ-որ կեղտի մեջ ենք խրվելու։

Էննը դժգոհ կնճռոտեց։

- Հուսահատվել պետք չէ։ Դեռ ոչինչ պար չէ։

- Իրականում Զիրան ճիշտ է, - հոգոց հանեց Նորդը։ - Ես չեմ կարողանում աղետի ազդանշան ուղարկել։ Հնարավոր է, որ մենք գտնվում ենք ցածրավայրում։ Իմ ռադարները դիմացում բարձրունք հայտնաբերեցին, կարելի է այնտեղ բախտը փորձել։

- Հեռու՞ է, - մռայլվեց Էննը։

- Մի հինգ կիլոմետր։

- Նորմալ բանակային քայլով մենք այնտեղ կլինենք մի քառասուն րոպեից, - աշխուժացավ Զիրան։ - Այնպես որ բոլորը հավաքվեցին ու շարժվեցինք բարձրունքի կողմ։ Որքան արագ մենք դա անենք, այնքան արագ դուրս կպրծնենք այս գրողի տարած խուլ վայրից։

Մեռած, հոտած անցած տարվա ձվի պես, անծանոթ մոլորակը զզվելի էր ու անհասկանալի, հիվանդ պառավի նման, որի մարմինը ամբողջովին պատված է վերքերով ու գարշահոտ ելուստներով։ Մեկ այստեղ, մեկ այնտեղ հողից դուրս էին խփվում արծաթե թարախի ոչ մեծ շատրվաններ։ Ծորալով սև, քարքարոտ մակերևությի վրայով դրանք անմիջապես սառչում էին, առաջացնելով արծաթե փոսեր ու գետեր, որոնք իրենց մեջ արտացոլում էին լիալուսնի ուլտրամարինը։

- Եվ ինչու՞ են բոլոր օտար մոլորակներն այսքան գարշահոտ, - հարցրեց ավելի շատ ինքն իրեն Զիրան։ Նա շատապելով հետևում էր Էննին, ով էլ իր հերթին շնչում էր իրենց միակ փրկչի, Նորդի մեջքին։

- Հավանաբար ողջ խնդիրը մարդու քթի կառուցվածքի և հոտի ընկալման մեջ է, - հաճույքով արձագանքեց Նորդը։ - Հնարավոր էտեղի կյանքի ձևերի համար (եթե այդպիսիք կան), քո հարազատ մոլորակը նույնպես կթվա գարշահոտ աղբահոր։ Ամեն բան հարաբերական է։ Երախտաբարտ եղիր ճակատագրին, որ այս մոլորակի վրա թթվածին կա։ Ամեն ինչի մեջ կան դրական կողմեր։

- Փաստորեն դու փիլիսոփա ես, - քմծիծաղ տվեց Էննը։

- Հիմար է նա, այլ ոչ փիլիսոփա, - խոսակցության մեջ ներխուժեց Ադելը, որը փակում էր քայլողների շարքը։ - Եվ ինչպե՞ս կարողացար կոտրել տիեզերանավը։ Լավ մենք, մարդիկ ենք, մեզ սխալվելը բնորոշ է, բայց դու ռոբոտ ես, դու մեքենա ես։

- Բայց աստված չեմ, - հակաճառեց Նորդը։ - Տիեզերանավի շարժիչները խափանվեցին։ Ի՞նչ պետք է անեի։ Լավ է որ ընդհանրապես կենդանի մնացինք։ Ես արեցի ամեն բան, ինչ կարող էի։

- Հա, - քմծիծաղ տվեց Զիրան։ - Փառք անհայտ է թե ինչպիսի տիեզերական աստվածների, որ գոնե դու մեզ մոտ անվնաս ու ամբողջական մնացիր, հակառակ դեպքում, մենք ստիպված կլինեինք մեկմեկու կոկորդ կտրել։ Եվ ու՞մ մտքի եկավ այս հանճարեղ միտքը՝ կապի բոլոր վթարային միջոցները խցկել ռոբոտի մեջ։ Հիմա ստացվում է, որ մենք սերտաճած երկվորյակներ ենք, անքակտելի կապված այս մեխանիզմների ու ծրագրերի հավաքածուի հետ։ Զառանցանք է։

- Զառանցանք է թե ոչ, - նույն հանգստությամբ հակազդեց այդ բոլոր ծակոցներին Նորդը, - բայց առանց ինձ, դուք փրկարարներին չեք կանչի։ Ես ձեր ամեն ինչն եմ։

Զիրան տվաճությամբ կնճռոտեց դեմքը։

- Հանգիստ կաց։ Մեծ թռչուն չես։ Ուղղակի ծրագրավորված երկաթի կտոր ես։ Այն ամենը ինչ պետք է մեզ որ փրկվենք, մենք կարող էինք քո սինթետիկ ուղեղից դուրս կորզել։ Դա մի մեծ պրոբլեմ չի։ Միշտ էլ ելք կա։ Այնպես որ մաշվիր ու բերանդ քիչ բաց արա՝ քեզ չեն առաջարկել վիճել։

Նորդը ուզում էր ինչ-որ բանում հակաճառել, բայց հանկարծ միտքը փոխեց ու լռեց։ Այդպիսի բան նրա հետ առաջին անգամ էր։ Արդեն կես տարի է, որ նա դրեյֆում էր, արդեն կործանված «Լիներ» տիեզերանավի անձնակազմի հետ և այդ ամբողջ ընթացքում, նրա ու Զիրայի մեջ այնքան բան էր եղել, որ ամեն բան չես էլ հիշի։ Բայց նա երբեք չէր զիջում այդ գեղեցիկ բայց կոպիտ աղջկան, իսկ հիմա չգիտես ինչու լռեց։

Հավասարվելով նրա հետ, Էննը թաքուն նայեց ռոբոտի դեմքին, ով, չնայած իր ոչ օրգանական ծագումնաբանությանը, բոլորովին կենդանի տեսք ուներ։Այդ դեմքի վրա Էննը ոչ մի անգամ էր նկատել հույզերի ու տրամադրությունների ամեն հնարավոր երանգներ, որը դրված էր հանճարեղ ստեղծագործողի կողմից Նորդի ծրագրի մեջ, բայց երբեք նախկինում նա չէր տեսել այդ դեմքի վրա մտազբաղություն։ Հենց այս գիծն էլ սկզբունքորեն բնորոշ չէր մեխանիկական արարածներին։ Մտածել նրանք կարողանում էին տարբերակներ հաշվելու մակարդակի վրա, բայց մտորել՝ ոչ։ Իսկ Նորդը մտորում էր, խոր ընկղմվելով ինչ-որ իր մտքերի մեջ։ Այդ զարմանալի փոփոխությունները Էննին զգուշավոր դարձրեցին։ Եթե նա չիմանար, որ Նորդը մեքենա է, նա կմտածեր, թե նա մարդ է, ով հանճարեղ կատարում է ռոբոտի դեր։

- Մարդու դեմքին, դու այդպիսի բան չէիր ասի, - տևական լռությունից հետո ավելացրեց Նորդը։

Զիրան ի պատասխան միայն քմծիծաղ տվեց։

- Դու մարդ չես։

- Աստված իմ, երբ դուք կհանգստանաք, - բարկացած ծռմռվեց Էննը։ - Այնպես եք զզվացրել, որ բառեր չեմ գտնում…

- Շարժում… - Նորդը քարացած կանք առավ։

- Բանական կյա՞նք, - չգիտես ինչու Զիրան ամենաշատը վախենում էր հենց այդ մոլորակային արտահայտումից։ Չնայած, հնարավոր է, որ այդ «բանական» արտահայտումը կարող էր թեթևացնել նրանց աննախանձելի ճակատագիրը։

- Ոչ։ Ուղղակի շարժում։ Ընդ որում դիտարկվում է բոլոր կողմերից, բայց որ առանձին առանձնյակների կողմից։

- Այս ինչ ես դուրս տալիս, - Զիրան սկսեց նյարդայնանալ։

- Հինգ մետր, չորս, երեք…

- Այ քեզ արագություն… - վախեցած շշնջաց Ադելը։

- Շարժում աջից… ոչ… ձախից… - խճճվում էր Նորդը։

- Թող գրողը ձեզ տանի… - հայհոյեց Զիրան։ - Աղջիկներ, Նորդը, - հրամայեց նա։

Աղջիկները անփնակազմով ռոբոտին վերցրեցին խիտ շրջանի մեջ, պատրաստ կամայական գնով պաշտպանել այդ ծրագրերի հարուստ հանակցությամբ ու կապի միջոցներով պողպատե հիմնակմախքը։

- Շարժումը կանգ առավ։

Ուղեկիցները հույսով իրար նայեցին։

Բայց այդ պահին, նրանցից մի քանի մետր հեռավորության վրա, մի ոչ մեծ կրատերի ամենախորքից, հողը կասկածելի ֆշշացրեց։ Ձայնը՝ տաք թավայի վրա թքելու ձայնին էր նման։ Ֆշշոցը աճեց, ու դրա ուժեղանալու հետ հողը սկսեց ցնցվել։ Անսպասելիորեն կրատերի մակերևույթը տատանվեց ու նրա ափսեանման խոսրքից, խլացնող ոռնոցով ու ճվոցով, խառնված քարերի շատրվանի ու հեղուկ կեղտի հետ դուրս պրծավ մի սարսափելի արարած՝ հսկայական ժապավենային որդ։ Նրա այլանդակ, լպրծուն մարմնից, այլանդակ ծաղկի ծաղկաթերթերի նման, տարբեր կողմեր էին ընկնում ալ կարմիր լեզուներ։ Դրանք օձերի նման գալարում էին հենց դիպչում էին հողին, իրենց անհարթ մարմնով շոշափելով յուրաքանչյուր քար, ելուստ, ավազահատիկ։ Անկասկած, լեզուները զոհ էին փնտրում, որս, կերակուր։

Առաջինը տեղից պոկվեց Էննը։ Իր հետևից տանելով Զիրային ու նորդին, նա գոռաց ինչ-որ բան, նահանջի մարտական կոչի նման։ Բայց սարսափելի գոռոցը ստիպեց վազող եռյակին կանգ առնել։ Գոռում էր Ադելը, ով մնացել էր այնտեղ, ետևում։ Ձեռքերը կողք տարածած, նա ոռնում էր ամբողջ կոկորդով։

- Փախիր գրողի տարած կով, - չարացախ գոռաց նրան Զիրան։

Բայց Ադելը կարծես հեռակա կարգով հրաժեշտ տված լիներ փրկության բոլոր շանսերին, ոչ մի խթանիչի չէր հակազդում, բացի հսկայական որդից ու նրա հողի վրա օձի պս գալարվող ալ կարմիր լեզուներից։ Լեզուները սպառնալի ֆշշացնում էին։ Մի փոքր էլ, ու Ադելը կդառնար մի հոյակապ կուշտ ճաշ այդ լպրծուն այլմոլորակային արարածի համար։

Էննը ցավալու աստիճանի սեղմել էր բռունցքները։ Լարվածությունն աճում էր։ Նա տեսնում էր, թե ինչպես են լեզուները համարյա հասնում շփոթված Ադելին։ Եվս մի քանի վայրկյան և իրենց ընկերուհին, ուղեկիցը, զուգընկերը հավերժ կլռի։ Մի վայրկյան նույնիսկ չմտածելով, Էննը տեղից պոկվեց ու վազեց փրկելու։ Նա վազում էր առանց կանգ առնելու, առավել ևս առանց ականջ դնելու Զիրայի աղեկտուր գոռոցներին, ով ինչպես միշտ ճիշտ էր ու ռացիոնալ։ Հողը, ոտքի տակ ցնցվեց այնպիսի ուժով, որ Էննը չկարղացավ իրեն պահել ու ընկավ։ Կարծես թե հսկայական օձը շարժվեց։ Չոր հողի վրա ծուռումուռ ճառագայթներով տարածվեցին խոր ճեղքերը։ Վեր թռչելով, Էննը շարունակեց իր հուսահատ վազքը։ Հասնելով Ադելին, նա ողջ ուժով հարվածեց գիրուկին թիակների մեջտեղում, որից վերջինս անմիջապես ուշքի եկավ։

- Փախանք, - քաշեց Էննը իր հետևից նրան։

Բայց Ադելը իր բնույթով դանդաղաշարժ էր, ու չափազանց վախեցած։ Նա դանդաղ էր վազում, հետ ընկնելով իր թեթև ու արագ ընկերուհուց։ Կասկածելի ճրթոց լսվեց, ու հողը կրկին ցնցվեց։ Հետո լսվեց մի հուսահատ գոռոց, որը վեր ածվեց սրտաճմլիկ ոռնոցի։ Էննը շուռ եկավ։ Ադելը պառկած էր հողին փորի վրա, փոշու մեջ, նրա ոտքերը փաթաված էին որդի ալ կարմիր լեզուներով։ Անօգնական եղունգները խրելով չոր հողի մեջ, Ադելը գալարվում էր թրթուրի նման որը ընկել է սարդի ցանցի մեջ։ Էննը տեսավ, թե ինչպես լեզուները իրենց ավարը քարշ տվեցին այնտեղ, հենց կրատերի խառնարանը, իր ծիսական պարով կարճացող որդի մոտ։ Ադելն ավելի հուսահատ ու ուժեղ գոռաց։ Էննի գլխում մի սարսափելի միտք փայլեց՝ դժբախտը շանսեր չունի, իսկ եթե նույնիսկ ունի, ապա դրանք այնքան փոքր են, որ դրանց մասին մտածել նույնիսկ չարժե։ Էննը ցավով նայեց Ադելի վախեցած աչքերի մեջ, նրա վախից այլայլված դեմքին ու վճռականորեն շրջվելով վազեց, բայց նրա լսողությանը դավաճանական ճշտությամբ հասնում էին ընկերուհու հոգևարքի գոռոցները, այն նույն գոռոցները, որոնք հավերժ ապրելով նրա գլխի մեջ, ժամանակի ընթացքում կուլ կտան նրա հոգեկան հանգիստն ու առողջ բանականությունը։

Ուժեղ հարվածը ցնցեց հողը, մի վայրկյանում ծածկելով չոր մակերևույթը ճաքերի ցանցով։ Ծունկի ընկնելով, Էննը շրջվեց՝ հսկայական որդը բերանքսիվայր ընկած էր հողին, իսկ նրա իրանից՝ հողի մեջ էր ծծվում արյան շիթը։ Կրկին ֆշշոց լսվեց և որդը թաքնվեց հողի տակ։ Իսկ շուրջ բոլորը միայն լռություն ու քամի մնաց։ Մեռյալ, խորը ու օտար լռություն, ու այդ անապաստան, դատարկ քամին, նախանձելի ճկունությամբ ու թեթևությամբ այն սուզվում էր ձևավորված խոր անցքի մեջ, որը սև վերքի պես տարածվել էր մակերևույթին։ Ինչ-որ տեղ, օտար հողի խորքերում, հիմա ուտվում էր Ադելի մարմինը։ Այդ մտքերից Էննը ջղաձգվեց, բայց նա իրեն զսպեց, որ լաց չլինի։

- Այ թե հիմարն ես, - անթաքույց չարությամբ, ատամների արանքից ֆշշացրեց Զիրան։

- Ես այնպիսին եմ, ինչպիսին որ կամ, - հանգիստ պատասխանեց Էննը։ Զրուցելու ցանկություն նա չուներ։

- Դու գոնե երբեմն մտածու՞մ ես, թե ինչ ես անում։ Դու կարող էիր նրա հետ զոհվել։ Երկու զոհ մի քանի վայրկյանի ընթացքում՝ դա չափից դուրս է, համաձայնվիր։ Դու ինձ լսու՞մ ես։

Զիրան բռնեց Էննի ուսերից ու ուժեղ թափ տվեց նրան։

- Դու կենդանի ես մնացել, - Էննը նախկինի պես հանգիստ էր։ - Ի՞նչ ես բորբոքվում։ Քեզ հետ դա ի՞նչ կապ ուներ։ Քո մաշկը անվնաս է։

- Ճիշտ է, անվնաս է, - չարությամբ հրեց իր ընկերուհուն Զիրան։ - Որովհետև ես ուզում եմ դուրս պրծնել այս կեղտահորից ու դրա համար ինձ պետք ես դու։

- Ես Նորդը չեմ, դու ինչ-որ բան շփոթել ես։

- Ես ոչինչ էլ չեմ խառնել, հիմար տիկնիկ։

Զիրայի դեմքը նյարդային ջղաձգվեց ու կարմրատակեց։

- Ես ոչինչ էլ չէի կարող շփոթել։ Նորդը ինձ անհրաժեշտ է, որպես հաղորդիչ, կապի միջոց, ոչ ավելի, իսկ դու՝ մարդ ես։ Տարբերությունը զգա։

Էննի դեմքին շփոթություն հայտնվեց։

- Դե ի՞նչ ես ինձ վրա այդպես նայում, - ավելի բորբոքվեց Զիրան։ - Դու ինձ անհրաժեշտ ես, որովհետև ես չեմ ուզում մնալ այս խուլ վայրում մեն մենակ մի անուղեղ մեքենայի հետ։ Նա մեքենա է՝ մարդ չի։ Ես չգիտեմ, թե ինչ ծրագրեր են խցկած նրա պողպատե գլխում։ Նա ինձ անհրաժեշտ է մինչև այն պահը, երբ տիեզերանավ կգա, իսկ հետո կարող է գրողի ծոցը գնալ, իր բոլոր լարերի ու համակարգերի հետ միասին։ Ես թքած ունեմ։

- Դա վիրավորական է, մեքենայական հանգստությամբ հակազդեց Նորդը։

- Դու՝ մեքենա ես, դու նեղանալ չգիտես, - Զիրան ատելությունով լի հայացքով չափեց ռոբոտին։ Դու միայն հրահանգներ ես կատարում։ Իսկ ես՝ մարդ եմ և այդ ես եմ որոշումներ ընդունում, թե ինչպես գոյատևեմ օտար մոլորակի վրա։ Մարդիկ միշտ կմտածեն միայն իրենց մասին, իրենց մաշկի մասին, որովհետև յուրաքանչյուրը իր գլխի տերն է, որովհետև կյանքը մեկն է ու այ այսպես մեռնելը, որպես անպետք ու դանդաղաշարժ մի կովի նման, ոչ ոք չի ուզում։ Եվ կարիք չկա, սիրելի Էնն, ոչ ինքդ քեզ ստելու, ոչ էլ ինձ, որ դու այդպես չես մտածում։ Մտածում ես։ Մենք, բանական արարածներս, բոլորս ենք այդպես մտածում։ Եվ իմ համար կարևոր է որպես ուղեկից ունենալ իմ նմանին, որպեսզի չխելագարվեմ այս անիծված կեղտահորում։ Դու ուժեղ զուգընկեր ես, դու օգտակար ես։ Ադելը ուղղակի փսլինք էր ու թուլակամ, դե նա էլ զոհվեց ու դա ճիշտ է։ Թույլը պետք է զոհաբերվի հանուն ուժեղի փրկության։ Այդպես է եղել դարերով։

Զիրան վերջապես լռեց ու հանդգնորեն նայեց Էննին։ վերջինս չէր առարկում, և ընդհանրապես առանձնահատուկ չէր էլ ընկալում այդ անհեթեթությունը, որը հաշվենկատ ու անսիրտ Զիրան փորձում էր իրեն հասցնել։

- Ուրեմն ես ճիշտ եմ։ Ես միշտ էլ ճիշտ եմ։ Նորդ, էլի ինչ-որ շարժում դիտարկվու՞մ է։

- Ոչ։ Որդը հեռացավ։ Ամեն ինչ հանգիստ է։

- Ուրեմն իմաստ չունի այստեղ կանգնել ու ժամանակ կորցնել։ Մենք կարո՞ղ ենք շրջանցել վտանգավոր վայրը, - թեք նայեց Զիրան որդի թողած անցքի վրա։

- Կարող ենք շրջանցել վտանգավոր վայրը։ Դա կերկարացնի մեր ճանապարհը քսան րոպեով։

- Լավ։ Այդ քսան րոպեն կվերապրենք։ Ճանապարհ ընկանք։

Հորիզոնի վրա ծագեց երկրորդ լուսինը։ Ի տարբերություն իր քրոջ այն այդքան մեծ ու վառ չէր, իսկ նրա խլացված երկնագույն լույսը աչքերի համար սովորական էր։ 

Գնալը դժվար էր՝ հողը ամեն տեղ լցված էր ծակող ու լպրծուն քարերով, երբեմն քարերը փոխվում էին ճահճային բնահողի, որի մեջ անընդհատ խրվում էին ոտքերը։ «Երերուն աշխարհ», ինչպես ասում էր նման մակերևույթների մասին մի քիչ հայտնի ֆանտաստ-գրող։ Իրականում «երերուն» ու նաև տձև ու դատարկ, յուրօրինակ ոչինչ, որում կամայական ընտրված ճանապարհ՝ դա բախտբերովի շարժում է, հնարավոր է շարժում դեպի ուղիղ անդունդ։ Էննը այդպիսի հեռանկարներից իրեն լավ չէր զգում, ու այդ ժամանակ նա իր տագնապով լի հայացքը հառում էր Զիրային։ բայց վերջինիս դեմքին այնպիսի վստահություն էր դրոշմված, որ Էննը անմիջապես հանգստանում էր ու թեթևացած շունչ էր քաշում։ Ամեն դեպքում Զիրան ճիշտ դուրս եկավ՝ անձնակազմում, քեզ նմանի, կենդանի մարդու առկայությունը, անվիճելի փրկություն է դողացող հոգու համար ու թաքստոց՝ տագնապող բանականության համար։

Աչքի պոչով Էննը նայեց Նորդին։ Եվ ահա նորից։ Կրկին այդ մտազբաղությունը նրա դեմքին։ Միգուցե դա իրեն միայն թվու՞մ է։ Ամենայն հավանականության թվում է։

Կտրուկ ճտտոցը, նման այն բանի, կարծես թե ինչ-որ մեկը վերալիցքավում է հրացանը, ստիպեց քայլողներին կանգ առնել։ Մի քանի մետր հեռու, հողի միջից դուրս եկավ մի խողովակ, ծայրին անցք։ Հաշված վայրկյանների ընթացքում այդ անցքից հրացանի գնդակի արագությամբ դուրս թռավ կարմրության աստիճանի շիկացած մի փոքրիկ գունդ։ Այն կայծի պես սահեց Նորդի ոտքի կոճի վրայով, միայն թեթև դիպչելով անդրավարտիքին ու մխրճվեց նրա հետևից քայլող Զիրայի ոտքը։ Վերջինս ցավից գոռաց ու ընկնելով ձեռքով գրկեց աջ ոտքի թաթը, երկարատև, խլեցված տնքոց արձակելով։

- Զիրա, ի՞նչ է պատահել, - նրան մոտ վազեց Էննը։ - Որտե՞ղ է ցավում։ Ցույց տուր։

- Ոտքս, - անտանելի ցավի միջից տնքաց Զիրան։ - Անտանելի ցավ է։ Այն տարածվում է ամբողջ մարմնով։ Էնն, օգնիր ինձ։ Ինչ-որ բան արա։ Շատ է ցավում։

- Ձեռդ մի կողմ քաշիր, - Էննը փորձում էր նայել վերքը։

Բայց Զիրան նրան չէր լսում։

- Ձեռքդ քաշիր ոտքիցդ։ Ես ոչինչ չեմ տեսնում։

Բայց Զիրան չէր արձագանքում։ Դժոխային ցավից նրա բանականությունը վայրկենական թուլացել էր ու փակվել։ Իսկ ցավն աճում էր՝ այրող, ներթափանցող, մասերի պատառոտող, այն արագ բարձրանում էր ոտքից դեպի վեր, հասնելով որովայնին։ Զիրան այլևս առանց իրեն զսպելու ոռնում էր ամբողջ կոկորդով, գալարվելով հողի վրա ու ձեռքերով գրկելով մեկ ոտքը, մեկ էլ փորը։

- Դիմացիր հարազատս, մի փոքր դիմացիր, - Էննը փորձում էր հանգստացնել ընկերուհուն, - ես հիմա ինչ-որ բան կհորինեմ։ Նորդ, - նա սկսել հիսփերիկ գոռալ։ - Այդ ի՞նչ էր։ Օգնիր նրան, մի կանգնիր արձանի պես։ Քո մեջ առաջին օգնության ծրագիր է դրված։ Ինչու՞ ես կանգնել։ Ինչ-որ բան արա, գրողը քեզ տանի։

- Ես չեմ կարող օգնել, - մեքենայի պես անվրդով պատասխանեց Նորդը։ - Ամենայն հավանականության դա թակարդի ինչ-որ տարբերակ էր, իսկ գունդը լցված էր թույնով։ Բնորոշ նախանշաններով կարելի է ասել, որ դա լյուրտ է, մահացու թույն, որը քայքայում է ներքին օրգանները։ Ես ոչինչ չեմ կարող անել։

- Ռեխդ փակիր, - ատելությամբ գոռաց Զիրան։ - Սատանայական անուղեղ մեքենա։ Ավելի լավ կլիներ, որ դու սատկեիր։ Ավելի լավ կլիներ, որ բոլորս սատկեինք, Լիզայի պես։ Էնն, - աղաչեց նա։ - Էնն, ես խնդրում եմ քեզ, օգնիր ինձ, ինչ-որ բան արա։ Էնն, դու ինձ լսու՞մ ես, - արդեն ավելի շատ զառանցանքի մեջ, ջերմելով ֆսացրեց Զիրան, այնպես, որ նրա վզի վրայի երակները փքվեցին։

- Ես այստեղ եմ… ես լսում եմ… - էննը փորձում էր գրկել ընկերուհուն։ - Դա շուտով կավարտվի… Մենք ինչ-որ բան կմտածենք։

Չնայած, որ դա սուտ էր։ Զիրան շանսեր չուներ, ու եթե նույնիսկ կար էլ, ապա այնքան փոքր էր, որ այդ մասին դժվար էր գլխի ընկնել։

- Էնն… - իրեն չենթարկվող շուրթերով շշնջաց Զիրան, - լսիր… խնդրում եմ… սպանիր ինձ։

Էննը ցնցվեց։

- Լսիր, ես գիտեմ, որ դու վախենում ես դա անել… բայց, խնդրում եմ… - ցավից գալարվեց Զիրան, - …խնդրում եմ, ես քեզ խնդրում եմ, սպանիր ինձ։

- Բայց ես… վախեցած, ընկերուհուց ընկրկեց Էննը։ - Ես չեմ կարող… Ես չգիտեմ թե ինչպես…

- Մի ստիպիր, որ ես մահանամ տանջանքների մեջ։ Սպանիր ինձ։

Էննի մարմինը վախից դող ընկավ, նա զգաց, որ մի փոքր էլ, ու ուշքը կգնա։ Ոտքերը դադարեցին նրան ենթարկվել, գլուխը սարսափելի պտտվեց, իսկ այդ գարշահոտությամբ ներծծված օտար մոլորակի օդը, կարծես մի վայրկյանում դարձավ շնչելու համար անպիտան։ Մի վայրկյան նա նույնիսկ մոռացավ, թե որտեղ է գտնվում, ու ինչ է, սատանան տանի, այստեղ տեղի ունենում։

- Էնն, - սթափեցրեց նրան Զիրայի աղեկտուր գոռոցը։ - Արա դա։

Նայելով Նորդի անվրդով դեմքի դեմքին, էննը հանկարծ նրա աչքերում հարց տեսավ։ նորդը կարծես թե հարցնում էր՝ «Դու իրո՞ք դա կանես»։ Այդ հայացքից, Էննը իրեն վատ զգաց։ Սինթետիկ օրգանիզմի հայացքի անվրդովության մեջ, նա ուզում էր աջակցություն տեսնել, իր գործողության աջակցությունը, իսկ դրա փոխարեն նա հարց տեսավ։ Մեքենան համարում էր, որ նա, Էննը, ճիշտ չէ՞։ Բայց ինչու՞։ Ախր դա ճիշտ է։ Զիրան այլևս դուրս չի պրծնի։ Իսկ թույլ տալ, որ մահանա այդպիսի տանջանքներով, նա ոչ ոքի չի կարող թույլ տալ, մանավանդ իր ընկերուհուն։ Դա մարդկային չի։ Գրպանում շոշափելով ծալովի դանակը, որը հավատով ու ճշմարտությամբ էր ծառայել իրեն չոր կերակուրը բաժանելու գործում, Էննը ծնկաչոք սողաց ծանր շնչող Զիրային։ Զիրան այլևս նման չէր այն գեղեցիկ ու մարտական աղջկան, որը կար մի քանի րոպե առաջ՝ գունատ, քրտինքով պատված, ներս ընկած աչքերով, նա սարսափելի էր ու տհաճ վանող, նրանից վատ հոտ էր գալիս։ «Սարսափելի մահ է», - առկայծեց Էննի գլխում։

Ձեռքերը սարսափելի դողում էին, դանակը անընդհատ ուզում էր ընկնել սեղմված բռունցքի մեջից։ Էննը, սարսափով էր պատկերացնում, թե ինչպես կխրի դանակի սայրը ուղիղ սիրտը։ Ի՞նչ կզգա նա այդ ժամանակ։ Դանակը, կենդանի մարմնի մեջ հե՞շտ կմտնի, թե՞ կդիպչի կողոսկրին։ Իսկ եթե նա վրիպի՞։

Հավանաբար գլխի ընկնելով այդ կասկածների մասին, Զիրան ամուր բռնեց Էննի ձեռքը, որում վերջինս այդքան անվստահ սեղմում էր ստիպողական սպանության գործիքը։ Զիրան տանում էր Էննի ձեռքը իր սրտի ուղղությամբ։ Էննը, փորձում էր դիմադրել, բայց Զիրայի ձեռքը զարմանալիորեն ամուր էր։ Էննը նայեց ընկերուհու խոր ընկած աչքերի մեջ ու սարսափեց՝ սև ակնաբիբերի մեջ նա տեսավ պարող ուրվականներ, հենց նրանց, ում մասին նա միայն պատմություններում էր լսել։ Պարող ուրվականները՝ հոգու հրաժեշտի շրջագայությունն է։

- Դե, - շշնջաց Զիրան։ - Արա դա։

Էննը արդեն պատրաստվում էր դանակը մտցնել ընկերուհու սիրտը, բայց վրա եկած վախն ու խենթությունը կանգնեցրեց իրեն։

- Ես չեմ կարող, - գոռաց նա։ - Զիրա, ես չեմ կարող։

- Խնդրում եմ, - Զիրան բաց չէր թողնում Էննի դանակով ձեռքը։ - Հավաքիր քեզ ու արա դա։

Մեկ կտրուկ շարժում, միայն մեկ ամուր հրում և դանակը փափուկ, առանց դիմադրության ծակելով փափուկ հյուսվածքները, խրվեց հուսահատ խփվող սրտի մեջ։ Զիրան գոռաց, ագահաբար բերանով օդ կուլ տալով, իսկ հետո թուլացավ ու մահացավ, իսկ նրա տանջված դեմքը կցվեց խաղաղված հանգստություն։

- Մայիկ։ Աստված իմ, - սարսափով մի կողմ սողաց ընկերուհու սառչող մարմնից Էննը։ - Այս ինչ արեցի։ Ինչ արեցի։ Ախր ես նրան սպանեցի… սպանեցի իմ ձեռքով… աստված իմ… աստված իմ… ես սպանեցի։

Նա ցնցվում էր ու գետին ընկնում վախից ու վրա հասած տագնապից։ Նա գոռում էր, լաց լինում ու կրկին գոռում, կարծես փորձելով հենց երկնքին խոստովանել իր արարքների մեջ, որ նա, երկինքը, կանգնեցնի այս կամայականությունը, այս մահասպանությունը, վերածելով այս ամենը՝ սովորական գիշերային մղձավանջի, երազի, անիրականության։

- Հանգստացիր, - նրա ուսին դիպավ Նորդը։ - Մենք պետք է գնանք։ Միայն թե զգույշ։ Այսպիսի թակարդներ կարող են որտեղ ասես դրված լինեն։ Դու ավելի լավ է իմ հետևից արի, քայլ-քայլ, առանց հետ ընկնելու, թաքնվելով իմ մարմնի ետևում։ Եթե ինչ, ապա գունդը ինձ կդիպչի, այլ ոչ քեզ։

Էննը շփոթված նայեց Նորդին։ Նա առանձնապես չէր հասկանում թե ինչի մասին է խոսում վերջինս։

- Ես՝ մեքենա եմ, - ճշտեց Նորդը։ - Իմ վրա թույնը չի ազդի։ Գնանք։

Եննը չհասկացավ թե ինչպես վեր կացավ, ինչպես ոտքի լանգնեց։ Միգուցե նա դա չէր արել։ Միգուցե Նորդն էր նրան բարձրացրել, և նա ինքը, կարծես թե մի ակնթարթում դառնալով մեքենա, ճանապարհ ընկավ նրա հետևից, ոչ մի քայլ հետ չընկնելով ռոբոտից։ Նա դողում էր նյարդային դողերոցքից, գլուխն ուժեղ պտտվում էր, մի քանի անգամ նույնիսկ սիրտը խառնեց։ Կենդանի մարմնի մեջ մտնող դանակի մասին հիշողությունը նրան ոչ մի վայրկյան բաց չէր թողնում։ Նա մի քանի անգամ կանգ առավ, ինքն իր բերանը ձեռքերով փակեց, որ չգոռա, որպեսզի չցնցի այս անիծված մոլորակի մեռած, տաղտկալի լռությունը։

Բայց շուտով վախն ու ցավը սկսեցին դանդաղ նահանջել անտանելի հոգնածության ճնշման տակ։ Մղձավանջին փոխարինելու եկավ երկար սպասված ապատիայի զգացումը, երբ երկար աշխատանքից ուժասպառ եղած, ուղեղը դանդաղ անջատվում է։

Էննը հնազանդ հետևում էր Նորդին, թաքնվելով նրա լայն և ուժեղ թիկունքի ետևում։ Նորդից հաճելի հոտ էր գալիս։ Հավանաբար, դա նույնպես դրված է եղել խելացի ստեղծողների կողմից ռոբոտի արհեստական մարմնի մեջ։ Յուրաքանչյուր քայլի հետ Էննը ավելի ու ավելի էր մոտենում Նորդին։ Մի քանի անգամ նա նույնիսկ տրորեց նրա կրունկը։ Բայց Նորդը դրա վրա ոչ մի ուշադրություն չդարձրեց։ Իր համար անսպասելիորեն Էննը գրկեց Նորդի իրանից, սեղմվելով նրա արհեստական մարմնին ու դնելով գլուխը նրա մեջքին։ Մեջքը տաք էր։ Եվ Նորդը շատ իրական էր, կենդանի։ Էննը լսում էր նրա հանգիստ շնչառությունը։

- Դու բարդացնում ես իմ շարժումը, - չշրջվելով, ամեն դեպքում մեքենայական սառը ու անտարբերությամբ ասաց նա։

Բայց Էննը չէր շարժվում ու լռում էր։ Նա այնպես ամուր էր սեղմել իր ձեռքի ափերը նրա մարմնին, որ ռոբոտի մեջ ինչ-որ բան ճռռաց։

- Եթե դու այդպես վերապրում ես, ինչու՞ սպանեցիր նրան։

Էննը ցավագին կնճռոտեց ու քիթը մտցրեց Նորդի ցցված թիակի մեջ։

- Ես ընտրություն չունեի։ Նա ինքը խնդրեց։

- Ուրեմն բոլորին, ով խնդրում է որ իրեն սպանես, պետք է սպանե՞լ։

- Ոչ, սա բոլորովին ուրիշ դեպք էր։ Դու չես հասկանում։ Նրա մոտ ցավում էր, ու համարյա թե շանսեր չուներ։ Բոլորովին չուներ։ Ինչու՞ էր պետք նրան դատապարտել այդպիսի տանջանքների։ Այդպիսի որոշումներ երբեմն մարդիկ ստիպված են լինում ընդունել։ Փառք տուր ճակատագրին, որ դու մեքենա ես։

Նորդը մի րոպե լռեց։

- Ես այն եմ, ով կամ։ Բաց թող ինձ, մենք պետք է շարունակենք գնալ։

Էննը ձեռքերը բաց թողեց և նրանք շարունակեցին ճանապարհը։

Այդ երկու լուսինները լուսավորում էին ճանապարհը կարծես մի ողջ հավերժություն։ Այնքան երկար գիշեր էր։ Այնքան երկար ու անտանելի գիշեր էր։ Իսկ ամեն բան սկսում էր այնքան սովորականի պես ու լավ։ Դեռևս մի ինչ-որ յոթ ժամ առաջ, նրանք բոլորը, հինգն էլ, միահամուռ բարձրացան իրենց «Լիների», հին ու բարի, ԱԻ կարգի տիեզերանավի վրա, որոնցից այլևս չեն արտադրում ընդհանրապես, բայց որոնք ծառայում են հավատով ու ճշմարտությամբ մինչև վերջ։ Ո՞վ կարող էր մտածել, որ սա իրականում կդառնա վերջին կանգառը։

Լուսինները փայլում էին, իսկ առջևում, կտրատված զիգզագներով, խորհրդավոր բարձրանում էին ժայռերի կատարները, որոնք քսված էին մեծ լուսնի կապույտ լույսով։ Այդ «թունավոր» լուսինը, աստղային երկնքում շարժվում էր դանդաղ, իսկ ավելի ճիշտ այդ մոլորակը, պտտում էր իր կրատերային ծաղկասպիներով կերած կողքերը, չափազանց դանդաղ, չնայած հազիվ թե նա դրա մասին գիտեր։

Էննը հասկացավ, որ այլևս ուժ չունի շարունակելու ճանապարհը։ Հոգնածությունը տիրապետեց նրա մարմնին վերջնականորեն ու անդառնալի կերպով; Նա ուզում էր քայլ անել, բայց չէր կարողանում։ Մարմինը կարծես թե մի ժամում դադարեց իրեն պատկանել։ Էննը իրեն վատ էր զգում՝ նա դողում էր ու սիրտը խառնում էր։

- Նորդ, ես այլևս չեմ կարող քայլել։ Իրոք, չեմ կարող։

Նորդը հանգիստ հայացքն անց կացրեց հարթ հարթատեղը, մատնացույց անելով հողից դուրս ցցված մեծ գլաքարը։ Նստելով չոր, սառը հողին, Էննը, անուժ հենվեց մեջքով քարին։ Այդ պահին նա բութ անտարբերություն զգաց և միայն մի բանի ցանկություն՝ քնել, մոռանալ այդ ամենի մասին գոնե մի քանի րոպեով, ընկնել անհայտության մեջ, անհետանալ։ Նա գլուխը դրեց Նորդի ուսին։ Քնքուշ ու նուրբ հպումը նրա մազերին, ստիպեց նրա սիրտը քաղցր ճզմվել։ Նորդը շոյում էր նրա գլուխը, կարծես փոքր երեխայի, ու դա ամենամարդկային հպումն էր բոլոր հայտնի հպումներից։

- Քեզ դա է՞լ են սովորեցրել, - նիրհի միջից հարցրեց Էննը։

- Իմ մեջ դրված է փոքրիկ երեխաների նկատմամբ հոգ տանելու ծրագիր։ Ես կարծեցի որ այն տեղին կլինի։

- ԱՅն տեղին է, - հաստատեց Էննը, ընկնելով խիտ ու ծորուն քնի մեջ։

Նրան արթնացրեցին թեթև հրոցները։ Նորդը արթնացնում էր իրեն։ ԵՎ նրա դեմքի արտահայտությունից, Էննը հասկացավ, որ տեղի է ունեցել անկանխատեսելին։ Նորդը մատով ցույց տվեց երկինք, որում, անգղների նման դանդաղ պտտվում էին կարմիր կետեր։

Էննը զգաց, թե ինչպես իր մարմնին համակեց դողերոցքով վախը։

- Ովքե՞ր են դրանք։

- Չգիտեմ։ Ըստ նկարագրության, ավելի շատ նման են «Ալ կարմիր ծաղիկների», բայց դրանց տիեզերանավերը ավելի մեծ չափսերի են։ «Տիեզերական լեշակերներին» նույնպես նման չեն։ Հնարավոր է, որ սրանք չհետազոտված համակարգերից են։ Կամ էլ ես այդ տիեզերանավերի մասով տվյալներ չունեմ։

- Միգուցե նրանք կարող են մեզ օգնե՞լ, - Էննը ուզում էր լավ բանի հույս ունենալ։

- Նրանք մեզ տեսնում են։ Հազիվ թե այսքան երկար նրանք սպասեին ու մեզ հետ կապի դուրս չգային, եթե ուզենային մեզ օգնություն առաջարկել։ Նրանց թռիչքի հետագծից ես կարող եմ ենթադրել միայն մեկ բան՝ նրանք մեզ ուսումնասիրում են։

Նորդը արագ ոտքի ցատկեց, իր հետևից քարշ տալով Էննին։

- Պետք է շտապել։ բարձունքը հեռու չէ։ Ամենաշատը երկու կիլոմետր։

Նրանք կրկին շարժվեցին իրենց անվերջանալի ճանապարհով։ Բայց, արյունե ալ գույնի կուրացնող վառ բռնկումը կանգնեցրեց նրանց։ Այդ պռնկումը լուսավորեց գիշերը, վերածելով սև երկինքը՝ անսովոր առավոտյան լուսաբացի։ Էննը գոռաց, ձեռքերով փակվելով լույսից, ու նույն պահին, ինչ-որ մի բան հրե մտրակով, այրող, ցավոտ հարվածեց նրա ոտքերին։ Նա ընկավ։ Նրա գլխում կայծակի պես անցավ մի սարսափեցնող միտք՝ ի՞նչ եթե իրեն սպասում է Զիրայի ճակատագիրը։ ԱՆտանելի, այրող ցավը ոտքերում վայկենական հանգստացավ իսկ լույսի արյունե բռնկումը՝ հանգեց, մոլորակն ընկղմելով այն նույն տաղտկալի կապույտ խավարի մեջ։

Առաջինը, ինչ տեսավ Էննը ուշքի գալով, դա Նորդն էր, որը պառկած էր գետնին ինչ-որ տարօրինակ դիրքում։ Նա նման էր օձի, որը պատրաստվում է հարձակում գործել։ Հենված արմունկների վրա, նա տարօրինակ կորացրել էր մեջքն ու վիզը ձգել առաջ։ վախից քարանալով, Էննը նայեց իր ոտքերին։ Նա փնտրում էր ենթադրյալ կարմիր գնդի ներթափանցման անցքը։ Բայց ոտքերը անվնաս էին, միայն թե Էննը դրանց բոլորովին չէր զգում։ Նա փորձեց շարժել դրանք՝ ոչ մի կերպ։ Թվում էր, թե ոտքերը, նրանից, նրա մարմնից առանձին, մի ինչ-որ գերաններ էին դառել, ծանր, քարի պես, սառը ու բոլորովին օտար։ Վրա եկած տագնապային վախից, Էննը ավելի ուժեղ սկսեց դողալ քան առաջ, որերորդ անգամ իրեն շատ վատ զգաց, իսկ գլուխը այնպես սկսեց ցավալ, կարծես թե հիմա կճխլվի։

- Նորդ, - դողացող, վախեցած ձայնով կանչեց նա։ - Նորդ, ի՞նչ է կատարվում ինձ հետ։ Ես կմահանա՞մ Զիրայի նման։

- Ոչ, - պատասխանեց միշտ հանգիստ Նորդը։ - Մեր վրա թույնով չեն կրակել։

Անհոգի մեքենայի հենց այս հանգստությունն էլ պարզվեց, որ իսկապես տեղին էր։

- Ես չեմ կարողանում ոտքերս շարժել։ Ի՞նչ է կատարվում ինձ հետ։

- Պարալիզացնող ճառագայթի ազդեցությունն է։ Ճշգրիտ հաշված էր դրա ուղղությունն ու ուժը։ Ամեն ինչ արվել է մեզ ոչ թե սպանելու այլ վիրավորելու նպատակով։

- Բայց ինչու՞։ Ի՞նչ զառանցանք է։

- Նրանք մեզ ուսումնասիրում են։ Հիշու՞մ ես, թե ինչպես, երեք ամիս առաջ, Սեխ մոլորակի վրա մենք տիեզերանավից ուսումնասիրում էինք օչերին։ Այ դրա նման մի բան էլ հիմա մեզ հետ անում են ինչ-որ անհայտ տեսակներ։

- Բայց մենք ոչ ոքի չենք վիրավորել։ Նորդ, մենք ուղղակի հետևում էինք, թե ինչպես են մեզ հակազդում անհայտ տեսակները։ Դա բոլորովին այլ է։

- Բայց նրանց համար դա սարսափելի էր։ Փոքրիկ օչերը, հիշում ես, թե ինչպես էին նրանք սարսափով թաքնվում իրենց որջերի մեջ։ Ի՞նչ տարբերություն, թե ինչ էին մենք այդ ընթացքում անում կամ չէինք անում։ Գոնե մենք հիմա կարող ենք լիարժեքորեն մեզ զգալ ենթափորձայինի դերում։ Մտածում եմ, որ այդ, այսպես կոչված «դիտորդներն» էլ հենց կործանել են մեր տիեզերանավը, իսկ հիմա խլեցնում են իմ ազդանշանները։ Նրանք ուսումնասիրում են մեր կենսակայունությունը։ Արժանի նպատակ է։

- Տականքներ, - հայհոյեց Էննը։ - Ի՞նչ պետք է հիմա անենք, Նորդ։ Ի՞նչ անեմ ես։ Ես ոտքերս չեմ զգում։ Միգուցե դա շուտով կանցնի՞։

Նորդը խոժոռվեց, ինչը վատ նշան էր։

- Հազիվ թե դու ընդհանրապես երբևէ կկարողանաս քայլել։ Ես ցավում եմ։ Ես հասկանում եմ, թե ինչքան դժվար է դա։

Էննը լռեց։ Նա ուզում էր լաց լինել, բայց արցունքների փոխարեն նրա դեմքին զզվանքի ու ատելության արտահայտություն հայտնվեց։

- Ի՞նչ անենք, Նորդ, - հանգիստ, համոզված, սեփական կյանքի համար մինչև վերջ պայքարելուն պատրաստ հարցրեց նա։

- Սողանք։

- Քո ոտքերի հետ է՞լ պրոբլեմ կա։

- Ոչ։ Իմ հետ ամեն բան կարգին է, ես անցում եմ կատարել ռեզերվի։ Բայց ոտքի կանգնել չի կարելի։ Ես կարծում եմ, որ նրանք հենց դրան էլ սպասում են։ Մենք կսողանք։

Էննը սողաց Նորդի հետևից, արմունկներն ու ծնկները քերելով մինչև արյունը, անընդհատ դեմքի վրա ընկնելով փոշոտ հողի վրա։ Մարմինը արճճով էր լցված հոգնածությունից, ձեռքերը չէին լսում, իսկ ոտքերը, կարծես թե մի ամբողջ տոննա քաշ ունենային։ Բայց Էննը կանգ չէր առնում։ Հիմա կարևոր չէր, թե որտեղ ու ինչն է ցավում, ու ինչն այլևս իրեն չի պատկանում։ Նրա բոլոր մտքերը կենտրոնացած էին միայն մեկ վտանգի վրա՝ կարմիր տիեզերանավերի, որոնք պտտվում էին երկնքում։ Նշանառության տակ լինել և հնարավորություն չունենալ թաքնվել, պատսպարվել, փախչել և ամենակարևորը, պաշտպանել ինքդ քեզ, դա շատ ավելի շատ էր, քան ուղղակի վախենալուն, այն տագնապ էր բորբոքում, զոհակրակի պես։ Էննին թվում էր, որ հիմա, կամայական պահի, կրկին շուրջ բոլորը կպայծառանա կարմիր հրացոլքով ու իրեն կսատկացնեն, կամ կզրկեն սողալու հնարավորությունից։ Ի՞նչ է նա այդ ժամանակ անելու։ Ինչի՞ նա այդ ժամանակ կվերածվի։ Անշարժ մսեղիքի՞։ Ընկնելով դեմքով խճի վրա, Էննը անուժ հեկեկաց՝ նրանից մի քանի մետրի վրա բարձրանում էր մի ոչ մեծ բլուր։  Դատարկ բան մեկի համար, ում ոտքերը առողջ են, ու ուժերը բավարար են Էվերեստ բարձրանալու համար։ Բայց Էննը այդ ուժերը չուներ, իսկ ոտքերն այլևս իրեն չէին պատկանում։ Նորդը սողաց դեպի նա, ու վերցնելով նրա ձեռքերից քարշ տվեց իր հետևից։ Էննի մոտ ցավում էր, բայց նա դիմանում էր։ Նա ուզում էր ապրել, չնայած նրա, որ շանսերը գնալով քչանում էին։

- Նրանք թռան գնացին, - անսպասելիորեն բոլորովին մարդու նման, ուրախացած բացականչեց Նորդը, - նրանք այլևս չկան։ Ոչ ոք չկա։

Բայց Էննը ուժեր չուներ, որ գլուխը բարձրացներ ու նայեր ստահակներին, ովքեր իրեն զրկեցին ոտքերից։ Նա միայն հոգնած ժպտաց ի պատասխան։

Ցատկելով ոտքի, Նորդը ձեռքով մի կողմից մյուսը տարավ։

- Ես կարող եմ ազդանշան ուղարկել։ Մենք փրկված ենք։

Փրկված ենք։ Այդ միտքը Էննի թուլացած մարմնի մեջ նոր ուժեր լցրեց։ Նա ծիծաղեց, առաջին անգամ վերջին շրջանում ու լաց եղավ։ Միթե ամեն ինչ վերջացավ։ Միթե շուտով ամեն ինչ լավ կլինի։ Եվս մի քիչ է մնացել։ Բոլորովին քիչ, ու նա կկարողանա վերադառնալ տուն։ Իսկ ոտքերը… Կարևոր չէ։ Նրան կօգնեն։ Հիմա արդեն հաստատ կօգնեն, երբ բժշկությունը ու տրանսպլանտոլոգիան հասել են իրենց գագաթնակետին։ Ու դա չի գլխավորը։ Գլխավորը, որ նա կենդանի է։ Իսկ ինչու՞ լռեց Նորդը։

Էննը հարցական հայացք գցեց ռոբոտի վրա։ Նորդը մտազբաղ ժպտում էր։ Հիմա արդեն կասկած չկար, որ նա կարողանում էր մտածել։ Ու այդ ժպիտը։ Դա այն պրիմիտիվ, քաղաքավարի ժպիտը չէր, որը Էննը բազմաթիվ անգամներ տեսել էր նրա դեմքին։ Դա արատավոր ժպիտ էր։

- Ի՞նչը այնպես չի, - հարցրեց նա։

Նորդը կարծես թե սպասում էր այդ հարցին։

- Ես վնասվել եմ։ Շատ ռեզերվային սնուցում է ծախսվել։ Որպեսզի կարողանամ աղետի ազդանշան ուղարկել, ինձ անհրաժեշտ է յոթանասուն ութ տոկոս հզորություն։

- Եվ ի՞նչ է դա նշանակում։

- Դա նշանակում է, որ լավագույն դեպքում ազդանշանը ուղարկելուց հետո, իմ բոլոր պրոցեսորները կայրվեն, վատագույն տարբերակում՝ ես ուղղակի կպայթեմ։

Էննը ցավով ու կարեկցանքով նայեց Նորդին։

- Եվ այլ տարբերակներ չկա՞ն։

- Ոչ

Էննը մտածեց միայնության մասին։ Այն մասին, որ երբ Նորդը չլինի, նա բոլորովին մենակ կմնա, մի քանի երկար ժամ, իսկ եթե բախտը չբերի, ապա միգուցե նույնիսկ օր։ Հոգնած, սոված, անոտք։ Ոչ։ Նա իրենից հեռու քշեց վախեցնող մտքերը։ Պետք է փորձել։ Այլ ելք չկա։

- Դու դրա համար ես ստեղծված եղել, - համոզված նայեց նա Նորդի աչքերի մեջ։ - Տիեզերանավ կանչիր։

- Այն կգա միայն մի քանի ժամից։ Դու շատ թույլ ես։ Դու քայլել չես կարող։ Եվ չկա համոզվածություն, որ կարմիր տիեզերանավերը կրկին չեն վերադառնա։ Դու կարող ես կենդանի չմնալ։ Դու քիչ շանսեր ունես։

- Բայց այդ շանսը ես ունեմ, - գոռաց Էննը։ - Թող հարյուրից՝ մեկը, բայց կա։ Ու դա իմ շանսն է։ Ես ոչ ոքի թույլ չեմ տա այն ինձանից խլել՝ ոչ քո, ոչ իմ կասկածներին։ Հավատա, ես քեզ կարեկցում եմ, բայց դու մեքենա ես։

Միշտ հանգիստ ու լռակյաց Նորդը նայեց նախաարևածագային երկնքին, որի վրա դանդաղ հալչում եին թույլ, այս երկար գիշերվա ընթացքում հոգնած աստղերը ու մտազբաղ ժպտաց։ Նա իհարկե, մտածում էր, չնայած, միգուցե, ուղղակի տարբերակներ էր հաշվում։ Ծունկի իջնելով Էննի առջև, Նորդը վերցրեց նրա հյուծված, հոգնածությունից մոխրագույն գույն ընդունած դեմքը իր ջերմ ափերի մեջ։ Նրա հպումները նուրբ էին ու քնքուշ։ Էննը ընկղմվում էր մեքենայի այդ ահռելի մեծ, ջերմ ափերի մեջ ու լաց էր լինում։ Ձեռքի կտրուկ շարժում, ողնաշարի ճրթոց և Էննի ոլորված գլուխը անօգնական ընկավ Նորդի ծնկներին։

- Ես՝ մարդ եմ, - ինչպես միշտ հանգիստ արտասանեց նա։

ԱՎԱ ԱՐԴՈ