ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՆԱ – ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆՆ Է

Այդ մարդը մուտք գործեց անձայն, կարծես բոլորովին էլ չէր քայլում, այլ ուղղակի լողում էր երկնքում։ Փաթաթված հին և կեղտոտ թիկնոցով՝ մինչ ունքերը, նա, ոչ-ոքի կողմից չկանգնեցվելով մոտեցավ գահին։ Պահնորդները, փոքրիկ երեխաների պես, շփոթված նայում էին միմյանց վրա, անընդհատ հայացք գցելով արքայի վրա։ Արքան, ով նստած էր գահին, լարվեց։ Նրա աչքերում զայրույթ առկայծեց։

- Ո՞վ հանդգնեց ինձ մոտ թողնել այս ռամիկին։

Բայց պահնորդները լռում էին։ Լռում էր ողջ պալատը, կարծես թե մի վայկյանում կորցրել էին խոսելու և լսելու ունակությունը։

- Ո՞վ ես Դու, - խռովվեց արքան։

Անծանոթից ճնշող տագնապ և ուժ էր ճառագում, որը չէր երևում, սակայն զգալիորեն ճնշում էր արքայի, կառավարման տարիներից հոգնած մարմինը՝ գահին։

Անծանոթը հանգիստ հանեց թիկնոցը։ Արքայի առջև կանգնած էր լավ հագնված մի տարեց տղամարդ, որը ոչնչով չէր առանձնանում, սովորական մի մարդ, սակայն նրա կեցվածքը մատնում էր նրա մեջ եղած համոզվածությունն ու իշխանությունը։ «Իշխանություն», - արքայի միտքը այրեց սարսափելի ենթադրությունը։

- Այդպես էլ կա, - քմծիծաղից ծռմռվեց անծանոթը։ - Ես Իշխանությունն եմ։ Չգիտե՞ս իմ անունը։ Դա զարմանալի չէ։ Դու երբեք չես հանդիպել իմ հետ։ Իսկ հիմա, ահա, եկել է ժամանակը, որ հանդիպենք։

Արքան սարսափով նայեց իր պահնորդներին, աչքերով օգնություն աղերսելով։ Բայց պահնորդները նույնիսկ չհանդգնեցին շարժվել, այնքան մեծ էր նրանց վախը։

Իշխանությունը, հաստատուն քայլերով մոտեցավ գահին։ Արքան արդեն պատրաստվել էր այն բանին, որ հեռանար տարիների ընթացքում երկար նստած տեղից։

- Ոչ-ոչ, - կանգնացրեց նրան Իշխանությունը։ - Ես դրա համար չեմ եկել, - նստեց նա գահին, արքայի կողքին, սեղմելով վերջինիս դեպի ոսկյա հախճասալիկները այնպես, որ արքան ցավից ոռնաց։

- Ես եկել եմ, որ քեզ շատ հետաքրքիր առաջարկ անեմ, - հարմար ծալելով ձեռքերը և հորանջելով ասեց Իշխանությունը։ - Դու ունես ընտրություն՝ կամ այսուհետև մենք միասին կկառավարենք և դու կլսես իմ խորհուրդները, կամ ամեն բան կմնա հնի պես, իսկ ես հանգիստ կշարունակեմ քնելը։

- Եվ ինչու՞մ է ձեր առաջարկը, - զգուշացավ արքան։

- Նրանում, որ եթե մենք միասին կառավարենք, քո երկրում վերջապես, կթագավորի իշխանությունն ու դու, ի շնորհիվ ինձ հավերժ կնստես քո գահին, այդ ընթացքում մնալով երիտասարդ և ուժեղ։

- Բայց ես կախվա՞ծ կլինեմ քեզանից, - դժգոհ կնճռոտեց արքան։

- Բացարձակ և անվերապահ։ Բայց դու կարող ես հրաժարվել այս առաջարկությունից, - բարձ ծիծաղեց Իշխանությունը, անթաքույց զզվանք տեսնելով արքայի դեմքին։ - Եվ այդ ժամանակ ես կքնեմ։ Քո երկրում կշարունակվի անիշխանությունը և դու կսկսես անգութ ծերանալ։ Իսկ ես, քո ծերության և անուժության յուրաքանչյուր տարու հետ կդառնամ ավելի երիտասարդ և ուժեղ։ Ընտրությունը քոնն է։

Արքան մտածմունքի մեջ ընկավ։ Ամենաշատն աշխարհում նա ուզում էր մնալ նստած իր գահին, որքան հնարավոր է երկար։ Բայց եթե նա շարունակի ծերանալ, վաղ թե ուշ ստիպված կլինի հեռանալ գահից։ Իսկ այսպես, նա գահին կնստի հավերժ։ Ծերությունը նրան սարսափելի չի լինի, անուժությունը՝ անծանոթ։ «Միգուցե համաձայնվե՞մ», -  ժլատ հույսի կայծերով բռնկվեցին նրա աչքերը։ Սակայն նայելով Իշխանության հանգիստ և սառը աչքերի մեջ, արքայի դեմքից վայրկենական չքացավ ժպիտը։

- Ոչ, - դողդղացող ձայնով հայտարարեց արքան։ - Ես միայնակ եմ կառավարելու։ Ես այլ կերպ չեմ կարող։

- Ոնց կցանկանաս, - ունքն էլ չշարժեց Իշխանությունն ի պատասխան, այլ միայն հանգիստ գլուխն իջեցնելով ննջեց։

Իշխանությունը քնած էր։ Թագավորությունում առաջվա պես անիշանությունն էր տիրում։ Անընդհատ պատերազմներ էին։ Դրանք շատ շատ էին։ Մեկը վերջանում էր, մյուսն էր սկսում։ Մարդիկ զոհվում էին։ Թագավորությունը ընկղմված էր քաոսի մեջ, ալեկոծում էր հանցավորությունը, ներծծված էր արյունով և պարուրված ստի մշուշով։ Բայց արքան բազմած էր իր գահին, ժամանակ առ ժամանակ ծուռ նայելով Իշխանության վրա, որը քնած էր, կարծես թե խոր ու անարթնանալի քնով։ Վերջինիս դեմքը նկատելի երիտասարդացել էր իսկ դա միայն մի բան էր նշանակում՝ արքան անվերադարձ ծերացել էր։ Արքայի ոտքերն արդեն հազիվ էին շարժվում, դողդղացող գլուխը դժվարությամբ էր իր վրա թագը կրում, ձեռքերը իրեն չէին լսում, շուրթերը չցանկանալով ազատություն էին տալիս ժլատ բառեր և հրամաններ գահի մեծացման մասին։

Տարեցտարի գահը ավելի ու ավելի երկար էր դառնում – արքան հուսահատ ձգտում էր չնկատել, թե ինչպես է Իշխանությունը ուժեր հավաքում։ Մի անգամ նա նույնիսկ ցանկացավ Իշխանության վիզը կտրել, բայց միայն մոտեցավ նրան և սարսափից ընկրկեց – նրան թվաց, թե Իշխանությունը մի աչքը բաց արեց։ «Բա որ հանկարծ արթնանա», - վախեցած մի կողմ ցատկեց գահից արքան։

Անցավ ևս մի քանի տարի և արքային արդեն դժվար կլիներ անվանել այլ կերպ, քան զառամյալ ծերունի՝ արդեն խոսել չկարողացող, միայն մի կետի վրա հայացքը սևեռած, նա կարծես թե արդեն մահացել էր իր գահի վրա և վեր էր ածվել մումիայի։ Գահի մյուս, հեռավոր ծայրին, հանդարտ քնած էր մի երիտասարդ տղամարդ։ Նրա դեմքը վարդի պես թարմ էր։ Նրա յուրաքանչյուր մկանը լցված էր նկատելի ուժով, առաձգականությամբ և հզորությամբ։

Անսպասելի, մի երիտասարդի գլխավորությամբ գոռուն գոչյունով դահլիճ մտավ ամբոխը։ Երիտասարդի աչքերը այրվում էին որքան մոտենում էր գահին։ Ծերունի արքան միայն մռայլ նայեց լկտիի վրա և անկամ իջեցրեց գլուխը։

- Դու անուժ ես և հիմար, - ծաղրանքով գոռաց երիտասարդը։ - Քո թագավորությունում անընդհատ պատերազմներ են։ Մարդիկ իրար հետևից զոհվում են։ Ամեն տեղ անիշխանություն է։ Տեղդ զիջիր նրանց, ով կկարողանա կարգ ու կանոն սահմանել։

Արքան ուզում էր հակաճառել, սակայն դրա համ ուժ նույնիսկ չուներ։ Նրան քարշ տալով հանեցին գահից հենց իր պահնորդները։ Թագը անխղճորեն հանվեց անուժ գլխից և դրվեց այն գլխի վրա, որի հպարտությունը ձգվում էր մինչև երկինք ձգվող, պալատի քարե կամարներով։ Նա նայեց նրան, ով այդպես հարմարավետ քնած էր գահի անկյունում։ Իշխանությունը բաց արեց իր աչքերը և հետաքրքրությամբ նայեց նորընտիր արքայի աչքերի մեջ։

- Իմ առաջարկն ուժի մեջ է, - արդեն որերորդ անգամ առաջարկեց Իշխանությունը։ - Լսիր իմ խորհուրդները և հավերժ կբազմես այս գահի վրա, իսկ թե հրաժարվես՝ քե նույն ճակատագիրն է սպասում, ինչ քո նախորդին։

Նոր արքան մտորեց։ Այո, նա եկել էր նրա համար, որ կարգ ու կանոն սահմաներ թագավորությունում, որպեսզի վերջապես պատերազմներն ավարտվեն, և անիշխանությանը վերջ գա։ բայց նա չէր ենթադրում, որ Իշխանությունը կբռնադատի իրեն։ «Այդ դեպքում ո՞վ կլինեմ ես, - կասկածների մեջ ընկավ արքան։ - Ուղղակի մի մարիոնետ, մի լաթե տիկնիկ, որը հաճախ զվարճացնում է ռամիկներին շուկայի հրապարակում»։

- Ոչ, - հաստատակամ նայեց նա Իշխանության աչքերի մեջ։ - Ես ինքս կկառավարեմ։

- Ինչպես կասես, - լայն հորանջեց Իշխանությունը։ - Ես կսպասեմ, մինչև դուք ինքներդ իշխանությունը կհանձնեք մի երեխայի, ով վերջին տղամարդն է մնացել, պատերազմներից կործանվող թագավորությունում։ Եվ ամեն բան կսկսի ամենասզբից, նոր ու մաքուր էջից, և իրական իշխանությունը, վերջապես, կստանձնի իր օրինական իրավունքների կատարումը։

Այս խոսքերով Իշխանությունը կրկին կախեց իր գլուխը՝ կրծքին ու խոր քուն մտավ...

ԱՎԱ ԱՐԴՈ