Մի ընտանիքում ամուսնությունը խարխլվեց։ Բավականին հարուստ և հաջողակ ամուսինը ոչ մի կերպ չկարողացավ ընդհանուր լեզու գտնել իր կնոջ հետ։ Վերջ ի վերջո նրանք ամուսնալուծվեցին։ Փոքրիկ երեխան մնաց մոր հետ։ Ինքը, ապահարզանի գործընթացը, սկանդալային էր և երկար՝ մի քանի դատական նիստից հետո դատարանը հորը պարտադրեց իր ունեցվածքի ահռելի բաժին տրամադրել իր նախկին կնոջն ու իր որդուն, որից հետո ոչ նախկին կինը, ոչ էլ որդին նրան երբեք չտեսան։
Երեխան մեծանում էր։ Եվ նրան ողջ կյանքում հուզում էին հարցերը՝ «Ո՞վ է իր հայրը։ Ինչպիսի՞ն է։ Որտե՞ղ է։ Ինչու՞ չի գալիս»։ Մայրը չէր ուզում խոսել այդ մասին։ Երբ նա մեծացավ, ապա որոշեց ինքը գտնել իր հորը։
Բավականին ժամանակ ծախսելով պատանին գտավ բավականին հարուստ և հաջողակ մարդու, ով իր հայրն էր։ Երբ տղամարդը իմացավ, թե ով է կանգնած իր առջև, նա զայրացած հարցրեց՝
- Դե է՞լ ինչ է Ձեզ ինձանից անհրաժեշտ։ Ես արդեն տվել եմ Ձեզ այն ամենը, ինչ ուզում էիք։
- Ասա խնդրում եմ, - հանգիստ ասաց պատանին, - անձամբ ես քեզ որևէ վատ բան արե՞լ եմ։
- Անձամբ դու՝ ոչ, - պատասխանեց հայրը։
- Ուրեմն արի ուղղակի լինենք ընկերներ, - առաջարկեց որդին։
Անդրեյ Յակուշև
