Ամուսնանալուց հետո ամուսինները բարօրության մեջ էին ապրում։ Սակայն մի որոշ ժամանակ անց, տղամարդու գործերը սկսեցին փչանալ և որոշ կյանքի ուրախություններ, ինչպիսիք են ծովում հանգստանալը կամ նույնիսկ տանը հյուրեր ընդունելը, դառան ոչ իրենց գրպանի համար։
Կինը շատ ազգականներ ուներ և նրանք սկսեցին ասել իրեն, թե իր ամուսինը բավարար հոգ չի տանում իր մասին, ի վիճակի չէ կերակրել ընտանիքը։
Իսկ ավագ քույրը, մի միայնակ կին-բիզնեսմեն, որոշեց նվիրել նրան իր հին մեքենան։ Կինը շնորհակալություն հայտնեց քրոջը առաջարկի համար, բայց մերժեց՝
- Իմ ամուսինը՝ ամենալավն է։ Հիմա նա աշխատավայրում դժվարություններ ունի, սակայն նա անպայման դրանք կհաղթահարի։ Եվ ես նրան դրանում կօգնեմ։ Իսկ մեքենա, մենք ինքներս էլ կգնենք։ Կվաստակենք և կգնենք։